Քաղաքական

Լավրով. Աբխազական երկաթուղու շուրջ որոշման իրավունքը Թբիլիսիինն ու Սուխումիինն են

Մոսկվան պատրաստ է խորհրդակցություններ սկսել աբխազական երկաթուղու վերագործարկման վեչաբերյալ։ «Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Աբխազիայի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերսկսելու մասին»,- հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ վերջնական որոշման իրավունքը պատկանում է գործընթացի անմիջական մասնակիցներին՝ Թբիլիսիին և Սուխումին։

«Այդ հարցում հայտնի պատճառներով խիստ հետաքրքրված է Հայաստանը: Մենք պատրաստակամ ենք աջակցելու, սակայն նախևառաջ վրացական և աբխազական իշխանությունները պետք է պայմանավորվեն»,- Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը մեջբերում է 1 prime.ru-ն:

Back to top button