Մշակույթ

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար այս տարի կծախսվի 170 միլիոն դրամ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 11 և 12-ին մայրաքաղաքում  տեղի է ունենալու «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Երևանը դառնում է 2796 տարեկան: Ինչպես ամեն տարի այս օրերին, այս տարի էլ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է մեծ շուքով նշել «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը:  Նախորդ տարիների նման այս տարի էլ տոնական միջոցառումներ կլինեն բոլոր վարչական շրջաններում: Միջոցառումներն անցկացվելու են «Երևան իմ տուն» խորագրի ներքո: «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի նաև նորույթներ կունենան: Նախ կանցկավի Երևան 2025 խորագիրը կրող համաժողովը, որի մասնակիցները ներկայացնելու են իրենց տեսլականներն այն մասին, թե ինչպիսին է լինելու մեր մայրաքաղքը 2025թ: Այս տարի առաջին անգամ կանցկավի նաև սոցիալական ծրագիր, որի մեկնարկը տրվելու է վաղն առավոտյան:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյան.«2796 ընտանիքների կայցելեն Երևանի քաղաքպետարանի և վարչական շրջանների աշխատակիցները, նրանց կբաժանեն  տարբեր տեխնիկական ապրանքներ՝ արդուկ, սառնարան, գազօջախ: Այս ընտանիքները սոցիալապես անապահով ընտանիքներ են, բազմազավակ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ»:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի տոնակատարության կազմակերպման համար կծախսվի 170 մլն դրամ:

Back to top button