Հասարակություն

Արագաչափերը սերտիֆիկացված են Հայաստանում, Ռուսաստանում եւ Գերմանիայում, հայտարարում է ոստիկանությունը

«Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճապարհներին տեղադրված արագաչափ սարքերը  սերտիֆիկացված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային մարմնի կողմից, իսկ չափումների արդյունքները առավել քան հավաստի են»,- հայտարարել է հանրապետության ոստիկանությունը՝ ի պատասխան «Աքիլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի այն հայտարարության, թե արագաչափ սարքերը սերտիֆիկացված չեն, հետևաբար դրանց չափումների արդյունքը չի կարող հավաստի համարվել։
Ոստիկանությունից նաեւ հայտնում են, որ տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են նաեւ Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ընդ որում` վերջինիս դեպքում տրված է ISO 9001 միջազգային սերտիֆիկատ) համապատասխան մարմինների կողմից։

Թողնել պատասխան

Back to top button