Ընտրություններ 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

Մեկ շաբաթվա քննության արդյունքը՝ մեկ րոպեում․ ՍԴ-ն մերժեց ընդդիմադիրների դիմումները
Սահմանադրական դատարանը մերժեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումները և անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը։ Այդպիսով՝ ընտրությունների վերջնական արդյունքները մնացին ուժի մեջ։ Շուրջ մեկ շաբաթ տևած քննությունից հետո որոշումը դահլիճում ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ արձանագրելով, որ այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց ներկայացրած փաստարկները բավարար գնահատական չեն ստացել՝ պնդելով, որ ընտրական գործընթացում արձանագրված խախտումները մնացել են չհասցեագրված, իսկ կայացված որոշումը չի վերացնում արդարության վերաբերյալ իրենց մտահոգությունները։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/07/ALBERT-04-07-SD-VOROSHUMOV.mp3"></audio>

ՍԴ-ն մերժեց ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։

Այսինքն՝ ընտրությունների արդյունքները չեն փոխվում, ԿԸՀ-ի որոշումը մնում է ուժի մեջ, և ընտրությունների արդյունքները համարվում են վերջնական։

Բարձր դատարանի դատավորների դահլիճ մտնելուց 1 րոպե անց ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընթերցեց շուրջ մեկ շաբաթ դատաքննության արդյունքում կայացրած որոշումը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյան

«ՍԴ-ն որոշեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի  հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259 որոշումը թողնել ուժի մեջ»։

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն բարձր դատարանի սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց՝  իրենց փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզեն՝ ինչ հանգամանքներ էին ազդել ՍԴ որոշման կայացման վրա։

«ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: 6 օր տևած դատական նիստերի ընթացքում մի քանի անգամ արձանագրել էի, որ այս բողոքարկումը որակապես տարբեվում է մնացած բողոքարկումներից։ Ոչ թե այն պատճառով, որ մնացած բողոքարկողները վատ էին բողոքարկել կամ վատն էր բողոքը, այլ այս դեպքում ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ ըստ էության, մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմամբ։ Այսինքն՝ եթե այդ որոշումը չէր լինում ստանում էին մանդատները, այդ որոշումը կար՝ չէին ստանում մանդատները և համապատասխանաբար չէին ստանում այնպիսի ցածր տարբերությամբ, որը դատական նիստի ժամանակ ԿԸՀ աշխատակիցն ընդունեց։ Որ այո՛, իրենց համակարգը 100 տոկոս ճշտությամբ չի կարող վերարդատրդել»։

Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց՝ կա՛ Սահմանադրություն, կա՛ ՍԴ, բայց չկա՛ սահմանադրականություն և սահմանադրական արդարադատություն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սահմանադրական արդարադատության համար, իհարկե, առաջնային է  Սահմանադարակն դատարանի կազմի լեգիտիմության խնդիրը, որը, ցավոք, չհաղթահարվեց։ ՍԴ-ն հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, կարծում եմ՝ ակնհայտ է։ Այն խնդիրները, որոնք մենք ներկայացրել էինք գնահատողական դատողությունների տիրույթից դուրս էին։ Դրանք ակնհայտ էին, դրանք հայտնի էին։ Պարզապես դրանք պետք է նաև իրավական կերպով ճիշտ ամրագրվեր։ Եվ դա ամրագրվեց»։

Ի տարբերություն ընդդիմադիրների՝ իշխող ուժի ներկայացուցիչները  կարծում են, որ  ՍԴ որոշումը  փաստում է արդարադատության կայացումը։  Նախարար Սրբուհի ԳալյանըՍԴ որոշման հրապարակումից հետո գրել է․

«Արդարադատություն տեղի ունեցավ։ Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս»։

ՍԴ որոշմանը նաև արնդրադարձել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, նշելով՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, այսպես ասենք, արդարացրեց բոլորի սպասումները․ իշխանությանը, որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ,  և ընդդիմությանը, որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումները և ուժի մեջ թողեց Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը։

«Սահմանադրական դատարանը որոշեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ, այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,– հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Սահմանադրական դատարանը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը 17։55-ին
Այսօր, ժամը 17.55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ, հայտնում են Սահմանադրական դատարանից։

