ԿարևորՄիջազգային

Լրագրողներ Մարիա Ռեսսան և Դմիտրի Մուրատովն արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Լրագրողներ Մարիա Ռեսսան և Դմիտրի Մուրատովը արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, հայտնում է Նոբելյան կոմիտեն։

«Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Մարիա Ռեսսային և Դմիտրի Մուրատովին ՝ խոսքի ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, ինչը ժողովրդավարության և տևական խաղաղության նախապայմանն է»,- ասված է հրապարակման մեջ:

Մարիա Ռեսային ֆիլիպինա-ամերիկյան լրագրող և գրող է, Դմիտրի Մուրատովը «Նովայա Գազետա»-ի գլխավոր խմբագիրն է։

Back to top button