ԿարևորՔաղաքական

ԼՂ խնդիր 2015. ինչի էր ձգտում Ադրբեջանը՝ շարունակ խախտելով հրադադարը

karenghazaryan

Անցնող 2015-ին տեղի ունեցած տարածաշրջանային գործընթացներն այն լոկոմոտիվներն են, որոնցից ելնելով կարելի է նաեւ որոշակի դիտարկումներ կատարել գալիք տարում սպասվող հնարավոր զարգացումների վերաբերյալ: Մեզ համար հատկապես առանցքային նշանակություն ունի Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցած զարգացումները:

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ, կարծում է, որ անցնող 2015թվականին Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի սահմաններին, նրա կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներն այն ցցուն իրադարձություններից էին, որոնք հեռացրեցին խնդրի խաղաղ կարգավորումը:

Քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով, մինչդեռ, Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով արդյունքի չի հանգելու: Նրա ձեւակերպմամբ՝ ովքեր կարծում են, թե բանակցությունների միջոցով հնարավոր է հակամարտությանը լուծում տալ, խորը մոլորության մեջ են, քանի որ գործ ունենք  հակառակորդի հետ, որն ունի հստակ ձեւավորված թշնամական գլոբալ գաղափարախոսություն:

 

Back to top button