ՍԴ-ն անցել է որոշում կայացնելու փուլին
ՍԴ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության 6-րդ օրը կողմերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Ապա  դատարանը հեռացել է  խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնել է, որ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը օրվա վերջ: Իսկ դատաքննության վերջին օրը կողմերը փորձել են յուրաքանչյուրին հատկացված 25 րոպեի ընթացքում ամփոփիչ ներկայացնել գործի էությունը և ձևակերպել սպասելիքը։ Նրանք անդրադարձել են նաև հարցին, թե ինչ ցույց տվեց ՍԴ-ում 6 օր տևած քննության ընթացքը։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/07/LENA-01-07-SD.mp3"></audio>

Եթե ոչ նոր ընտրություններ, ապա՝ հինգ պատգամավորական մանդատ է ՍԴ-ից պահանջում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ մանդատների բաշխման կարգ սահմանելու պահանջով։ Այդ դեպքում խորհրդարան անցած մյուս ուժերի՝ ԿԸՀ-ի կողմից արդեն հրապարակված մանդատների թիվը կնվազի։ Ձայների վերահաշվարկի, երկու տեղամասում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով 153 ձայնի տարբերությամբ խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժի ներկայացուցիչները բարձր դատարանում պնդել են, որ ԲՀԿ-ին խորհրդարանից «դուրս են թողել» միտումնավոր, և որ 58 500 ընտրողի ձայնը խորհրդարանում պետք է լսելի լինի։ Սահմանադրական դատարանում ԲՀԿ ներկայացնող Արամ Օրբելյանի համոզմամբ՝ 5 մանդատով խորհրդարանում շատ բան կարելի է անել։

«Միլիոն հարց կա, որ պատգամավորները ներկայացնում են իրենց ընտրողներին։ Մենք միշտ կենտրոնանում ենք, ասենք` Սահմանադրությունը կփոխե՞ն, թե՞ ոչ։ Դա շատ կարևոր հարց է, բայց մեր ամենօրյա կյանքի վրա ավելի քիչ ազդեցություն է ունենում, առնվազն կարճաժամկետ։ Երկարաժամկետ, ակնհայտ է, որ ունենում է, տեսնում ենք։ Կարճաժամկետ ավելի մեծ ազդեցություն է ունենում մնացած բոլոր հարցերի բարձրաձայնումը։ Պատգամավորները նաև ունեն հարցապնդումների, հարցուպատասխանի մասնակցելու, խնդիր բարձրաձայնելու հնարավորություն։ Այսինքն` փոքրամասնության ֆրակցիա լինելով՝ նույնպես իշխանության մասնակից ես դառնում, իշխանության լայն իմաստով, ժողովրդի իշխանության իրացման ձև է»։

Անցողիկ  շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու միավորները՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը, պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բարձր դատարանի դահլիճում եզրափակիչ ելույթից առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել էր «անհեռանկար հայցերի մասին» իշխանության պնդումներին։

«Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Պատասխանը շատ հստակ է, որովհետև այն ռեսուրսը ընտրախախտումների, որը իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու»։

Դատավարության անցած հինգ օրերի ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ը նշել է ընտրախախտումների դեպքեր՝ դրանք  պայմանականորեն բաժանելով  մի քանի փուլերի։ Այս ուժի ներկայացուցիչները  նշել են, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է համակարգային, շեշտել են լիազոր մարմնի՝ ԿԸՀ-ի անգործությունը և անկախության դեֆիցիտը, հիշեցրել նաև, որ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել։ Փաստաբան Վարդևանյանի աշխատանքից ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը տպավորված է և բարձր դատարանից սպասելիքներ ունի։

«Միգուցե Սահմանադրական դատարանը ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետը։ Վարդևանյանը մի քիչ որ գազ տա, այդպես էլ կլինի։ Մեր հաջորդ քայլը սահմանադրականից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին։ Քայլ-քայլ եկեք ասեմ, դրանից հետո կլինի հաջորդ քայլը։ Գաղտնի պլանը չեմ բարձրաձայնում։ Ես չեմ հանդիպել Քոչարյանի հետ»։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը եզրափակիչ ելույթում ամփոփեց, թե ինչին շարքային ընտրողն ականատես եղավ դատավարության 6 օրվա ընթացքում․

