ԿարևորՀասարակություն

ԳԱԱ բյուջեի 75 տոկոսը աշխատավարձի վճարմանն է բաժին հասնում

Այսօր ԱԺ-ում՝ «Գիտության հիմնախնդիրների ֆինանսավորումը» թեմայով քննարկմանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել է, որ գիտության ֆինանսավորման բյուջեի ծախսային մասի 1,2 տոկոս թիվն արդեն 30 տարի մնում է նույնը: Մինչդեռ այն պետք է 3 տոկոս լիներ:

Ռ. Մարտիրոսյանի խոսքով՝ ԳԱԱ բյուջեի 75 տոկոսը աշխատավարձի վճարմանն է բաժին հասնում: Նա նշել է, որ, որպես կանոն, ֆինանսների նախարարությունը «գրպանում» միշտ գումար է պահում, և նման քննարկումներից հետո ասում են, թե բյուջեում փոփոխություն է արվել: Եթե գումար պիտի տրվի, ապա ճիշտ կլինի ֆինանսներ տրամադրել Բելառուսի հետ համատեղ Սևանում գիտական կենտրոնի ստեղծմանը:

ԳԱԱ նախագահը նշել է, որ ԳԱԱ աշխատողների թիվը տարեցտարի պակասում է: Վերջին 3-4 տարիներին աշխատողների թիվը պակասել է 300-350-ով:

Back to top button