Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը երկար տարիներ իր ավանդն է ներդնում Սփյուռքում իրականացվող հայապահպանության ծրագրերում։
Բացառություն չէ նաև Սիրիան։ Հալեպում տիրող դժվարին սոցիալ-տնտեսական և համավարակային պայմաններում իր գործունեություն է իրականացնում ՀԲԸՄ Լազար Նաճարյան, Գալուստ Գյուլբենկյան Կենտրոնական Վարժարանը։
Ինչպիսի՞ն են եղել Վարժարանի առաջին քայլերը, ի՞նչ նվաճումներ են արձանագրվել, ինչպիսի՞ն է նրա ներկան, որո՞նք են նրա առջև ծառացած խնդիրները։
«Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան, Գալուստ Գյուլբենկյան Կենտրոնական Վարժարանի գործունեության անցյալի և ներկայի զուգահեռներում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Հալեպից Վարժարանի տնօրեն Գայանե Թյումպալյանի հետ։