Նանե Պետրոսյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Դիմանկար 8․ Բեթղեհեմ․ ելք Երուսաղեմից
Մեր ճանապարհորդությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվել է ամենը։ Վերջում գնում ենք դեպի սկիզբը․ Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմ։ Այստեղ հասնում ենք Երուսաղեմում ռուսական հոգևոր առաքելության ներկայացուցիչ Հայր Պոլիկարպի ուղեկցությամբ։

Հայր Պոլիկարպի ընտանիքն Արևմտյան Հայաստանից է, Էրզրումից։ Ընտանիքի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող թուրքը զգուշացրել է, որ առավոտյան ջարդեր են սկսվելու։ Ընտանիքով հասցրել են տեղափոխվել Ռուսական կայսրություն և փրկվել Ցեղասպանությունից։

Քրիստոսի ծննդավայրն առաջին հայացքից ամրոց է հիշեցնում։ Այն, որ եկեղեցու հետ գործ ունես, հուշում է միայն տանիքում գտնվող փոքրիկ զանգակատունը։ Մուտքի բարձրությունը մեծ չէ․ 120 սմ։ Ներս մտնելու համար անհրաժեշտ է խոնարվել։ Հենց այդպես էլ անվանում են մուտքը՝ Խոնարհության դարպասներ։ Սա հատուկ է արվել, որ սրբատեղին գրավողները չկարողանան ձիերով ներս մտնել։

Հատկապես դրսի շոգից հետո ներսում զով է։ Վեր ձգվող սյուները մի տեսակ փառավորություն են ներշնչում։ Իսկ պատուհաններից ներսը ողողող արևը զուգահեռ լուսե սյուներ է կանգնեցնում։ Սյուներից մեկի մակերեսին խաչի տեսքով 5 անցք կա, որոնցից, ասում են, մեղուների մի խումբ դուրս է թռել և վռնդել մի ջոկատի, որը տաճարը ձիերի ախոռի էր վերածել։

Ներսում երեք եկեղեցի է գործում՝ հայ առաքելական, ուղղափառ և կաթոլիկ-ֆրանցիսկյան։ Քրիստոնեության տարբեր ճյուղերը տարբեր օրերի են նշում Քրիստոսի ծնունդը։

Պահպանված խճանկարում գերակշռում է ոսկեգույնը․ միայն պատկերացնել կարելի է՝ ինչ շքեղ տեսք է ունեցել ամբողջական տարբերակը։

Սուրբծննդյան քարաձավը եկեղեցիների ծիսակարգի վայրն է։ Միաժամանակ այն սրբատեղի է, ուխտավորները ամբողջ մարմնով մեկնվելով հատակին աղոթում են դրա առջև։ Հատակին արծաթագույն աստղն է, բեթղեհեմյան հայտնի աստղը, որն օրը ցերեկով հայտնվել էր երկնակամարում և մոգերին ուղղորդում էր Աստծո որդու մոտ։ Ըստ պատմության՝ Հերովդեսը, մոգերից լսելով փրկչի ծննդյան մասին, հրամայում է սպանել Բեթղեհեմի մինչև երկու տարեկան տղա մանուկներին՝ հուսալով, որ նրանց մեջ կլինի նաև Հիսուսը։ Ընդունված է այդ մանուկներին համարել Քրիստոնեության առաջին նահատակներ։

Ըստ աստվածաշնչյան նկարագրությունների և տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված գեղարվեստական նկարների` Հիսուսը ծնվել է ախոռում՝ շրջապատված ընտանի կենդանիներով։ Այսօր քարայրը, որ համարվում է նրա ծննդատեղին, անշուք տեսք չունի․ վրան փոքրիկ խորան է ոսկեգույն ճաղավանդակով, սրբապատկերներով և ճրագներով, եկեղեցուն բնորոշ հանդերձներով։ «Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ», — մտաբերում եմ Աստվածաշնչի հայտնի խոսքը։

Այստեղ է գտնվում նաև ուղղափառ միակ սրբապատկերը, որտեղ Մարիամը ժպտում է։ «Ժպտացող աստվածածինը» պատկերում Մարիամը, որ թերևս պատկերացում չունի որդուն սպասվող խաչելության մասին։

Քրիստոսի ծննդավայրում եմ հասկանում՝ ինչ նկատի ունեին, երբ ասում էին, թե պատերազմից տուժել է նաև հոգևոր տուրիզմը։ Տաճարում, մեզնից բացի, ևս 4 մարդ կար։ Մինչ այստեղ հասնելը` մտահոգվում էինք հնարավոր հերթերից։

Վերադարձին մինչ սպասում էինք անցակետի հերթում, տեղի վաճառականները «Ալադին, Ալադին» ասելով, հասցրեցին վաճառել փոքրիկ գորգեր,  բողկ և խուրմա։ Ընդ որում` Պաղեստինի տարածքում ևս վճարում էին իսրայելական շեկելով։

Այս ընթացքում հիշում էի օդանավակայանում ինձ հարցաքամ անողներին․ անկասելի ցանկություն ունեի նրանց պատմելու, թե որքան բարենպաստ ժամանակ է տուրիզմի համար, եթե մարդաշատ վայրերի սիրահար չես։

Դիմանկար 7․ Քրիստոսի դաստառակը և Հայկական թաղամասի խենթը
«Եդեսիայի Աբգար թագավորի սուրհանդակները թուղթ են տանում Երուսաղեմ»,- գրում է պատմահայր Մովսես Խորենացին։ Տանում են նրան, ով կույրերին լույս է տալիս, կաղերին՝ քայլեցնում, բորոտներին՝ մաքրում, հիվանդներին՝ բժշկում և անգամ մեռածներին՝ կենդանացնում։ Տանում են Քրիստոսին՝ խնդրանքով, որ գա ու բուժի թագավորին։ Աբգարն իր այս թղթում արքայական շռայլությամբ անգամ առաջարկում է կիսել իր քաղաքը Փրկչի հետ։

«Նաև լսեցի, թե հրեաները քեզանից տրտնջում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»։

Այս խնդրանքին Փրկչի հրամանով Թովմաս առաքյալը պատասխանում է․ «Երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին»։

Ըստ պատմահոր՝ Քրիստոսն Աբգարին է ուղարկում իր անձեռակերտ պատկերը, որն իր դեմքի հպումով դրոշմել էր դաստառակի (թաշկինակ, ձեռքի կամ երեսի սրբիչ) վրա։

Քրիստոսի դեմքը. Դաստառակ․ հեղ․՝ Վարդգես Սուրենյանց

Քրիստոնեության ընդունումից հետո Տրդատ թագավորը Գրիգոր Լուսավորչի հետ գալիս է Սուրբ երկիր, հանդիպում կայսրի հետ և որոշում վերագտնել ու կառուցել սուրբ վայրերը։ Տիրոջ գերեզմանը վիճակով բաժին է ընկնում  հայերին։ Շատերը նեղսրտում են դրանից, և Գրիգոր Լուսավորչի որոշումով բոլորը միասին են կառուցում տիրոջ գերեզմանը։

«Պատմություն կա, որ երբ Գրիգոր Լուսավորիչը գալիս է Երուսաղեմ, գերեզման չի մտնում՝ իրեն համարելով անարժան։ Շաբաթ օրը՝ Ճրագալույցի պատարագից առաջ, երբ մտնում է, բոլոր կանթեղները վառվում են։ Այդ հրաշքի համար նրան կոչում են Գրիգոր Լուսավորիչ», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։

Այդ ընթացքում Հայաստանի բոլոր իշխանական տոհմերը և թագավորական տունը սկսում են Սուրբ Երկրում վանքեր կառուցել` այնտեղ ուղարկելով հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Արդեն 7-րդ դարում 70-ից 80 վանք կար Երուսաղեմում։ 12-րդ դարում՝ Խաչակրաց արշավանքների ժամանակ, Կիլիկիայի հայ իշխաններ են գալիս Երուսաղեմ։ Երուսաղեմի՝ ազգությամբ կիսով չափ հայ Մելիսենդա թագուհու օրոք կառուցվում են Սուրբ Հակոբ վանքն ու Հրեշտակապետաց եկեղեցին, նաև վերականգնվում է Քրիստոսի գերեզմանի տաճարը։