«Այսպիսին է ընտրողը․ նա տեսնում է, նա լսում է, նա մտածում է, նա հաշվում է, նա զգում է, և նա տեսավ այս ընթացքում, որ պետական ապարատը ծառայեց մեկ քաղաքական ուժի, պետական միջոցները դարձան կուսակցական ռեսուրս, վերահսկող մարմինները չաշխատեցին, քրեական, վարչական մեխանիզմները չգործեցին կամ գործեցին ի չարս ընտրական պրոցեսների և հավասարության։ Դատարանում պատասխան չտրվեց ամենակարևոր հարցերին, և ընտրողը տեսավ, որ նույնիսկ այս դատավարության ընթացքում բարձր դատարանի դատավորների կողմից չհնչեց գեթ մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին»։

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հորդորեց նաև ՍԴ անդամներին որոշում կայացնելիս առաջնորդվել դրա պատմական նշանակությամբ։

«Այս դահլիճում ներկայացրած փաստերը և ապացույցները չեն հերքվել։ Դրանց վերաբերյալ ներկայացվել է բացատրություն կամ պարզաբանում, որը չի փոխում կամ վերացնում փաստի գոյությունը։ Նախորդ հինգ օրերի ընթացքում ներկայացված փաստերն ու ապացույցները վկայում են մեկ բանի մասին․ 2026 թվականի հունիսի 7–ի ԱԺ ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում։ Ձեր կայացրած որոշումը կարևոր է ՀՀ ամբողջ ժողովրդավարական զարգացման համար։ Այդ որոշումն է, որ կա՛մ վերջ կդնի չփարատված կասկածներին, կա՛մ է՛լ ավելի կխորացնի հասարակության մեջ բևեռացումը։ Կայացրեք այդ որոշումը իսկապես, հանուն Հայաստանի Հանրապետության»։

ԿԸՀ–ին ուղղված մեղադրանքներին եզրափակիչ ելույթում անդրադառնալով՝ հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբտյանն ընգծեց․

«Մենք այստեղ կարող ենք խոսել շատ բաների մասին, որոնք լատենտ են, որովհետև շատ խոսվեց լատենտությունից, բայց Կենտրոնական ընտրական հանձաժողովի արձանագրած թվերը լատենտ չեն, դրանք կոնստանտ են։ Պատկերացնում եք, կարծում եմ, թե ինչ հնարավոր կիբերհարձակումների տակ է եղել ԿԸՀ ամբողջ համակարգը քվեարկության օրը, քվեարկության գիշերը, և ոչ մի վնաս այդ համակարգին հնարավոր չի եղել տալ։ Եղե՞լ են մուտքագրման սխալներ, իհարկե, եղել են»։

ԿԸՀ քարտուղարը դա բացատրում է ծանրաբեռնված աշխատանքով ու հոգնածությամբ, բայց միտում, պնդում է, որ չի եղել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարծում է, որ ընդդիմադիրներին ՍԴ–ում չի հաջողվել ապացուցել ներկայացված մեղադրանքները։

«Դիմողներն անընդհատ կրկնում էին, «մենք հիմնավորեցինք», «մենք ապացուցեցինք», «մենք ներկայացրինք փաստեր»։ Սույն գործի քննության ընթացքում դատարանին չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումատուների մատնանշած խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ տեղի են ունեցել այն ծավալով և բնույթով, ինչպես ներկայացվում են և կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Դիմողը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլև դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Դիմողներին սա չի հաջողվել անել։ Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա»։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դատավարության վերջին օրը շարունակում է  պահանջել փաստեր։

«Բոլորը տեսագրված է, մեր կյանքն է, ըստ էության, նույնիսկ օնլայն ռեժիմում։ 2005 տեղամասում ընտրություններ անցկացվել են, ամեն ինչ կա։ Կարելի՞ է գալ, կանգնել Սահմանադրական դատարանում և ասել՝ մասսայական կեղծիքներ։ Լավ, 10 չէ, գոնե 5 փաստ։ Այսպես կարելի է ասել, ասել, բայց որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ»։

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են թե՛ խորհրդարան անցած, թե՛ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Միաժամանակ, մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։

Եզրափակիչ ելույթներից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։

ՍԴ-ն «փակեց» դռները հանրային աշխատանքի վերադառնալու խոստումով․ դատաքննության 5-րդ օրը
Սահմանադրական դատարանում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը, որը սկսվել է հունիսի 26-ից։ Դատավարության 5–րդ օրն ընթացել է այլ ձևաչափով։ ՍԴ–ն որոշել է փակ նիստում քննարկել ներկայացված որոշ փաստաթղթեր։ Աշխատանքի այդ հատվածն ավարտելուց հետո բարձր դատարանը կրկին կվերադառնա հրապարակային ձևաչափին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-30.mp3"></audio>

