ԿարևորՀասարակություն

Լարիսա Ալավերդյան.Հայ երեխաները սեփական օմբուդսմանի կարիք ունեն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երեխաների իրավունքների պաշտպանության առումով մեր երկրում առկա է ճգնմաժամ, այսօր կայացած մամլո ասուլիսին նշել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, խնդիրը ավելի սուր զգացվում է սոցիալապես անապահով ընտանիքներում: Ըստ նրա, հայ երեխաները կարիք ունեն սեփական օմբուդսմանի: Երեխաների պաշտպանության օրը մեր երկրի առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը դիտարկում է ոչ թե որպես տոն, այլ համագործակցության և պայքարի օր: Ըստ նրա` երեխաներն այսօր հանդիսանում են ամենախոցելի խումբը մարդու իրավունքների պաշտպանության առումով:

Երեխաները ունակ չեն պաշտպանվել թե’ ֆիզիկապես, թե’ իրավապես, նակատեց մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Մեր երկրում երեխաները ավելի սուր են տուժում ընտանիքի սոցիալական խնդիրներից, մասնավորապես աղքատությունից: Տիկին Ալավերդյանը ահազանգեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաները շատ հաճախ գտնվում են անըմբռնելի իրավիճակներում:

Հայաստանում պետք է հիմնվի երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նշեց առաջին օմբուդսմանը: Նման նախաձեռնությամբ նա հանդես եկել է իր պաշտոնավարման ընթացքում: Ցավոք սրտի, այդ առաջարկը մերժվեց թե երկրի իշխանությունների, թե միջազգային կառույցների կողմից: Որոնք են եղել նման դիրքորոշման պատճառները, հանելուկ է մնացել և տիկին Ալավերդյանի համար:

Back to top button