Հին քաղաքը

Հին քաղաքը

Հին քաղաքը

Հին քաղաքը

Հին քաղաքը

Հին քաղաքը

Սուրբ վայրերը երբեմն ձեռքից ձեռք էին անցնում։ Օրինակ՝ 15-րդ դարում 5 անգամ Գողգոթան հայերից անցնում է վրացիներին, ապա՝ վրացիներից հայերին։ 17-րդ դարում այն անցնում է հույներին։

«Մենք  Գողգոթան կորցնում ենք, բայց դիմացի տաճարի վերնատանը տեղ ենք գնում և խորան կառուցում, որն անվանում ենք երկրորդ Գողգոթա։ Այն նայում է բուն Գողգոթային, մինչև հիմա կա երկրորդ Գողգոթան», — պատմում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։

Խաչակրաց շրջանից հետո Հայոց պատրիարքարանի շուրջ ձևավորվում է Հայոց թաղը։ Այսօր Երուսաղեմում կա 4  թաղամաս` մահմեդական, քրիստոնեական, հրեական և հայկական։ Այդ շրջանի ընտանիքներին անվանում են «քաղաքացի»։

«Ոչ թե գյուղացի-քաղաքացի իմաստով, այլ Երուսաղեմի բնակիչ լինելն ընդգծելու իմաստով։ Այդ ընթացքում եղել են հոգևորականներ, որոնք տարբեր տեղերից եկել, ժամանակավորապես բնակվել ու գնացել են, իսկ նրանք մնացել են, և նրանց մինչև հիմա ասում են քաղաքացի», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։

Ցեղասպանությունից հետո հայ համայնքն ընդունում է 800 երեխայի։ Մանկատանն այդ երեխաներին «քաղաքացիները» արվեստ և արհեստ են սովորեցնում, անգամ ամուսնանալու օժիտն են պատրաստում։ 1929թ-ին բացվում է Թարգմանչաց վարժարանը։ Մինչև այդ, երբ քաղաքացիների թիվը փոքր էր, խառնամուսնություններից խուսափելու և հայությունը պահպանելու համար հարազատներին ամուսնացրել են իրար հետ։ Երբեմն էլ տարբեր մշակույթ ունեցող հայերը միմյանց հետ լեզու չէին գտնում։

«Եղեռնից հետո եկած հայերի միջև կոնֆլիկտներ ծագեցին, որովհտև նոր եկած հայերն արդեն մի քիչ ոտքի կանգնեցին և սկսեցին ծաղրել քաղաքացիների խոսելաձևը, սովորությունները։ Քաղաքացիներն էլ սկսեցին ասել՝ «Եկան առանց վարտիկ, դարձան մեծ մարդիկ»։ Եկածներին զօար (այսինքն՝ եկած) էին ասում և ամուսնության համար զավակ չէին տալիս», — պատմությունն է շարունակում Ղևոնդ վարդապետը։

Հայկական թաղամաս

Հայկական թաղամաս

Հայկական թաղամաս

Հայկական թաղամաս

Այսօր եկածներն ապրում են վանքի ներսում, իսկ քաղաքացիները՝ վանքի շուրջը։ 1925թ-ին Եղեռնից փրկվածներից մեկը դրսում մահանում է, քաղաքացիները որոշում են գումար հավաքել և թաղել։ Այդպես ստեղծվում է «Երուսաղեմի հայոց բարեսիրական միություն» ակումբը, որը սկսում է հոգ տանել կարիքավորների մասին, միջոցառումներ կազմակերպել որբերի և այրիների համար։ Մինչև այսօր ակումբը գործում է և պահպանելով ավանդույթը՝ Ամանորին հյուրասիրություն են կազմակերպում։ Ստեղծվում են նաև սկաուտների խմբերը։ 1948 թ.-ի արաբա-իսրայելական պատերազմից հետո հայերի մի մասը գնում է Ավստրալիա, Ամերիկա և Կանադա։ Մյուս հոսքը 1967թ․ պատերազմից հետո էր։

Հայկական թաղամասի խենթը

20-րդ դարասկզբին հայկական թաղամասը մի խնդիր ուներ։ Հոգեկան խնդիրներ ունեցող մի այլազգի, երբ հոգևորականները թափորով գնում էին Սուրբ Հարության տաճար, հարձակվում էր, խանգարում, գժություն անում։ Քանի որ խենթի թուղթ ուներ, չգիտեին, թե նրա հետ ինչպես վարվել։

Երկաթագործ քաղաքացիներից մեկը պատրիարքին ասում է, որ հարցը կարող է լուծել՝ պայմանով, որ ընտանիքին տեր կանգնեն։ Երբ պատրիարքը համաձայնում է, երկաթագործն ասում է՝ Դուք կլսեք, թե ինչպես է հարցը կարգավորվում։ Օրեր անց քաղաքի փողոցներում երկաթագործը սկսում է գոռալ, տարօրինակ վարք դրսևորել։ Պատրիարքարանը դիմում է ոստիկանություն, թե մարդը խենթացել է։ Մի քանի տարի անց երկաթագործին խենթի թուղթ են տալիս։

«Պատմում են, որ շաբաթ օրը՝ Ճրագալույցին, երբ պետք է գնան գերեզմանից լույսը ստանալու, այս հայը պատրաստվում է, մեծ ու հաստ պարան է գնում, ջրի մեջ թաթախում, որ ավելի ծանր լինի ու գալիս, սպասում է մյուս խենթին։ Երբ խենթը գալիս է, հարձակվում է միաբանության վրա, հայը դուրս է գալիս և սկսում պարանով ծեծել։ Ծեծելով հասցնում է մինչև Լացի պատ և հայ հոգևորականներին հնարավորություն տալիս, որ տեղ հասնեն։ Այս պատմության մասին ասում են՝ խենթ քրիստոնյան խենթ մուսուլմանին հալածեց»,- պատմում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչը։

Խնդիրը «լուծելուց» հետո անհրաժեշտ էր երկաթագործին «դարձի բերել»։ Նրան 3 օրով փակում են Սուրբ Հակոբում և անընդմեջ աղոթում։ Դրանից հետո հայտարարում են, որ խենթը բժշկվել է։

Այսօր նախապես նամակ են գրում Իսրայելի ոստիկանությանը, թե որ ժամին են տաճար գնալու, և առնվազն 2-3 ոստիկան ուղեկցում է։ Լուրջ բախումներ չեն լինում։ Նաև հրեաների միություն կա, որի կամավորները ուղեկցում են թափորը մոտ 15 հոգով և անհրաժեշտության դեպքում բացատրում մյուս հրեաներին, որ քրիստոնյաներին պետք չէ անարգանքով վերաբերվել։

Հայաստանի անկախացումից հետո ճեմարանականների հոսք է սկսվում դեպի Երուսաղեմ։ Միտում է նկատվում, երբ Երսուսաղեմում հաստատված հայերն սկսում են ամուսնանալ Հայաստանի աղջիկների հետ։

«Երուսաղեմում ամուսնությունները քչացել են․ անցած տարի մեկ-երկուսն էին։ Հիմա Հայաստանում են հարսանիք անում, այս տարի ևս երկու ամուսնություն ունենք։ Հատկապես, երբ աղջիկը Հայաստանից է, գնում են այնտեղ, քանի որ ավելի էժան և ավելի կայուն է, իսկ այստեղ դեռ պատերազմ է»,- ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։

Համացանցը՝ արարելու ու քարոզելու միջոց

Ղևոնդ վարդապետը համացանցի զարգացման բոլոր փուլերով անցել է․ կենդանի մատյան, ֆեյսբուք, յութուբ, հիմա էլ՝ տելեգրամ։ Հավատացյալների հետ իր կապը պահում է նաև նորագույն տեխնոլոգիաներով։ Սցենարից մինչև մոնտաժ իր ձեռքով է անում։ Ասում է՝ համացանցն այս դեպքում ստեղծագործելու միջոց է․

«Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է` 3 կարևոր բան կա․ իմաստություն, սեր և ստեղծելու, արարելու կարողություն։ Ստեղծագործելով փառաբանում ես Աստծուն, որովհետև տիրոջ հետ դառնում ես արարչագործության մասնիկ», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչը։

Յութուբյան ալիք բացելու մտադրություն բնավ չուներ, սակայն երբ հայերին սկսում են մեղադրել ու հայհոյել, որ Լույսի արարողությանը չեն մասնակցում, նա նկարում և սուրբ հայրերից մեկի էջով տեսանյութ է տեղադրում Յութուբում։ Հետագայում նրան չանհանգստացնելու համար որոշում է իր էջը բացել։ Ավելի ուշ բանաստեղծուհի Անուշ Նաագաշյանի հետ սկսում են «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» շարքը, որտեղ պատմում են Երուսաղեմի կյանքի, պատմության ու սովորություննեի մասին։

«Յութուբյան ալիքը հայ Երուսաղեմի հետ ծանոթացնելու միջոց է, ցույց տալու՝ ովքեր են հայերը, ինչ կա այստեղ։ Նաև ռուսերենով եմ թողարկումներ պատրաստում, քանի որ այստեղ այցելող ռուսախոսները զարմանում են` հայերն ինչ կապ ունեն Երուսաղեմի հետ։ Երբեմն էլ հայերեն չիմացող հայեր են գալիս և ստիպված ռուսերեն եմ պատմում։ Այս ընթացքում  Հայաստանի և Սփյուռքի հոգևորականները սկսեցին հայերենով քարոզներ տեղադրել։ Ես էլ ասացի` փառք Աստծու, գոնե ռուսախոս մարդկանց ես տիրություն կանեմ», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։

Ղևոնդ վարդապետն ասում է՝ շատերը Երուսաղեմի միջոցով են հասկանում, թե հայն ով է։ Ժամանակի ընթացքում Երուսաղեմը գոյատևել է նաև բարերարների օգնությամբ։ Այսօր Հայոց պատրիարքարանը մեծ ծախսեր ունենալով գոյատևում է, դարձյալ բարերարների կարիք ունի։ Ասում է՝ Երուսաղեմը անհատներինը չէ, հայ ազգինն է, որտեղ հաջողվել է 1700 տարի պահել հայկականությունը։

Շարունակությունը՝ Դիմանկար 8․ Բեթղեհեմ․ ելք Երուսաղեմից

Դիմանկար 6․ Մանրանկարչության աշխարհը
Եթե ժամանակի մեջ շրջագայելու հնարավորություն լիներ, գուցե պատուհան բացվեր տեսնելու, թե ինչպես է 1724 թ.-ին Գրիգոր Շղթայակիր պատրիարքը վանքից վանք գնում ձեռագրեր հավաքելու։ Հետո թե ինչպես է 1897 թ.-ին Հարություն պատրիարքն իր ձեռքով ձեռագրերի համար փայտե պահարաններ պատրաստում։ Ժամանակային մեկ այլ դրվագում Նորայր արքեպիսկոպոս Պողարյանն է, մի ամբողջ կյանք անշտապ ու բծախնդրորեն թերթում է 4000 ձեռագրերից յուրաքանչյուրը, որոնք հետագայում վերածվելու են 11 հատորների։

Սա հնարավոր է անել միայն երևակայությամբ, սակայն մանրանկարչական անցյալը վերականգնելը գիտականորեն անհնար չէ․ հենց այս գործին են ձեռնամուխ եղել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատանը։ Վերադառնալով մեր օրեր՝ կարելի է տեսնել շղթայի այսօրվա օղակը, թե ինչպես է Հայր Արշակը ձեռագրերի փխրուն կտորներին փորձում ևս մի քանի հարյուրամյակի կյանք հաղորդել։

Ձեռագրատանը ցանկանում են համակարգված ուսումնասիրություն իրականացնել, որը կամփոփի ամենանշանավոր ձեռագրերի վերաբերյալ գնահատականները։ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլ մանրանկարիչների մասին թեզերը հաճախ հակասում են իրար, ուստի ինստիտուցիոնալ ուսումնասիրության կարիք կա։  Դրա համար պետք կլինեն ոչ միայն գիտնականներ, այլև ոսկերիչներ, արծաթագործներ, կաշեգործներ․ միջնադարում Ավետարանների թեկուզ միայն կազմի պատրաստումը մեկ մարդու գործ չէր։

«Մեր առաջիկա նպատակներից մեկն էլ հենց դա է․ արքայական հավաքածուի համակարգված հետազոտություն կատարել, որում պիտի ուսումնասիրվեն գործածված նյութերը` թանաքը, փայտը, կաշին, աստառների համար գործածված մետաքսը։ Օրինակ՝ Լևոն թագավորի Ավետարանի կազմման ավանդություններն ուսումնասիրելու համար պետք է ներառվեն արծաթագործներ, ոսկերիչներ, որովհետեւ կազմերը փայտի վրա էին ամրացվում։ Պետք է ուսումնասիրվեն կաշին, մետաքսը։ Ավետարանի կազմը ճշտորեն կրկնում է Լևոն թագավորի հագուստի, զգեստի մետաքսը, ուրեմն նաև տեքստիլի բազմակողմանի ուսումնասիրություն պիտի կատարվի», — ասում է Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Նախատեսվում է մի քանի հատորներով ներկայացնել Երուսաղեմում պահվող արքայական հավաքածուի ձեռագրերը։ Երբ նախագիծն ավարտուն տեսքի բերվի, կփորձեն այն իրականացնել հիմնադրամների ֆինանսավորմամբ։

Ձեռագրատան բացառիկ նմուշները

Այստեղ են պահվում Կիլիկյան արքայական ձեռագրական արվեստի լավագույն նմուշները։ Ռոսլինյան 7 ձեռագրերից 5-ը պահվում էին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ձեռագրատանը, որոնցից մեկը Եղիշե Տերտերյան պատրիարքը նվիրել էր Վազգեն Վեհափառին։ Նա էլ այն նվիրաբերել է Մատենադարանին։ Այսօր ձեռագրատանն առկա է 4 օրինակ։

Արքայական հավաքածուում պահվում են Գագիկ թագավորի, Կեռան թագուհու, Լևոն թագավորի, Մարիոն թագուհու և Կեռան իշխանուհու Ավետարանները։ Հավաքածուն բացառիկ է նաև բնագրային առումով, քանի որ այստեղ է պահվում 4-րդ դարում Երուսաղեմի Ճաշոցի թարգմանության 9-րդ դարի օրինակը։ Այն ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական իրականության մեջ բացառիկ բնօրինակ է, որը ներկայացնում է  4-րդ դարում Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցու գործառույթները, ծիսակարգը և օրակարգը։

Հայր Արշակը

Հավաքածուն բացառիկ է նաև նրանով, որ այստեղ կան հենց Երուսաղեմում և հատկապես Սրբոց Հակոբյաց վանքում գրված ձեռագրեր։ Սա եզակի իրողություն է, երբ ձեռագրերը 12-13-րդ դարերում գրվել են որևէ վանքում և այսօր հենց այդ վանքում են պահվում։

Գիտական խմբեր, որոնց հետ համագործակցում են

Ձեռագրատունը համագործակցում է աշխարհի տարբեր համալսարանների հետ։ Գիտական նպատակներով ձեռագրերի լուսանկարների օրինակները տրամադրվում են հատուկ ընթացակարգով։ Դրա համար հետազոտողը խնդրագիր է ուղարկում՝ կից ներկայացնելով նաև համալսարանի երաշխավորագիրը։ Արտոնությունը տրամադրում է Պատրիարք Սրբազանը, որից հետո կնքվում է պայմանագիր։

