Հասարակություն

Աղվան Հովսեփյանը կգլխավորի միասնական քննչական մարմնի կազմավորման հանձնաժողովը

Քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և պաշտպանության նախարարության, ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով։

Հանձնաժողովի նախագահ նշանակվել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կազմում ընդեգրկված են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։ Հանձնաժողովը պետք է մշակի եւ նախագահի աշխատակազմ ներկայացնի միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:

Back to top button