Տնտեսական

Գործադիր մարմնի աշխատանքներն ու ՓՄՁ-ների դժգոհությունները

Հասմիկ Դիլանյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել: Կառավարության շենքի բակում նիստին զուգայետ բողոքի իրենց ձայնն են բարձրացրել մի քանի տասնյակ ձեռներեցներ, ովքեր դժգուհում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում վերջին փոփոխությունների դեմ: Գործադիր մարմինն այսօր նաեւ մի քանի կարեւոր որոշումներ է հաստատման ներկայացրել: Մասնավորապես, Եվրասիական Տնտեսական միությանը միանալուն ուղղված հերթական կարեւոր արձանագրային փաստաթուղթն է հաստատվել: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ խոստացել է՝ 2015-2016 թվականներին ամբողջությամբ լուծված կլինի երկաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանների խնդիրը:

Back to top button