Հետազատողներին հատկապես հետաքրքրում են Կիլիկյան շրջանի արքայական ձեռագրերը։ Սակայն վերջերս, օրինակ, Սորբոնի համալսարանի ուսումնասիրողների ուշադրությունն են գրավել հավաքածուի օտարալեզու՝ եթովպական ձեռագրերը։ Հայագիտություն ուսումնասիրողներին հետաքրքրում են Գրիգոր Տաթեւացու ձեռագրերը,  ընդհանրապես տաթևյան ու արցախյան դպրոցների պահպանված ձեռագրերը։

«Ընթացիկ գիտական աշխատանքներից են Երուսաղեմում գրված ձեռագրերի ուսումնասիրությունները, որոնց ընթացքում երկու տարբեր համալսարանների հետ ենք համագործակցում։ Առաջինը ֆրանսիական համալսարան է, որի հետ պիտի ներկայացնենք Երուսաղեմի այն վանքերում գրված ձեռագրերը, որոնք այլեւս գոյություն չունեն։ Փորձ է արվում քարտեզագրելու 7-րդ դարի պատմագիր Անաստաս վարդապետի աշխատանքը, քանի որ նրա պատմության մեջ նշվում են 75-ից ավելի հայկական վանքեր ու եկեղեցիներ՝ հայկական տոհմական անուններով։ Այսօր այդ վանքերի մեծ մասը չկա, բայց բարեբախտաբար հավաքածուում կան եզակի ձեռագրեր, որոնք գրվել են այդ վանքերում։ Նույն թեմայով նաեւ Գերմանիայի Գուտենբերգի համալսարանի հետ ենք համագործակցում, որտեղ ուսումնասիրվում են Երուսաղեմում գրված ձեռագրերը` ոչ միայն հայկական, այլև օտարալեզու։ Գրչատների համեմատության և պարզելու համար, թե արդյոք որևէ օտար ձեռագիր գրվել է Սրբոց Հակոբյանց վանքում, ուսումնասիրվում են թանաքը, գործածված նյութերը, մանրանկարչական ոճը, դպրոցները։ Այս թեմայով մեկ տարի առաջ Հարվարդի համալսարանի կազմակերպած գիտաժողովի ընթացքում Իտալիայում ներկայացրել եմ Սրբոց Հակոբյանց վանքի հավաքածուում պահվող Երուսաղեմում գրված ձեռագրերը», — ասում է Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Հայր Արշակը

Հայր Արշակը

Ֆրանսիական համալսարանի հետազոտությամբ պետք է կազմվի նաև Երուսաղեմում քրիստոնյաների տեղաբաշխման քարտեզը։ Հետազոտությունը ներառում է քրիստոնեական տարբեր համայնքների համագործակցության հարցերը․ հատկապես այն, թե Հայոց պատրիարքությունը  միջնորդական ինչ դեր է կատարել, օրինակ, Հույն եւ Լատին պատրիարքարանների միջեւ հարաբերությունները կարգավորելու համատեքստում։

Թվայնացում

Ձեռագրական հավաքածուի գրեթե կեսը չի թվայնացվել, քանի որ սերվերային պահոցների խնդիր կա։ Եթե ձեռագրերն ամբողջ ծավալով թվայնացնվեն, ապա առանց համապատասխան սերվերների կվտանգվեն նաև թվայնացված օրինակները։

Ձեռագրատան գործունեությունն ապահովող մարդկանց թիվը նույնքան մեծ չէ, որքան ձեռագրերինը․ ձեռագրական պատասխանատուն՝ տեսուչը, թվայնացնող աշխատակիցը և երկու վերականգնողներն են։ Առաջիկայում Մատենադարանից երկու ամսով երկու վերականգնող մասնագետների են հյուրընկալելու՝ աշխատակիցներին վերապատրաստելու համար։ 2015թ-ից Մատենադարանի հետ համագործակցությամբ գործում է Վերականգնման լաբորատորիան։

«Անցյալ տարի Մատենադարանում տեղի ունեցած Հայագիտության կոնգրեսի շրջանակում որոշակի համաձայնություններ ենք ձեռք բերել սարքավորումների համալրման և գիտական համատեղ ուսումնասիրությունների վերաբերյալ։ Մատենադարանի հետ հուշագրի ստորագրման ծրագիր ունենք, որն ավելի շոշափելի կդարձնի մեր համագործակցությունը», — ասում է Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Հայր Արշակը սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, ապա  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում արվեստաբանության մագիստրոսի կոչում է ստացել։ Ձեռագրատան նախկին պատասխանատու Հայր Շնորհքի հետ հնարավորություն ուներ ձեռագրերի հետ շփվելու։ Ժամանակն ավելի է ամրացնում այդ կապը․ հիմա ինքն է ձեռագրատան պատասխանատուն։

Շարունակությունը՝ Դիմանկար 7․ Քրիստոսի դաստառակը և Հայկական թաղամասի խենթը

Դիմանկար 5․ Դարաշրջանի դիմանկարը․ միջատների ու գրքերի կայսրությունը
Այդ օրը, երբ զանգ ստացավ, երկար չխոսեց։ Միայն լսեց՝ նրանք հանել են։ Հեծանիվով շտապեց դեպքի վայր։ Հսկայական աղբամանների մեջ մարդկանց ակտիվ  շարժ էր։ Նրանք լապտերներով ինչ-որ բան էին փնտրում։ Բոլորը եկել էին ավարի հետևից․ ոմանք՝ զամբյուղով, ոմանք՝ սայլակով, ոմանք էլ՝ բեռնախցիկով։ 20 տոննայանոց աղբի տարաների մեջ գրքեր էին։

Հեծանիվով դեպքի վայր շտապողը երուսաղեմցի բուկինիստ Վիկտոր Ռիցարն էր։

Աղբամանները վարձակալել էր մի արևելագետի ընտանիք։ Նրա մահից մի քանի տարի անց որոշել էին վաճառել բնակարանը, իսկ գրքե թափոններից պետք էր ազատվել։ Այդպես էլ արել էին՝ նախապես սոցցանցերում հայտարարելով դրա մասին։ Այդ օրը աղբամաններում առնետներին փոխարինել էին մարդիկ՝ ակադեմիական ու ոչ ակադեմիական շրջանակներից, ուսանողներ, գրավաճառներ․․․ Նրանք բոլորը  շունչը պահած սպասել էին այդ օրվան։

Վիկտոր Ռիցարը

Վիկտորի բնակարանը

Այստեղ Վիկտորը գտնում է 1960-ականների հինգհատորյա աշխարահագրական հանրագիտարան, 71-ին լույս տեսած հատորը Կումրանի տեքստերի մասին, որը կազմել է կումրանիստ Իգոր Ամուսինը։ Գիրքը վերցնում է, քանի որ այն միշտ վաճառվում է։

«Տանը հայտնաբերեցի ոչ միայն Ամուսինի ստորագրությունը, այլև հինգ նամակ։ Ես, անկեղծ ասած, նույնիսկ չեմ ցանկանում դրանք վաճառել, քանի որ կան որոշակի էթիկական նորմեր։ Ես պատրաստվում եմ ճշտել` արդյո՞ք ИВРАН-ում (Ռուսաստանի ԳԱ արևելագիտության ինստիտուտ) Ամուսինի ֆոնդ կամ նման մի բան կա, որին կարելի է փոխանցել։ Անձնական նամակագրություն է, կենսագրական կոնտեքստ։ Եվ նման պատմությունները հարյուրավոր չեն, հազարավոր են», — ասում է Վիկտորը։

Դրանցից ևս մի քանիսը պատմելով՝ Ռիցարը դրանք տեղավորում է «Դա ապրանք չէ» կատեգորիայում։ Այսինքն՝ նմուշներ, որոնք չեն վաճառվում։ Այդպես նրա մոտ են հայտնվում ռուս գրող Միխայիլ Սարգինի գրադարանից որոշ գրքեր։ Գրողը երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում։ Նրա մահից հետո հրեա այրին տեղափոխվել է Իսրայել, տարիներ անց մահացել ծերանոցում։ Ինչ-որ անհավանական ճանապարհով նրա գրքերից բերում են Ռիցարի մոտ, ասում է՝ ոչ թմրամոլները, ոչ հանցագործները, այլ` սովորական մարդիկ։ Բերում են Ալեքսեյ Ռեմեզովի գիրքը՝ մակագրված իրեն բնորոշ կալիգրաֆիայով, գրաֆիկայով և տեքստով՝ Վասիլի Վասիլևիչ Ռոզենին։

