Հասարակություն

Ահարոն Ադիբեկյան. «Այո»- ի կողմնակիցները «Ոչ»- երից շատ են

hasmikmartirosyan

 

Հանրաքվեին մնացել է 4 օր: Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ հանրապետության ակտիվ ընտրողների 30 տոկոսը գաղափար չունի Սահմանադրության փոփոխությունների մասին, իսկ մարզերում այդ թիվը հասնում է 40- ի։ Հանրաքվեին չի մասնակցի ակտիվ զանգվածի 12-15 տոկոսը: Խոսելով կուսակցական հետևորդների, կամ կուսակցականների կողմնորոշման մասին՝ Ադիբեկյանը նշում է, որ դրանք պառակտվել են։ Ըստ սոցիոլոգի հետազոտությունների՝ ՀՀԿ- ականների 25 տոկոսը դեմ է քվերկելու, ՕԵԿ-ից, որը ակտիվ «ոչ»- ի կողմանակից է, շատերը կողմ են քվեարկելու, նույն պատկերը տիրում է մյուս կուսակցություններում:

«Այո»- ի կողմանակիցները «Ոչ»- ից շատ են, ասում է Ահարոն Ադիբեկյանը: Ինչո՞վ են մարդիկ գալիս կամ ինչո՞վ պետք է գան քվեարկության. անհատակա՞ն, խմբակայի՞ն, կուսակցակա՞ն շահով, թե՞ պետակա՞ն կամ գաղափաևախոական առաջնահերթությամբ։ Վերլուծելով հետազոտության տվյալները՝ Ահարոն Ադիբեկյանը  և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլ Պողոսյանը եկել են եզրահանգման, որ այսօր ընտրություն կատարելիս պակասում է գաղափարականը:

«Բոլորը հարցնում են ո՞ւր ենք գնում, ի՞նչ պետություն են ստեղծում, ինչպիսի՞ն պետք է լինի հայը վաղը։ Այդ հարցերի պատասխանը չունենք, քանի որ չունենք ռազմավարության նպատակ: Ցանկացած կուսակցության ծրագրում գրված է պետք է բարեփոխենք, ի՞նչն ենք բարեփոխում: Ամերիկացին ասում է՝ ինչի համար ես ապրում. ասում է, ես պետք է լինեմ ամենահարուստը և օգնում հասարակությանը, իրականացնում ամերիկյան երազանքը: Դրա համար միավորման համար  մեզ գաղափարները փոխարինում է  քաղաքական ուժով»:

Այդուամենայնիվ՝ ի՞նչ կտա փոփոխվող Սահամանդրութունը

երկրին, իշխանություններին և ընտանիքին.
միայն դրական՝ 30 տոկոս
միայն բացասական՝ 30 տոկոս
եւ դրական, եւ բացասական՝ 10 տոկոս
ոչինչ չի տա՝ 30 տոկոս,

մարդուն եւ իր ընտանիքին. 
դրական՝ 9 տոկոս
բացասական՝ 35 տոկոս
եւ դրական, եւ բացասական՝ 10 տոկոս,
ոչինչ չի տա՝ 40 տոկոս։

Իշխանության համար փոփոխությունները դրական են համարում հարցվածների 60 տոկոսը։

«Սա էլ նշանակում է, որ Սահմանադրությունը որպես ծրագրային դրույթ 40 տոկոսի աչքին չի երևում»,- եզրակացնում է Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ նրա՝ մարդիկ գնալու են քվեարկելու կամ ծանոթի խորհրդով, կամ պետի թելանդրանքով, կամ գուցե որոշ նյութական աջակցությամբ:

Back to top button