ԿարևորՀասարակություն

Երեւան, Ալավերդի, Հրազդան. օդի ամենաաղտոտված քաղաքները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է: Օրը առիթ էր բնապահպանների համար մեկ անգամ եւս անդրադառնալու հայաստանյան խնդիրներին՝ այս անգամ արդեն օդի աղտոտվածության համատեքստում։  Խնդիր, որը շատ լուրջ ու հրատապ է հատկապես Երևանի համար։

Երևանը լքում են անգամ թռչունները գնահատելով օդի աղտոտվածությունը մեր հանրապետությունում  այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հկ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Ահազանգելով խնդրի մասին՝ նա նաև հայտնեց, որ Երևանին օդի աղտոտվածությամբ հաջորդում են Ալավերդին և Հրազդանը։ «Հիմա նայում եմ այդ հսկա շենքերը, որ կառուցում են, բայց պաստառներին շատ գեղեցիկ գրված է «Ավելի բարեկարգ, ավելի լավ Երևան»։ Իսկ այդ հսկա շենքերն իրար վրա շարելով մենք ուղղակի սպանում ենք Երևանի կենտրոնը: Զարմանալի է, որ ամբողջ միջազգային փորձը մեզ համար ոչ մի դաս չի լինում: Երևանում միայն  29 հանք է գործում: Այդպիսի քաղաք երևի ամբողջ աշխարհում հնարավոր չէ գտնել»,- ասում է։

Անդրադառնալով «Ռադիոլուրի» հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում ծավալված կանաչապատումը որևէ օգուտ չի տալիս Երևանի բնությանը, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Զանգվածային կանաչապատում տեղի է ունենում։ Լավ, տնկեցիք, հեռուստատեսությամբ էլ ցույց տվեցինք, հետո նայում ենք կպչողականությունն ինչպիսին է: Մեր բնակլիմայական պայմաններում առնվազն մի քանի տարի պետք է ոռոգվի ու խնամվի, իսկ դա չի արվում: Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի ավելի քիչ տնկել, բայց հետևել, որպեզի դրանք իրոք ծառ դառնան»։

 

 

 

Back to top button