Ռուս պոետ Իլյա Բակշտեյնը Իսրայել էր եկել 1970-ականներին, այստեղ շարունակել էր տպագրվել։ Նա ևս կյանքն ավարտել էր  ծերանոցում, որտեղ նրա մահվանից հետո գրադարանն ուղղակի դեն էին նետել։ Մի քանի ամիս հետո գրքերի մի մասը հայտնվում է գրախանութում, որի տերը կապ է հաստատում Ռիցարի հետ։

«Ես գտնում եմ Տոլստիի մուլետները և Կուզմինսկու նյույորքյան «Կապույտ ծովածոց»-ի անթալոգիաները։ Արագորեն ճանաչում եմ, որ դրանք Բակշտեյնին են պատկանել։ Դրանք հեշտությամբ կարելի է տարբերակել ձեռագրով», — ասում է Ռիցարը։

(Տոլստիի մուլետները 1984թ-ից Փարիզում հրատարակվող գրական ալմանախ է, որտեղ տպագրվում էին Էդուարդ Լիմոնովը, Ալեքսեյ Խվոստենկոն, Վագրիչ Բախչանյանը։ Հիմնադրել էր նկարիչ, դերասան և պոետ Բլադիմիր Կատլյարովը, հայտնի Տոլստի մականունով)։

Երիտասարդ տարիներին Վիկտոր Ռիցարը շատ էր արշավների գնում և ցանկանում էր կենսաբան դառնալ։ Մի անգամ, վերադառնալով անտառային արշավից, կայարաններից մեկում հայտարարություն է տեսնում, որ Սանկտ Պետերբուրգի հրեական համալսարանը ուսանողների ընդունելություն է հայտարարում։ Վիկտորը որոշում է, որ դա այն տեղն է, ուր պետք է գնալ հաջորդիվ։ Մեկ ամսից սկսում է աշխատել հրեական համալսարանի գրադարանում, հետո ընդունվում պատմության ֆակուլտետ, բայց ավարտում կրոնա-փիլիսոփայական բաժինը։ Նրա համար էականը ոչ այնքան ուսումն էր, որքան գրադարանում աշխատանքը։

Վիկտորն ընկերների հետ նաև գրախանութ է բացում։ Անգամ հրատարակչական գործունեություն էին ծավալում գրականագետ, պոետ և քննադատ Վալերի Շուբինսկու ջանքերով։ Սակայն 1995թ-ին այդ ամենը դադարում է․ քաղաքում անհանգիստ իրավիճակ էր։ Վիկտորը տեղափոխվում է Երուսաղեմ՝ երդվելով այլևս երբեք չմոտենալ գրքերին։ Ընդամենը չորս օր անց նա արդեն Մալերում էր՝ լեգենդար գրախանութի գրավաճառի դերում։ Ասում է՝ ճակատագրից չես փախչի։

«Երբեմն մարդիկ մի սովորական, աննշան գրքի համար կես միլիոն են պահանջում։ Դա նրանց համար մասունքի նման է, իրենց ողջ կյանքը, երբեմն ընտանիքի մի քանի սերունդ, դրա հետ են անցկացրել, և նրանց գիտակցության մեջ այն մի ամբողջ կարողություն արժե։ Իսկ ինձ համար առևտրային տեսանկյունից արժեք չունի։ Երբեմն էլ, ընդհակառակը, մարդիկ տեսնում են հոյակապ գրադարաններ, բայց փոշու մեջ կորած և չեն հասկանում՝ ինչպես ազատել այդ տարածքը։ Եվ այս դեպքում նրանք միայն ուրախ կլինեն, եթե մի քանի հազար շեկելով այդ թափոններից ազատվեն», — ասում է Վիկտորը։

1990-ականների վերջին բացվում է առաջին բուկինիստական բաժինը։ Այդ ավելի կենդանի, ավելի հարուստ ու բազմազան աշխարհում էլ ներգրավվում է Վիկտորը։ Այդ առևտրում ավելի մեծ գնագոյացման ազատություն կա՝ ասում է։ Գրքի արժեքը որոշվում է՝ ըստ տպաքանակի, պահանջարկի և պահպանվածության աստիճանի։

«Եթե գիրքը 200 օրինակով է լույս տեսել և նույնիսկ թվայնացված չէ, ոչ մի տեղ տեղադրված չէ, ապա բացարձակ անգին է։ Այն որևէ տեղից հնարավոր չէ վերցնել։ Դա չի կարող էժան լինել», — բացատրում է Վիկտորը։

2000-ականներին իրավիճակը փոխվում է: Վիկտորին սկսում են առաջարկել հսկայական գրադարաններ, այդ թվում՝ ամբողջությամբ սնանկացած գրախանութներ, մասնավոր գրադարաններ։ Փակվում են հանրային գրադարանները։ Ռուսական հիմնադրամի տասնյակ հազարավոր գրքեր ուղղակի դուրս են նետել, և դրանք պետք էր փրկել։

«2000-ականների սկզբին իմ տեսականին 7-8 հազարի էր հասնում, 5 տարի առաջ գերազանցում էր 100 հազարը: Սա արդեն կայսրություն է: Սա արդեն հզոր գրադարան է», — ասում է Վիկտորը։

Վիկտորի գրքային կայսրություն երբեմն մուտք են գործում փոքր տպաքանակ ունեցող հրատարակություններ, օրինակ՝ ռուսական մշակույթի Արծաթե դարի պոետների գործերը։ Երբեմն էլ՝ բառացիորեն որևէ մատենագրության մեջ չհիշատակվող ռուսալեզու արտասահմանյան հրատարակություններ։ Ասում է՝ ոչ ոք հստակ չի կարող գնահատել ռուսալեզու գրքերի քանակը, որոնք տպագրվել են խորհրդային շրջանում, բայց Խորհրդային Միությունից դուրս։

Ռիցարը ֆեյսբուքում Երուսաղեմյան բուկինիստ անունով խումբ ունի, որին 6000 մարդ է միացել։ Ասում է՝ առավել հաճախ իրեն դիմում են 35-48 տարեկանները։

Զրույցի ընթացքում Վիկտորը հիշում էր, որ Սանկտ Պետերբուրգում ընկերների հետ բացած գրախանութում վաճառում էին այն, ինչ սիրում էին։ Իսկ հիմա՞, առաջվա նման վաճառում է այն, ինչ սիրո՞ւմ է։ Հարցիս պատասխանում է, որ ավելի հանդուրժող է դարձել և այնքան էլ սիրառատ չէ, որ միաժամանակ 110 հազար գիրք սիրի։

Շարունակությունը՝ Դիմանկար 6․ Մանրանկարչության աշխարհը

Դիմանկար 4․ Տաճարի դռնապանի թագավորությունը
Ալ-Անսարներ (մարգարեի օգնականներ) Ալ-Աուսը և Ալ-Խազրաջը Մեդինայում Մուհամմեդ մարգարեի հետ ցանկանում են իսլամական պետություն ձևավորել։ Ալ-Խազրաջ ցեղի Բանի Նաջարի տոհմում ծնվում է Նուսայբա Ալ-Մազինիան, որի անունը մինչ օրս կրում է ընտանիքը։ Նա նշանավոր կին է իսլամի պատմության մեջ․ ճակատամարտերից մեկում պաշտպանել է մարգարեին և ծանր վերքեր ստացել։

Նուսեյբեհների ընտանիքի նախահայրերից Ուբադա Իբն Ալ-Սամեթը Երուսաղեմում հաստատվել է 7-րդ դարում քաղաքը արաբ մահմեդականների կողմից գրավելուց հետո  և նշանակվել կառավարիչ։ Ասում են, որ այս ընթացքում ընտանիքի խնամակալությանն են տրվել Սուրբ Գերեզմանի եկեղեցու բանալիները։ Ասում են նաև, որ բանալիները պահվել են նրանց մոտ Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ Սալադինի բանակը գրավել է Երուսաղեմը խաչակիրներից:

