Քաղաքական

Թուրքական մամուլը հիմնականում ոգեւորությամբ չի ընդունում Էրդողանի ուղերձը

Աննա Նազարյան 
«Ռադիոլուր»

Վարչապետ Էրդողանի ցավակցական հայտարարությունը միանշանակ չի ընդունվել թուրքական մամուլի կողմից: Մեծ տպաքանակ ունեցող «Հյուրիեթը», որը քեմալականների խոսափողն է համարվում, քննադատել է  հայտարարությունը՝ այն համարելով իբրև կանաչ լույս ցեղասպանության մասին պնդումների ճանապարհին։

Թուրքաիայում լույս տեսնող քրդական թերթերը քննադատել են հայտարարությունը՝ նշելով, որ ոչ թե ներողություն պետք էր խնդրել, այլ ընդունել փաստը: Ավելի զուսպ է իր հրապարակումներում  մեծ տպաքանակ ունեցող «Զամանը»:

Այսդուհանդերձ՝ հաշվի առնելով նախկինում գոյություն ունեցող տաբուն, որ դրված էր ցեղասպանության հարցի վրա, այսօրվա ցավակցությունն զգալի առաջընթաց է, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Նա կարծում է, որ ցավակցությունն անկեղծ չէր, քանի որ լղոզված ներկայացվեց, իբրև տուժողներ հիշատակվում էին վերջում հայերը։

Այսօր Թուրքիան նոր առաջարկով է հանդես եկել: Ըստ «Հյուրիեթի»՝ Էրդողանը 1915 թվականին «այդ հողերից հարկադրաբար հեռացած» հայերին առաջարկում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն։ «Խուճապի են մատնվել, քանի որ ժխտողոկանության հակաքայլերը սպառվել են ու դրանից խուճապ է սկսվել։ Խուճապի դրսևորում է հայերին Թուրքիայում քաղաքացիություն շնորհելու առաջարկը: Այսպիսով՝ ըստ թուրքագետի՝ փորձ է արվում փոխհատուցման պատրանք ստեղծել միջազգային հանրության մոտ։

Back to top button