Տնտեսական

Եվրահանձնաժողովը «Գազպրոմին» մեղադրում է գերակա դիրքի չարաշահման մեջ

Եվրահանձնաժողովը ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պաշտոնական մեղադրանք է առաջադրել:Հատուկ այս առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրետե Վեսթագերը հայտարարել է, որ ընկերությունը խախտել է հակամենաշնորհային օրենսդրությունը:

Որոշման մեջ, որը համաձայնեցվել է Եվրամիության անդամ բոլոր երկների ղեկավարների կողմից, «Գազպրոմը» մեղադրվում է  տարածաշրջանում ազատ մրցակցությանը խոչընդոտելու և հարավեվրոպացի սպառողի, մասնավորապես Լեհաստանի, Հունգարիայի և այլ վեց երկների բնակիչների համար գազի սակագինը թանկացնելու մեջ:

«Մենք հայտնաբերել ենք, որ «Գազպրոմն» ստեղծել է արհեստական խոչընդոտներ Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների տարածքով ազատ գազային հոսքի համար, ինչը ստեղծել է արգելքներ  ազատ մրցակցության համար»,- հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատարը:

Վեստթագերը նշել է, որ «Գազպրոմի» քաղաքականությունը  Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, որտեղ ընկերությունը  գրեթե ամբողջությամբ վերահսկել է գազային շուկան, գնահատվում է որպես գերակա դիրքի չարաշահում:

«Գազպրոմը» պատասխանի համար ունի 12 շաբաթ:

Back to top button