Մշակույթ

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Երեկ երեկոյան Արմեն Ջիգարխանյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը, հայտնում է starslife.ru-ն: Դերասանի ընկերները հայտնել են, որ նրան հիվանդանոց է հասցրել վճարովի շտապօգնությունը, ու հիմա կինոյի և թատրոնի հայտնի դերասանի վիճակը գնահատվում է ծանր:

Վերջին մի քանի ամիսներին Ջիգարխանյանն առաջին անգամը չի հիվանդանոցում հայտնվել: Փետրվարին նա հիվանդանոց էր տարվել թոքերի բորբոքումով, իսկ մի քանի շաբաթ անց հայտնվել էր Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում:

Back to top button