Հաջողության նոտա

Ուզում եմ մնալ հայրենիքում ու զարգացնել գիտությունը․ քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյան․ «Հաջողության նոտա»

Զրույց քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանի հետ:

Սերը գիտելիքի ու կրթության նկատմամբ նրան է փոխանցվել մանկավարժների ընտանիքում: Մշտապես ունենալով գերազանց առաջադիմություն, նրան հեշտ են տրվել ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական առարկաները:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեղագիտության բաժնում ուսումնառության տարիներին նա ավելի ու ավելի սիրեց իր ընտրած մասնագիտությունը, առավել խորությամբ ուսումնասիրեց և ճանաչեց դեղաբանության գաղտնիքները:

Այսօր նա 30 գիտական հոդվածների հեղինակ է , նաև ելույթներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում:

Back to top button