ԿարևորՎերլուծականՔաղաքական

Թուրքագետ.Դեր Զորի հայկական եկեղեցու ոչնչացման թիկունքում կանգնած է Թուրքիան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դեյր Զորի հայակական եկեղեցու ոչնչացման թիկունքում կանգնած է Թուրքիան, սույն տեսակետն են պնդում արաբագետ  Արմեն Պետրոսյանն ու թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:  Հայ փորձագետների համոզմամբ «Իսլամայկան պետության» և թուիրքիայի միջև կա ակտիվ համագործակցություն, որի արդյունքն է ր նաև Դեյր Զորում կատարավածը:  Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Ւրաքի և Սիրիայի իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրել են Դեյր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին:

Դեյր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումն ամբողջությամբ տեղավորվում է «Իսլամական պետության» գործողութնուների տրամաբանության մեջ: Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի, այս քայլն իրականացնելով իսլամիստ ծայրահեղականները  մի քանի նպատակ են հետապնդում:

«Իսլամիսնները ցանկանում են հայտնվել միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երիտասարդ մահմեդականների համար դառնալ հերոսության և ընդօրինակման առարկա, որոնք այս գործողություններից ոգևորված կգան համալրելու իրենց շարքերը»:

Այս գործողության մեջ Թուրքիայի ակտիվ դերակատարման մասին են վկայում բազմաթիվ փաստեր, ինչպես բազմաթիվ փաստեր այսօր վկայում են  «Իսլամական պետության» հետ Թուրքիայի ակտիվ համագործակցության մասին: Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի այս համագործակցությամբ Թուրքիան փորձում է տապալել Ասադի իշխանությունն ու Սիրիայում իշխանության բերել իրենից կախվածություն ունեցող Սունի մահմեդական խմբավորմանը, չեզոքացնել Սիրիայում ակտիվացող քրդական տարրը, միաժամանակ ոչնչացնել ցեղասպանության հետևանքով Սիրիայում ձևավորված հայկական մեծ համայնքն ու նրա մշակութային հետքը:

Արաբագետ  Արմեն Պետրոսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ  Թուրքիան առաջին պետությունն էր, որը բանակցությունների մեջ մտավ իսլամիստների հետ, որի արդյունքում ազատ արձակվեցին 49 թուրք քաղաքացիներ:  Համացանցում կան տեսանյութեր, որտեղ իսլամիստներն իրենց համազգեստով հանգիստ երթևեկում են  Ստամբուլի փողոցներով: Ըստ արաբագետի սրանք ևս փաստեր են , որոնք վկայում են իսլամիստների  հետ Թուրքիայի ներքին համագործակցության մասին:

Այն, որ իր ծաղկման ու  բարգավաճման համար «Իսլամական պետությունը» պարտական է Թուրքիային, գրում են նաև արևմտյան հեղինակավոր պարբերականները: Դատապարտելով Դեյր Զորում կատարվածը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ տարածված հայտարարության մեջ նշել էր. «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:

«Եթե Թուրքիան կապ չունի Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, պետք է հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»,- Ֆեյսբուքյան իր էջում  գրել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Հայ պաշտոնյաների հայտարարություններից հետո, Թուրքիան համառորեն լռում է, հայկական եկեղեցու պայթեցման թեմային լռությամբ է արձագանքում նաև թուրքալեզու մամուլը: Անդրանիկ Իսպիրյանի փոխանցմամբ Դեյր Զորում կատարվածին անդրադարձել է միայն հայկական «Ակոս»-ը, որին հղում են կատարել ընդամենը  երկու  թուրքալեզու կայքեր:

Back to top button