Մշակույթ

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»-ի համար կառավարությունը մշակույթի նախարարությանը պահուստային ֆոնդից գումար կտրամադրի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»-ի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը մշակույթի նախարարությանը պահուստային ֆոնդից կտրամադրի 41998.7 հազ. դրամ: գումարով նախատեսվում է ձեռքբերել տեխնիկական միջոցներ և կահավորել թանգարան-ինստիտուտը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը։ Կառավարության այս տարվա հունիսի 24-ի որոշմամբ, մայրաքաղաքի Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում կառուցվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:

Back to top button