Քաղաքական

Արցախ ԱԳՆ. Բելառուսը ցուցադրեց, որ քաղաքական շահը վեր է դասում ժողովրդավարական նորմերից

Բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ, որը տրվել է Artsakhpress գործակալությանը:

Մեկնաբանելով Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Ալեսանդր Լապշինի գործով բողոքը, վարչությունից նշել են. «Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսեւորում, այլեւ ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։

Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու եւ քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաեւ օրինականության եւ արդարության սկզբունքներից»։

Back to top button