Ի՞նչ հարցեր են քննարկվել ՍԴ նիստի դռնփակ հատվածում․ հարցն առկախված մնաց, քանի որ դատավարության կողմերը փորձեցին շրջանցել այն։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բացատրեց միայն, թե ինչու ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի քննության 5-րդ օրը որոշվեց քննության մի մասը դռնփակ անցկացնել․

«Գաղտնի փաստաթղթերն ենք ուսումնասիրելու։ Միայն այդ գաղտնի փաստաթղթերը ուսումնասիրելու համար, մի փուլը, մի հատվածը այս դատավարության փակ դռների հետևում է լինելու։ Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները։ Վերջ»։

Փակագծեր չբացեց նաև ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ «Արդյո՞ք անձնագրերի հետ կապված թեման նույնպես քննարկվելու է»  հարցին, նա արձագանքեց․

«Դռնփակ նիստի ռեժիմով տեղեկություն ես ձեզ չեմ հայտնելու»։

ՍԴ դիմող քաղաքական ուժերը ավելի վաղ նշել են, որ շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդիրներ են ծագել ընտրությունների օրը։ Խոսքը տեխնիկական սարքի միջոցով անձնագրերն ընթերցելու դեպքերի մասին է, ինչը տեղեկությունը ձեռքով մուտքագրելու պատճառ է դարձել։ Ըստ ներքին գործերի փոխնախարարի՝ խոսքն իրականում 79․215 դեպքի մասին է։ Նա այս ցուցանիշը արտառոց չի համարում՝ նկատելով, որ 2021–ին այդ թիվը 109 հազարից ավելի էր․

«Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ, թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե՛ սարքի մեջ, թե՛ անձը հաստատող փաստաթղթի վրա, պարզապես այդ մեքենաընթեռնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։ Շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում և ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն՝ այդ սարքի հնարավորությունը, դա հավելյալ երաշխիք և հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում»։

Անգամ ծննդյան օրը ՍԴ–ում անցկացնելուց հետո և ընտրական գործընթացի փաստերով ծանրաբեռնված պայուսակներով բարձր դատարանի շենք մտնելուց առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողներին հընթացս վստահեցնում է՝ նիստերին իրեն ճնշված չի զգում․

«Իհարկե ո՛չ»։

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո դարձյալ կվերադառնա հրապարակային աշխատանքի։ Ավարտը դեռ չի երևում, քանի որ նյութերի ծավալը մեծ է։ Բայց օրենքով սահմանված վերջնաժամկետը հուլիսի 4-ն է՝ ասում է ՍԴ նախագահը․

«Մենք պարտավոր ենք՝ մինչև հուլիսի 4–ը ավարտենք այս խիտ ռեժիմով, այս լարված աշխատանքը, ու դրանով էլ պայմանավորված է, որ մենք մինչև հուլիսի 4–ը դա վերջնաժամկետն է, պետք է որոշումը հրապարակենք»։

Ինչ վերաբերում է ՍԴ նիստերին, ապա ընդդիմադիրները հենց սկզբից վերապահում ունեին ՍԴ անդամներից Սեդա Սաֆարյանի մասնակցության առնչությամբ։ Դժգոհության առիթ դարձան նաև դատավարության ընթացքում վերջինիս հարցերը դիմող կողմին։ Նիստերին հեռավար հետևող ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանը դժգոհությունն անհիմն է գնահատում․

«Ընտրական գործընթացը, իրավական լինելուց զատ, նաև քաղաքական է, կամ նույնիսկ հակառակը․ քաղաքական լինելուց զատ՝ նաև իրավական է, և այդպիսի պնդումներ կամ հարցապնդումներ կարող են լինել Սահմանադրական դատարանում»։

ՍԴ որոշմամբ 9 դատավորներից երկուսը՝ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, չեն մասնակցում քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը որպես «կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու» հիմնավորմամբ։

