Քաղաքական

Արձանագրությունների հետկանչը Անկարան ճիշտ մոտեցում չի համարում

«Հայաստանի այսօրինակ մոտեցումը ճիշտ չենք համարում: Այն սխալ և անհաջող քայլ է: 1915թ. դեպքերի հարյուրամյակի նախաշեմին նման որոշման կայացումը կարող է գնահատվել որպես Թուրքիային մեղադրելու համար նոր առիթ ստեղծելու փորձ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը՝ այսօր անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից հայ- թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ- ից հետ կանչելու որոշմանը։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ արձանագրությունների ստորագրումը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարգավորման, այլև ողջ Կովկասում կայուն և շարունակական խաղաղության հաստատման տեսանկյունից: Նա համոզմունք է հայտնել, որ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահի որոշումը վկայում է, որ Հայաստանն ի սկզբանե արձանագրությունների հարցում վարել է անհետևողական և ոչ անկեղծ  քաղաքականություն, հայտնում է panorama-ն՝ վկայակոչելով թուրքական «Բուգյուն» լրատվական գործակալությանը։

Back to top button