ԿարևորՄշակույթ

«Եթե բոլորը…» դուրս է մնացել «Օսկար»-ի համար հետագա պայքարից

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան երեկ հայտարարել է այն 9 գեղարվեստական ֆիլմերը, որոնք մասնակցելու են «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Այդ մրցանակի համար հայտ էր ներկայացրել 71 ֆիլմ, այդ թվում՝ Հայաստանից ներկայացված «Եթե բոլորը…» ֆիլմը։ Այն պատմում է Ղարաբաղի պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ ռուսահայ աղջկա անձնական դրամայի միջոցով։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հիստերիա էր բարձրացրել ֆիլմի առնչությամբ, պնդելով, որ այն աղավաղում է պատմությունը։ Ադրբեջանին նաև զայրացրել էր հայկական ֆիլմի՝ «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու հանգամանքը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի համար պայքարը շարունակելու են «Սեր» (Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա), «Թագավորական գործեր» (A Royal Affair Շվեդիա), «1+1» (Intouchables, Ֆրանսիա), «Կոն-Տիկի (Դանիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա), «Պատերազմի վհուկը» (War Witch, Կանադա), «Ոչ» (No, Չիլի), «Բլուրներից այն կողմ» (Beyond the Hills, Ռումինիա), «Անդունդ» (Deep, Իսլանդիա), «Քույր» (Sister, Շվեյցարիա) ֆիլմերը։ Հատուկ հանձնաժողովը նրանցից 5 թեկնածուներին կընտրի հունվարի 4 -6-ը՝ ամեն օր 3 ֆիլմ դիտելով։ «Օսկար»-ի ոսկե արձանիկի համար բոլոր անվանակարգերում թեկնածուները կհայտարարվեն Լոս-Անջելեսում՝ 2012թ.-ի հունվարի 10-ին։

Կինոարվեստի ակադեմիայի 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 25-ին։

Թողնել պատասխան

Back to top button