ԿարևորՀասարակություն

Զբոսայգին մի մեծ տուն է, ուր գալիս են հանգստանալու

‹‹Նոր Արաբկիր›› զբոսայգին արաբկիրցիների ամենասիրելի վայրերից մեկն է: Տարեցներն այստեղ գալիս են թողած հուշերը փնտրելու, երիտասարդները՝ վառ ու գեղեցիկ հուշեր թողնելու: Այգին սիրելի է այնքան, որ այստեղ նույնիսկ տարեդարձեր են նշում: Այս մասին գրում է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

-Օրհնվեք դուք, բալես,- այգին կենդանացել է, կանաչել, ջրի քչքչոցն էլ ոնց որ դեղ ու ճար լինի,- ասում են այգու մշտական այցելուները, որոնք օրվա չորս-հինգ ժամն այստեղ են անցկացնում:

‹‹Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն›› ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամվում ու պահպանվում են էնդեմիկ բուսատեսակները, թփերն ու ծառերը: Այգու մշտական բնակիչ դարձած շներին երեխաներն ընտելացրել ու անուններ են տվել:

‹‹Զբոսայգին ասես մի մեծ տուն է, ուր հարյուրավոր մարդիկ, անկախ տարիքից, գալիս են հանգստանալու, լիցքաթափվելու, նաև՝ աշխատելու ու ստեղծագործելու: Տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծվում են քայլ առ քայլ, և ‹‹Նոր Արաբկիր›› զբոսայգին օրեցօր դառնում է մայրաքաղաքի ամենահարմարավետ ու ամենագրավիչ հանգստի գոտիներից մեկը››,- նշված է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում, որտեղ կան նաև այգու մասին պատմող լուսանկարներ:

Back to top button