Քաղաքական

ԵՏՄ անդամ դառնալուց հետո ԱՄՆ կշարունակի աշխատել Հայաստանի հետ, ասել է Ջեն Պսակին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է արվել ԱՄՆ ու Հայաստանի միջև կապերի հետագա զարգացմանը: Մասնավորապես լրագրողները Պետդեպի խոսնակ Ջեն Փսակիին հարց են ուղղել, թե ինչպես կզարգանան հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական կապերը, երբ Հայաստանը վերջնականապես դառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:

«Դե ինչ, բոլոր երկրներն էլ իրավունք ունեն ընտրելու տնտեսական ինտեգրման ու զարգացման այն ուղին, որը բխում է իրենց իսկ ազգային շահերից: Ոչ մի երկիր իրավասու չէ որոշելու այլ երկրների քաղաքական ու տնտեսական կողմնորոշումը կամ այն դաշինքներն ու առևտրային միությունները, որոնց այդ երկրները պետք է անդամակցեն:Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ` աջակցելով այդ երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պահպանելով արձանագրված առաջընթացը, որը ձեռք է բերվել հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում» ,-ասել է Փսակին:

 

Back to top button