Քաղաքական

ԲՀԿ առաջնորդի ելույթը ՀԱԿ-ին գոհացրել է

lusinevasilyan
Այն, ինչ հրապարակավ այսօր  ասում է ԲՀԿ-ն, այդ ամենը վաղուց ՀՅԴ-ն հրապարակել է՝ սա Դաշնակցության գնահատականն է ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ երեկ հրավիրված համաժողովի վերաբերյալ: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպացրույցներին այսօր  եկել է պատրաստաված՝  2010-ին, 2011-ին Դաշնակցության հայտնած տեսակետերի մասին րապարակումներից մեջբերումներով:  Նոր որակի իշխանություն ձևավորելու, քաղաքական մենաշնորհը հաղթահարելու մասին գնահատականները  ՀԴԴ խմբակցության ղեկավարը ճիշտ ձևակերպված  է համարում,  բայց նաև հավելում է՝ ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես լուծել դրանք: Ըստ Ռուստամյանի ՝ ԲՀԿ -ի և ՀՅԴ-ի տարաձայնությունը հենց այդ կետում է:

«Երբ մի կողմից ասվում է, օրինակ, պետք է արդյունավետ կառավարման համակարգ, մյուս կողմից էլ ասվում է կառավարման համակարգը չի կարելի փոխել, որովհետև պատերազմի մեջ ենք, սա ինձ համար անհասկանալի է»:

Փոխարենը, մարտավարական տարբերությունները գնալով հարթվում են ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միջև:  Այս գնահատականն էլ ճեպազրույցներին հնչեցրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ-ը համաժողովին պաշտանպես չէր մասնակցում, բայց խմբակցության ղեկավարը թռուցիկ հետեւել է խորհրդաժողովի ընթացքին, նաեւ կարդացել է  Ծառուկյանի ելույթը: Ընդհանուր առմամբ՝ ԲՀԿ առաջնորդի ելույթը ՀԱԿ-ին գոհացրել է:

«Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ համագործակցում ենք: Կոնկրետ Ծառուկյանի ելույթի մասին կարող եմ ասել, որ սա իսկապես առաջընթաց է: Առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին ՀՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Back to top button