Վաջիհ Նուսեյբեհը

Վաջիհ Նուսեյբեհը

— Ես մահմեդական այգեպանն եմ և Սուրբ Գերեզմանի եկեղեցու դռնապանը,- այսպես է ներկայանում տոհմի ժառանգ, տաճարի բանալու պահապան Վաջիհ Նուսեյբեհը։ Պատմում է, որ 7-րդ դարում բանալին իրենց է վստահել մահմեդական Օմար խալիֆը՝ Սաֆարոնի անունով հունական պատրիարքի միջոցով։ Ամեն ինչ փոխվել է Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ ընտանիքը լքել է Երուսաղեմը 88 տարով։ Ապա Սալադինի օրոք բանալիները վստահվել են երկու ընտանիքի, որոնցից մեկը դարձյալ Նուսեյբեհներն էին։

Վաջիհ Նուսեյբեհը պատմում է, որ ամեն առավոտ ժամը չորսին բացում եւ երեկոյան ութին փակում է եկեղեցու դռները:

«Մենք ունենք երեք աշխատանք։ Առաջինը եկեղեցին բացելու և փակելու արարողությունն է։ Երկրորդը VIP  հյուրերի ընդունելությունն է․ նրանք կարող են և պաշտոնական, և մասնավոր այցով գալ, օրինակ՝ Հռոմի պապը։ Մյուս գործը Զատիկի ժամանակ Սուրբ Գերեզմանը կնքելն է։ Մենք սպասում ենք մոմը տեղադրելուն, որի վրա դնում ենք կնիքը: Այդ ընթացքում ոչ մեկին թույլ չի տրվում ներս գալ»։

Անգամ եկեղեցու մաքրությունը հույների, հայերի և կաթոլիկների միջև հերթապահությամբ է կարգավորվում։ Ասում է՝ սա նման է թագավորության, որ հորից ժառանգվում է որդուն։ Այժմ նա 75 տարեկան է, որդին՝ Օբադան, որը շարունակելու է իր գործը, 33 տարեկան է։

Վաջիհ Նուսեյբեհը

Տաճարի մուտքի կողպեքը

«Ոմանք գալիս են ծխախոտը կամ ատրճանակը ձեռքին, մենք զգուշացնում ենք, որ այդպես չեն կարող ներս մտնել։ Երբեմն էլ հարցեր են տալիս, ես օգնում եմ տուրիստներին կողմնորոշվել տարածքում։ Սա աղոթքի հատուկ վայր է բոլորի համար», — ասում է Վաջիհ Նուսեյբեհը։

Երբ Վաջիհն ինձ անհասկանալի բառերով մի զինվորականի զգուշացնում է, որ զենքով եկեղեցի մտնել չի կարելի, ասում եմ՝ Ձեր տան նման հետևում եք եկեղեցուն։  Ինձ հետ չի համաձայնում։

«Սա ավելին է, քան իմ տունը, ես այստեղ ավելի շատ ժամեր եմ անցկացնում, քան իմ տանը։  Գալիս եմ վաղ առավոտյան, երբեմն նաև երեկոյան, տուն գնում եմ միայն քնելու համար»։

Այս աշխատանքի համար յուրաքանչյուր ամիս հայերը և կաթոլիկները վճարում են 5 եվրո, իսկ հույները՝ 100 եվրո։ Երբեմն տոն օրերին հայերն ու հույները գումար են նվիրաբերում։ Վերջում Վաջիհը խաղաղություն է մաղթում հայ ժողովրդին, իսկ ինձ հայերենով ասում՝ «Ապրեք շատ»։

Առանձին մարդկանց դիմանկարները պատկերացում են տալիս առանձին մարդկանց մասին։ Իսկ կարո՞ղ էր անհատը տալ հասարակության դիմանկարը, ներկայի՝ դեռ ընթացող դարաշրջանի դիմանկարը։

Շարունակությունը՝ Դարաշրջանի դիմանկարը․ միջատների ու գրքերի կայսրությունը

Դիմանկար 3․ Իմ թղթե ընտանիքը
20 տարի առաջ՝ նկարչուհի Հեդի Բրյուեր Աբրամովիցի 50-ամյակին, զարմիկ Ռիվկան նկարների փաթեթը ձեռքին մոտենում է տոնական սեղանին։ Դրանցից մեկը մեկնելով Հեդիին՝ այդ աներևակայելի լավատես մարդն ասում է․

— Ծանոթացի՛ր իմ թղթե ընտանիքին։

Հեդին առաջին անգամ տեսնում է մոր նախապատերազմական ընտանիքը, այդ թվում՝ տատիկին, որի անունը կրում է։ Նկարի մարդկանցից միայն իր մայրն էր փրկվել։

«Նա ասաց՝ ծանոթացիր իմ թղթե ընտանիքին։ Ինձ ցնցեց միտքը, որ դա նրա ընտանիքն էր, որովհետև այդ ընտանիքից մնացել էին ընդամենը թղթե պատկերներով կտորներ։ Դրանք տարիներ շարունակ ուղեղումս էին, մինչև ժամանակ գտա նկարը մշակելու համար»:

Հեդին չի սիրում լուսանկարից նկարել, բայց այս դեպքում ընտրություն չուներ։ Որոշում է թղթե տիկնիկներ պատրաստել։ Աստիճանաբար դրանց մարդկային դեմք է հաղորդում, ապա սկսում նկարել կտավի վրա։

Հեդին ծնվել է ԱՄՆ-ում, Հոլոքոստը վերապրածների ընտանիքում։ Նրա պապը՝ Ադոլֆ Բրույերը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրո-հունգարական ուժերի զինվոր է եղել, պարգևատրվել «Երկաթե խաչ» մեդալով։ Երբ 1938թ․-ի նոյեմբերին նացիստները 16 տարին լրացած հրեաներին, այդ թվում՝ իր պապին, տանում են Դաչաու համակենտրոնացման ճամբար, տատը խիստ վրդովվում է։ Նա գնում է Գեստապոյի (նացիստական ​​Գերմանիայի ​​գաղտնի ոստիկանություն) տեղական շտաբ ու աղմկում․

—  Դուք ինչպե՞ս կարող եք նրան տանել։ Նա կայսրության պարգևատրված սպա է։ Դուք չեք կարող տանել նրան։

Խիզախության այդ ակտն անօգուտ չի անցնում։ Ամուսնուն բաց են թողնում։ Հեդին հիշում է, որ մանկության տարիներին պապը սկզբունքորեն իտալական պիցցա և սպագետի չէր ուտում, քանի որ չէր ներում իտալացիներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ճամբարը փոխելու համար։

Արձակելուց հետո պապին հանձնարարություն են տալիս փաթեթավորել պարագաները (վերմակ, վերարկու և այլն), որոնք անհրաժեշտ էին Արևելքում վերաբնակեցման համար (նացիստները վերաբնակեցման խոստումով խաբում էին հրեաներին, իսկ իրականում տանում համակենտրոնացման ճամբարներ, որտեղ աշխատում էին մինչև մահ)։ Այդ հանձնարարականը բացում է պապի աչքերը։ Նա գլխի է ընկնում, որ գերմանացիները ոչ մի լավ մտադրություն չունեն և անտեսելով հանձնարարությունը՝ Արևելք գնալու փոխարեն, որոշում է գտնել եղբայրներին, որ անմիջապես երկրից հեռանալու քայլեր ձեռնարկեն։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեծ երևակայություն չի պահանջվում էքստրապոլյացիայի համար»,- նկատում է Հեդին (այդ օրերին համացանցը ողողված էր Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայում, կատարվածի վերաբերյալ տեսանյութերով։ Սիրիայի նոր իշխանությունների զինված խմբավորումների և դիմադրության ուժերի միջև բախումին հաջորդել էր տեղի բնակչության սպանդը)։

