ԿարևորՀասարակություն

Կրասնոդար-Երևան չարտերային չվերթ` հունիսի 10-ին

Հունիսի 10-ին՝ ժամը 10։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Արմենիա» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ Атлас Юг ընկերության տոմսարկղերից։

Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58

Ավիատոմսի արժեքը՝ 9․800 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։

Back to top button