ՍԴ 5–րդ օրվա նիստից առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմած ուժերի փաստարկներում ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան, բայց հորդորեց նաև սպասել ՍԴ որոշմանը։ Սակայն «Քաղաքացիական պայմանագրում» չեն սպասում այդ որոշմանը և, ՍԴ նիստերին զուգահեռ, օրենսդիր ու գործադիր մարմինների առանցքային պաշտոնների համար արդեն թեկնածուներ են ընտրում։ Նախարար Գալյանը կարծում է, որ որևէ օրենք այդ քայլով չի խախտվում․

«Ընտրությունների արդյունքները վավեր են քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Այն, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են։ Այսինքն` վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը, կարծում եմ, շատ նորմալ է, և այս պրոցեսի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել և ոչ թե մտահոգություն։ Այլ ուժեր ևս քննարկում են կամ քննարկել են մանդատ վերցնել–չվերցնելու հարցը քաղաքական ուժերի կողմից նորմալ գործընթաց է, որը նորմալ է, որ տեղի է ունենում հերթական ընտրություններից հետո»։

Իսկ ընդդիմադիր դաշտում առայժմ սպասողական վիճակ է․ ՍԴ որոշումից հետո միայն կհրապարակեն իրենց որոշումը մանդատները վերցնելու կամ հրաժարվելու հարցի առնչությամբ։

«Ուժեղ Հայաստանի» աջակիցների 60 տոկոսը կողմ է մանդատը վերցնելուն. Սամվել Կարապետյան
«Տաշիր արենայում» ընտրողների հետ հանդիպումը ցույց է տվել, որ «Ուժեղ Հայաստանի» աջակիցների մեծամասնությունը կողմ է, որ քաղաքական այս ուժը վերցնի խորհրդարանական մանդատները, այսօր լրագրողներին հայտնել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մեսիջը մոտավորապես այսպիսին է` 40 %–ը դեռ էմոցիաների տակ է, դրանցից ինչ- որ մարդիկ դեռ պրովակացիաներ են անում, 40 %–ը ասում է` մի վերցրեք, ցանկանում են չվերցնենք, 60 %–ը արդեն [կողմ է վերցնելուն]։ Սկզբում դա հակառակն էր, հիմա արդեն այսպես է»,- ասել է նա։

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Արտաքին միջամտություն» և «ատելության խոսք»․ ՍԴ–ում շարունակվում է 2026–ի ընտրությունները վիճարկելու վերաբերյալ քննությունը
ՍԴ–ում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը։ Չորրորդ օրվա նիստին դատավարության կողմերին հարցեր են ուղղել դատավորները։ Նախորդ օրերին կողմերը արդեն ներկայացրել են խնդրի էությունը և հարցեր ուղղել միմյանց։ ՍԴ հայցվորները յոթ քաղաքական ուժերն են, պատասխանողը՝ ԿԸՀ–ն։ Որպես երրորդ կողմ գործի քննության մեջ ներգրավված է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Օրենսդրական ժամանակացույցով՝ դատարանը պետք է վերջնական որոշում ընդունի բողոքարկման դիմումի մուտքագրումից հետո՝ 15–օրյա ժամկետում։ Ըստ այդմ՝ ՍԴ վճռի վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-29-06-SD.mp3"></audio>

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող կողմերին հարց տալու հերթը հասավ ՍԴ դատավորներին։ Նրանք փորձել են հասկանալ, թե այս կամ այն տեսակի խախտումը ինչ էական ազդեցություն կարող էր ունեցած լինել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս համատեքստում դիտարկվել է թե՛ ագրեսիվ խոսույթը, թե՛ օտար երկրների միջամտությունը։ Ընդ որում՝ դատավորների հարցերը դատավարության կողմերը փորձում էին կիրառել միմյանց դեմ հայելային քաղաքականությամբ։ Առաջին հերթին դա առնչվում է արտաքին միջամտության փորձերին և դրանց հետևանքներին, ինչի մասին հետաքրքրվեց դատավոր Սեդա Սաֆարյանը․

«Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից շատ ավելի առաջ ՌԴ նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել դիմումի փաստարկներից»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատավորի այս հարցադրումը գնահատեց ոչ թե իրավական, այլ քաղաքական և խնդրեց դադարեցնել նույնացնել կուսակցությունները։

Նա կրկին բարձրացրեց դատավոր Սեդա Սաֆարյանի կողմնակալության և քննությունից նրան հեռացնելու հարցը։ Ամեն դեպքում դատավոր Սաֆարյանի հարցին պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Արտաքին միջամտության փորձերի մասին նա էր գրել դիմումի մեջ, բայց ոչ թե ՌԴ նախագահի և այլ պաշտոնյաների, այլ բոլորովին ուրիշ գործիչների նշելով․