1940 թ․-ին, երբ վերջին գնացքը նրանց պետք է տաներ Իտալիայի նավահանգիստներից մեկը, որտեղից էլ պետք է Նյու Յորք  ուղևորվեին, պապը հանում է իր աղոթատուփը և պատրաստվում աղոթել։

—          Ի՞նչ ես անում Ադոլֆ,- հարցնում է Դաչաուում նրան հազիվ փրկած տատը՝ նայելով շների հետ քայլող զինվորներին, — դու կզայրացնես զինվորներին, և նրանք կսպանեն քեզ։

—         Եթե ​​ուզում են ինձ սպանել, կսպանեն՝ անկախ նրանից աղոթո՞ւմ եմ, թե՞ ոչ, — ասում է պապը, և հագնում տեֆիլինը, որ կրում էր ամեն օր։ («Tefillin» անվանում են երկու սև կաշվե տուփերն իրենց ժապավեններով, որոնք հրեաները աղոթելիս կրում են ճակատին և բազկին: Դրանք կոչվում են նաև աղոթատուփեր)։

Այդ ժամանակ հրեաների անձնագրի վրա կարմիրով գրված J տառը կար։ Տղամարդիկ որպես երկրորդ անուն լրացնում էին Իսրայել, իսկ կանայք` Սառա անվանումը։ Անհնար էր թաքցնել հրեա լինելը։

Ձախ կողմից դրոշը բռնած շարքայինը Հեդիի հայրն է՝ Ալեքսանդր Բրյուերը, նացիստական դրոշը գրավել են գերմանական քաղաքում։

Հեդին ասում է, որ Հոլոքոստն այն պրիզման է, որով նայել է աշխարհին։ Մայրը՝ Լեյ Ֆեյգ Բրյուերը, Օսվենցիմում (Աուշվից)՝ կանանց ճամբարում, բանվորուհի է եղել։ Նա փոխհատուցում է ստացել Գերմանիայից, որը կոչվում էր Wiedergutmachung (1953-ին Գերմանիայի կառավարությունը որոշում է փոխհատուցել Հոլոքոստը վերապրած հրեաներին)։

Արդեն 4 տասնամյակից ավելի Իսրայելում ապրող նկարչուհին ասում է՝ մորը դաժանորեն հիասթափեցրել է ոչ թե իրավաբան, այլ նկարչուհի դառնալու որոշումը։ Բայց նաև նկատում է, որ վերապրածների ընտանիքներին բնորոշ է այն զգացումը, որ պետք է ապրես կյանքդ՝ բավարարելու համար ծնողներիդ երազանքները։

«Ծնողներս ցանկանում էին, որ ձուլվեինք ամերիկյան կյանքին։ Նրանք ուզում էին, որ ունենայինք այն առավելությունները, որոնք նրանք չունեին։ Հորս կյանքի փիլիսոփայությունն էր, որ դու հրեա ես տանդ, իսկ տնից դուրս այնպիսին ես, ինչպիսին բոլորը», — պատմում է Հեդին։

Նահանգներում առանց հրեական համայնքի մեծացած աղջիկը լրջորեն սկսում է հետաքրքրվել ընտանիքի պատմությամբ, երբ հանդիպում է ապագա ամուսնուն։ Վերջինս դեռ մանկուց երազում էր վերադառնալ Իսրայել, թեև չէր անցել Շոայի միջով (գբրայերեն Շոա նշանակում է «աղետ, ավերակ», Հոլոքոստը ընդունված տերմին է)։

«Իսրայել գալն ինչ-որ առումով օրհնություն էր․ ես գալիս էի իմ ժողովրդի կողքին ապրելու, որի հետ  չէի մեծացել։ Մարդիկ անում են այն, ինչ պետք է անեն, և հեռավորություն պահպանելն ինձ օգնեց, որ դառնամ Ես», — ասում է Հեդին։

Անհետանալ աշխատանքում․ լրացուցիչ մեղք

Հեդիի ննջասենյակում ընտանեկան լուսանկարներ կան։ Յոթ տարի առաջ է այս տուն տեղափոխվել, սակայն միայն վերջերս է լուսանկարները տուփերից հանել։ Խուսափում էր ընտանեկան նկարները կախելուց, քանի որ դրանցում ընտանիքն այլ տեսք ունի։ Մի քանի տարի առաջ պարզվեց, որ նոր ամուսնացած դուստրը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Երբ նա բուժում էր ստանում, Հեդին չէր կարողանում քնել։ Գիշերները համակարգչում օրագրային գրառումներ էր անում։ Դրանք աղջկա մահից հետո վերածվեցին գրքի՝ ինքնադիմանկարների շարքով։

«Նրա մահից հետո ինձ դատարկված էի զգում: Մի նախագիծ ունեի, որը պարտավոր էի անել։ Ինչ-որ այլ աշխատանք էլ արեցի՝  փորձելով լցնել դատարկությունը։ Այդ նկարը ևս  ցուցադրության մեջ ներառվեց, բայց մի տեսակ պարտադրված, ինքս ինձ ստիպելով էի արել։ Կարծես իրականում այդքան էլ  պատրաստ չէի, և ինքս ինձ պետք է օգնեի: Գրքում խոսում եմ նաև այդ մասին, որ փորձում էի զբաղվել պրոֆեսիոնալ գործով, հետևել ցուցահանդեսին, անել այն ամենը, որոնց մեջ ես կարող էի անհետանալ», — ասում է նկարչուհին։

Հեդին ննջասենյակում

Հեդիի դուստրը

Ասում է՝ գրելով փորձում էր վերգտնել իրեն, և դա պարզապես գիրք չէ․ դրա  տողատակերում դստեր կյանքն է, իր ընտանիքի պատմությունը։  Դա գիրք է վշտի և կորստի մասին, որին առնչվել է։

«Չկարողացա ինձ զատել մեղքի զգացումից։ Ես անընդհատ մեղքի զգացում ունեմ։ Ես հարցնում էի՝ սա իմ մեղքի նորմալ զգացողությո՞ւնն է, թե՞ լրացուցիչ մեղք է: Գիտեք, ես ինքնագիտակցություն էլ չունեի։ Այն ժամանակ այցելում էի թերապևտին: Դա ինչ-որ չափով օգնեց, բայց՝ ոչ շատ», — ասում է Հեդին:

Դիմանկարների շարքը

Through Her Mirror II 60 cm X 70 cm oil on prepared board 2007

Գիրքը կազմվեց COVID-ի ժամանակ, հիմա փորձում է այն հասանելի դարձնել Իսրայելից դուրս:

Երբ պատերազմը սկսվեց, ամեն ինչ կանգ առավ։ Ցուցասրահում, որտեղ պետք է կայանար նրա նկարների ցուցադրությունը, այժմ ապաստանել են Իսրայելի տեղահանված քաղաքացիները: Ասում է՝ փողոցում հաճախ կտեսնեք տատիկների ու պապիկների հետ զբոսնող թոռնիկների, քանի որ մայրերը պետք է աշխատեն, իսկ ամուսինները դիրքերում են։ Արդեն 44 տարի Իսրայելում բնակվող նկարչուհին նկատում է, որ վերջին տարիներին եղել են կարճատև պատերազմներ, սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է․ նախ՝ դեռ շարունակվում է, և տուժածների քանակն է մեծ։

Զրույցի ավարտին Հեդին  ասում է «Բահաթ Լաֆա»․ Իսրայելում այդպես են հաջողություն մաղթում։

Շարունակությունը՝ Դիմանկար 4․  Տաճարի դռնապանի թագավորությունը

Դիմանկար 2․ Շարժվող գնացքն ու անշարժ խճանկարը
19-րդ դարավերջին քաղաքին նոր գնացք էր պետք։ Երկաթգծի կառուցման տարածքում նաև հնագետների խումբ էր աշխատում։ Մի օր հախճապակուն դեմ առած գործիքը դադար է առնում։ Եվ ո՞վ գիտե, գուցե հնագետի ձեռքն է դողում, գուցե նոր աշխարհը մի պահ շունչը պահում է հնի կողքին․ արագաշարժ գնացքն ու անշարժ հախճապակին պետք է հաշվի նստեին իրար հետ։

