Միջազգային

Իվանիշվիլի. Սաակաշվիլիի կուսակցության հանրահավաքին ոչ թե 50 հազար, այլ 5-7 հազար մարդ է մասնակցել

«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ  Բիձինա Իվանիշվիլին ժողովրդավարական քայլ է համարել, որ երկրի ղեկավարությունը թույլ է տվել նախկին իշխող կուսակցությանը Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք անցկացնել, որին, ըստ նրա, մասնակցել է  5-ից 7 հազար մարդ, այլ  ոչ՝ 50,000, ինչպես նշում են ցուցարարները: Գրում է Ռիա նովոստին:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը, Թբիլիսիում տեղի է ունեցել կառավարության հրաժարականը պահանջող հանրահավաք, որին ըստ ԶԼՄ-ների, մասնակցել է 10-15 հազար մարդ, կազմակերպիչների հավաստմամբ՝  ակցիայի մասնակիցների թիվը մոտ 50 հազար է կազմել:

«Հավաքելով  5-7 հազար մարդ, «Ազգային շարժում»-ը ցույց է տվել, որ դեռ կենդանի են: Առանց որեւէ պատճառի նրանք պահանջել են ժողովրդի կողմից ընտրված կառավարության հրաժարականը», — ասել է Իվանիշվիլին ՝ իր  «2030» վերլուծական ծրագրում:

Ըստ նրա, Վրաստանի ժողովուրդը եւ երկրի ղեկավարությունը հանրահավաքի ժամանակ ցույց են տվել իրենց կուլտուրան. «Ես նախինում հայտարարել էի, որ մենք մեր ժողովրդավարությամբ պատրաստվում ենք զարմացնել նույնիսկ Եվրոպային», — ասել է Իվանիշվիլին:

Back to top button