«Դիմումի շրջանակներում վկայակոչել ենք ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ, հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Սա արդյո՞ք մենք գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն, միանշանակ` այո»։

Ռուսաստանից հնչող հայտարարություններին ընդդիմադիրները գնահատական չտվեցին և ըստ էության չպատասխանեցին դատավորի հարցին։

Հարցերի մի մասն էլ առնչվում էր քաղաքական ուժերի ղեկավարների և ներկայացուցիչների խոսույթին։ Առնվազն քարոզչության և դրան նախորդող ժամանակահատվածում քաղաքական միավորների հռետորաբանությունը քննության առարկա դարձրեց ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։ Նա ընդգծեց, որ հարցը ուղղված է բոլոր կողմերին։ Նա մեջբերեց նաև միջազգային դիտորդների գնահատականը․

«Եթե ավելի կոնկրետ բարձրաձայնեմ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությամբ գնահատականն այն է, որ քարոզարշավն աչքի է ընկել «պառակտող, սադրիչ հռետորաբանությամբ, և ընտրություններն անցկացվել են խիստ բևեռացված միջավայրում»։ Արդյո՞ք քաղաքական միավորների առաջնորդների ու ներկայացուցիչների հռետորաբանությունը կարող էր առնվազն լինել այնպիսին, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամահայտնության վրա և վերջնարդյունքում ազդեցություն գործել ընտրությունների վերջնարդյունքի վրա»։

Այս խնդիրը ՍԴ ուշադրության կենտրոնում է դեռ 2021 թվականից։ Այն ժամանակ էլ ընտրություններից հետո բարձր դատարանը արձանագրել էր, որ քաղաքական գործիչների շրջանում ցածր մշակութային և դատապարտելի արտահայտությունների գործածումը ցավալիորեն դարձել է քաղաքական խոսքի մշտական բաղադրիչ։

ՍԴ–ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը պնդեց, որ քաղաքական ուժերի խոսույթը չի ազդել ընտրողների կամարտահայտության և ընտրությունների արդյունքի վրա, քանի որ ընննտրողներին ուղղված չի եղել․

«Կարծում եմ, որ հատկապես ընտրողներին ուղղված որևիցե խոսք, որը անգամ այդ անթույլատրելիության սահմանները հատել է, այդպիսի խոսք չկա, որ մի հատ էլ դրա ազդեցությունից խոսենք»։

Մինչդեռ ընդդիմությունը պնդում է հակառակը։ Արամ Վարդևանյան․

«Այստեղ ամբողջ խնդիրը այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից է ատելության խոսքը իրացվում։ Դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալ և այն, ինչ իրացվում է, այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակները ունենալու պայմաններում, դրա ազդեցության աստիճանը անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք, ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ»։

Այս համատեքստում կողմերը համեմատության մեջ են դնում «եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու» և «300 հազար ադրբեջանցի է գալու» հայտարարությունների ազդեցությունը ընտրողների վրա։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խորհուրդ է տալիս այս դեպքում տարբերակել ատելության խոսքը, քարոզը և կեղծ տեղեկատվությունը․

«Դեզինֆորմացիան ունակ է ահաբեկելու հանրությանը, որովհետև քաղաքացիները պարտավոր չեն անձամբ ստուգել այն բոլոր փաստերը, որոնք ներկայացվում են որպես փաստ ու նոր որոշեն հավատալ կամ չհավատալ որևէ երևույթի։ «Գալու են 300 հազար ադրբեջանցիներ»․ այս մասով կային ստեղծված արհեստական բանականության կողմից բազմաթիվ հոլովակներ` մարդկային տրամաբանությունից, բարոյականությունից դուրս, որոնք մատուցվում էին մեր քաղաքացիներին որպես հնարավոր իրողություն։ Գուցե և քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր հատել են խոսքի ազատության թույլատրելի սահմանը։ Չնայած հիբրիդային սպառնալիքներին, քաղաքացիները հաղթահարել են սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և կատարել են իրենց ընտրությունը։ Մենք պնդում ենք, որ խոսքի ազատության հնարավոր խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա»։

