Հասարակություն

Դեղերի շուկան կուսումնասիրվի

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դեղերի շուկայի վերաբերյալ հանձնարարական տվեց: Հաշվի առնելով այն, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարին հանձնարարել է  երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:

Կարեն Կարապետյանի  հաջորդ հանձնարարականը   բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի մասին էր: Մասնավորապես, բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի բարձրացման, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով՝ արչապետը  առողջապահության նախարարին հանձնարարել է  մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ.«Որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հարաբերությունները: Բացի այդ, նախարարին հանձնարարվեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ: Գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել նաև բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»:

 

 

Back to top button