ԿարևորՀասարակություն

Ծեծկռտուք խորհրդարանում

Խորհրդարանում այսօր պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին:

Մարուքյանն իջել է ամբիոնից, Սասուն Միքայելյանը մոտեցել է նրան ու քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են այլ պատգամավորներ և կառավարության անդամները:

Հետո կրկին ամբիոնին մոտեցել է Մարուքյանը և հայտարարել, թե ինչքան էլ իրեն խփեն, ինքը խոսելու է: Այնուհետև, հեռարձակումն ընդհատվել է:

Back to top button