Քաղաքական և իրավական լուրջ քննարկումների ժամանակ ՍԴ–ում տեղի ունեցան նաև զավեշտալի դեպքեր՝ ՍԴ փոխնախագահի և ԿԸՀ նախագահի թվաբանությունները տարբեր էին և խառնաշփոթ էին առաջացնում անճշտությունների գումարային չափը որոշելիս․

«– Անճշտությունների գումարային չափը պարզ մաթեմատիկական հաշվարկով կազմում է 920։

Չէ, չէ, չէ 936

Իմ մաթեմատիկայով 920 է, չգիտեմ։

Այդտեղ ինչ–որ շփոթմունք է։

Պարոն Հովակիմյան, այս տվյալները ՏԸՀ կայքից եմ վերցրել։ Լավ սկզբունքային չէ, ինչ է հարցս, չնայած կարող է սկզբունքային լինել»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը տեղեկացրեց, որ օրվա ավարտին ՍԴ կներկայացնի համալիր զեկույց, որում հարյուրավոր խախտումներ են ներկայացված ըստ տեղամասային կենտրոնների։ Կուսակցության գնահատմամբ՝ դրանք էական ազդեցություն կարող էին ունենալ հենց քվեարկության օրը։ Ըստ Մելոյանի՝ ՍԴ–ին ուղղված ընդհանուր դիմումում ներկայացրել են նախընտրական շրջանի բոլոր խնդիրները, իսկ պատրաստվող փաստաթուղթը առանձին արձանագրություն է կոնկրետ քվեարկության օրվան վերաբերող։

Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ից, ՆԳՆ-ից եւ ԱԱԾ-ից տեղեկություններ ու նյութեր է պահանջել
Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի հունիսի 22-ի միջնորդություն-առաջարկությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու ներքին գործերի նախարարությունից պահանջել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների այն մասնակիցների ամբողջական տվյալները, որոնց քվեարկության վայրը պահվել է գաղտնի, ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես հանված անձանց թիվը, նաեւ տեղեկություններ, թե ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։

Մեկ այլ որոշմամբ ՍԴ-ն Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է մայիսի 25-ից մայիսի 31-ը (ներառյալ), հունիսի 1-ից հունիսի 7-ը (ներառյալ), հունիսի 8-ից հունիսի 14-ը (ներառյալ) Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը՝ ներքոնշյալ ժամանակահատվածների կտրվածքով դրանք համադրելու նպատակով։

Ինչպես նաեւ պահանջել է նույն ժամանակահատվածների համար ՀՀ տարածքից դուրս եկածների թիվը։

ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործին ՍԴ երկու դատավոր չի մասնակցի, երրորդ կողմ կլինի ՔՊ-ն
Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումի հիման դրա ՍԴ երկու անդամների` Արտակ Զեյնալյանի եւ Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությանն անհնարին է համարել, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն «որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»:

ՍԴ անդամ Արտակ Զեյնալյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության, իսկ Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Այս կուսակցությունները համամասնական ցուցակով մասնակցել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։

Աշխատակարգային մեկ այլ որոշմամբ էլ Սահմանադրական դատարանը «Քաղաքացիական պայմանագրին» ներգրավել է որպես երրորդ անձ։

ՍԴ-ն միավորել է արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները եւ գործով զեկուցող նշանակել Էդգար Շաթիրյանին։ Դատաքննությունը կսկսվի հունիսի 26-ին, ժամը 11։00-ին։

ՍԴ-ն ընդունել է ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները. նիստը՝ հունիսի 26-ին
Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը, հայտնում է Սահմանադրական դատարանը:

Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

ԿԸՀ պարզաբանումը՝ ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության հարցի մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թյուր և իրականությանը չհամապատասխանող է համարում քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի տարբերության մասին տեղեկությունները։

«Քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնում են ԿԸՀ-ից՝ անդրադառնալով ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության վերաբերյալ հարցերին։

Կառույցից հիշեցնում են որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվում են օրենքով սահմանված կարգով՝ բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների։

Հանձնաժողովի պարզաբանմամբ՝ Ընտրական օրենսգրքի այս կարգավորումը նշանակում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։

ԿԸՀ-ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից։

«Ուժեղ Հայաստանը» Սահմանադրական դատարանում բողոքարկել է ընտրությունների արդյունքները
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարանից պահանջում է անվավեր համարել հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները։

Դիմումը ՍԴ հանձնել է կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր:

Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։