ԿարևորՍպորտ

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքերը

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների հերթական ամենամսյա վարկանշային սանդղակը: Դանիայի ընտրանու նկատմամբ արտագնա խաղում 4:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ մեր ֆուտբոլային ընտրանին բարձրացել է 23 տեղով և այժմ զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Նույնպիսի թռիչք է ապահովել նաև Մալթայի հավաքականը, որն աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում 1:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի ազգային թիմի նկատմամբ:

Իտալիայի ընտրանին շարունակում է ընթանալ լավագույն տասնյակում` 2 կետով բարելավելով իր ցուցանիշը: Իսկ ահա չեխերը, դանիացիներն ու բուլղարացիները նահանջել են համապատասխանաբար 2, 7 և 6 տեղով:

 

Back to top button