ԿարևորՀասարակություն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ծառատունկ է

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում ընթանում են անտառտնկման աշխատանքներ: Լուսանկարներ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

Նոր անտառտնկարկի հիմնում է նախատեսվում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում: Հիմք ընդունելով տարածքի ռելիեֆի բազմազանությունը, բարդությունը եւ կտրտվածության աստիճանը՝ տարածքը բաժանվել է քառակուսիների։ Յուրաքանչյուր առանձնացված քառակուսու համար կազմվել են հատուկ խառնման եւ տեղաբաշխման սխեմաներ, որոնց տեսականին ընդգրկում է ինչպես դեկորատիվ, այնպես էլ պտղատու տեսակներ։ Հաշվի է առնված տեղանքի քարքարոտության աստիճանը, հողային պայմանները, ինչպես նաեւ տարածքում գոյություն ունեցող գծային էրոզիան՝ ձորակը։

Back to top button