«Սա ինքնին բացառիկ երեւույթ է Սուրբ Երկրի պատմության մեջ, որ այս չափերով 6-րդ դարի կատարյալ պահպանված մոզաիկ է գտնվել։ Այն իր վրա  հայերեն արձանագրություն ունի, որը մեսրոպատառ ամենահին արձանագրություններից է։  Մեսրոպատառ արձանագրություններ կամ գրավոր նյութեր Հայաստանում պահպանվել են առնվազն 7-8-րդ դարերից, իսկ Սուրբ Երկրում  5-րդ դարի նմուշներ կան։ Այս մոզաիկն էլ արդեն 6-րդ դարի արձանագրություն է իր վրա կրում, որում ասվում է, որ եկեղեցին կառուցված է այն հայերի հիշատակին, որոնց անունը միայն Տերը գիտե», — ասում է Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Խճանկարն ու գրությունը

Խճանկարն ու գրությունը

Թանգարանի գլխավոր ցուցանմուշը հայտնաբերվել է Պողիկտոսի 6-րդ դարի եկեղեցում։ Հնագիտական հրաշքը ժամանակին հայկական եկեղեցու հատակ է եղել։ 4-րդ դարում հռոմեական բանակում ծառայող Պողիկտոսն ազգությամբ հայ էր։ Քրիստոնյա լինելու համար իր զինակիցների հետ նահատակվեց։ Պատմությունն ավանդում է, որ նրանց մասունքները Եդեսիայից տեղափոխվեցին Երուսաղեմ, և դրանց վրա եկեղեցի կառուցվեց։ Ավելի ուշ մոզաիկան տեղափոխվեց թանգարան։

Երկու տարի առաջ վերաբացված թանգարանը 3 բաժին ունի։ Առաջինում Սուրբ երկրում հայկական ներկայության նմուշներն են ՝ հռոմեական շրջանից մինչեւ Մամլուքյան շրջան, երկրորդում՝  Հայոց պատրիարքարանի ներկայությունն է օսմանայան շրջանից մինչեւ մեր օրեր, իսկ երրորդում՝ Հայոց Ցեղասպանությունից փրկված և Երուսաղեմում հաստատված հայերի պատմություններն են։ Թանգարանում ներկայացված է նաեւ հայկական տպագրության, լուսանկարչության եւ առաջին պարբերականի պատմությունը։

Նմուշներ թանգարանից

Նմուշներ թանգարանից

Նմուշներ թանգարանից

Նմուշներ թանգարանից

Նմուշներ թանգարանից

Ձեռագրերը թանգարանում ժամանակավոր ցուցադրության են ներկայացվում, քանի որ կարող են վնասվել լույսից, օդից և ջերմաստիճանից։ Ցուցադրվում են ոչ միայն միջնադարում, այլև ավելի ուշ ստեղծված ձեռագրերը։ Մեր այցելության պահին ցուցադրվում էին Լատին պատրիարքարանին պատկանող մանրանկարները։ 21-րդ դարում, ինչպես միջնադարում, Երուսաղեմի Լատին պատրիարքը նոր ձեռագիր է պատվիրել, որը նկարազարդել է իսպանացի նկարչուհին։ Վերջինս մանրանկարները ստեղծելիս ոգեշնչվել է միջնադարյան հայկական մանրանկարչությունից։

«Սա բացառիկ ցուցադրություն է․ թանգարանի այցելուները կարող են տեսնել կապը միջնադարի և մեր ժամանակների միջեւ, որ նույն հավատի հետեւորդները ինչպես միջնադարում, այնպես էլ նոր ժամանակներում, ոչ միայն ներկա են, այլև ստեղծագործում են, ինչպես անցյալում», — ասում է Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Թանգարանը կառուցվել է նախկին ճեմարանի հիմքի վրա։ Ցեղասպանությունից հետո այստեղ հանգրվանած որբերից մեկը՝ Եղիշե Տերտերյանը, հետագայում դարձել է պատրիարք։

Կամիլ Չալաևը

Իլիա Մազիան

Թանգարանի դաշնամուրը գրավում է մեր խմբից կոմպոզիտոր Կամիլ Չալաևի ուշադրությունը, նա սկսում է նվագել։ Մեզ ուղեկցող գիդը՝ Իլյա Մազիան, որը հայկական դուդուկի սիրահար է, սկսում է նվագակցել նրան։

Ռումբեր դպրոցի պատուհանից

Դպրոցի փոխտեսուչ Միհրան Տեր-Մաթոսյանի հետ շրջում ենք կրթօջախի ներսում։ Միջանցքում նկատում եմ 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած հրետանավորի նկարը։ Տեր-Մաթոսյանն ասում է՝ 1948թ․-ից Իսրայելը խաղաղություն չի տեսել․ պատերազմը աշակերտներին միայն նկարներից չէ, որ հայտնի է։

«Մեր թիվը, որ սկսեն քառասունութեն առաջ, ունեցած ենք մինչեւ իսկ 15-20 հազարի հասնող գաղութ։ Այսօր մենք հազիվ կհաշվենք Երուսաղեմի մեջ, այսինքն՝ ամենալավ մոտեցումով 1500 հայ է այստեղ։ Իրապես դժվար է ապրել այս երկրի մեջ։ Եվ չեմ ասի, թե տնտեսական առումով, ավելի շատ՝ հոգեբանական․ մենք այստեղ փոքրամասնություն ենք։ Այսօր քրիստոնյաները Իսրայելի բնակչության միայն 1,6 %-ն են։ Մենք քրիստոնյաների այս 1,6 %-ի փոքր մասնիկն ենք»։

Սրբոց Թարգմանչաց վարժարանը հիմնադրվել է 1929թ․-ին պատրիարք Եղիշե Թուրյանի որոշմամբ։ Դպրոցում ներդրված է անգլիական կրթական համակարգը, որն այսօր գործում է ավելի քան 82 երկրներում (The General Certificate of Education (GCE)։ Աշակերտները սովորում են չորս լեզու՝ հայերեն, անգլերեն, արաբերեն և եբրայերեն։

Այժմ դպրոցն ունի 170 աշակերտ։ Հիմնական ծախսը հոգում է Հայոց պատրիարքությունը։ Այս ուսումնական տարում դպրոցն ունեցել է 14 առաջին դասարանցի։ Դասարաններում աշակերտների առավելագույն թիվը 17-ն է, նվազագույնը՝ 7-ը։

«Երեխաները մեզ մոտ կուգան 3 տարեկանում։ Մենք ունենք մանկապարտեզ, որը կկոչենք «Ձիլ», «ԿոԿոն» «Ծաղիկ»։  «Ձիլը» 3 տարեկանեն կմտնեն, «Կոկոնը»` 4, իսկ «Ծաղիկը»` 5։ Դրանից հետո կշարունակեն առաջին դասարանում։ Վարժարանի մեջ ունենք 15 դասարան», — ասում է դպրոցի փոխտեսուչ Միհրան Տեր-Մաթոսյանը։

Դպրոցի ներսում

Դպրոցի ներսում

Դպրոցի ներսում

Դպրոցի ներսում

Դպրոցի ներսում

Աշակերտները դպրոցից հետո կրթությունը շարունակում են իսրայելյան համալսարաններում, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, երբեմն էլ՝ Երևանի պետական համալսարանում։

Միհրան Տեր-Մաթոսյանը ասում է՝ այստեղ տագնապներ միշտ կան․ 2008թ-ից սկսած Իսրայելում 4-5 անգամ պատերազմ է սկսվել, սակայն վերջինն իր մասշտաբներով գերազանցում էր մյուսներին։

«Վերջին տարին 2 անգամ ռմբակոծում եղած է Իրանի կողմից, մեր այս դպրոցի բակեն արդեն բոլոր այդ ռումբերը կտեսնեինք։ Հոգեկան առումով մեր երեխաների վրա մեծ ազդեցություն ունի այս պատերազմը»։

Իսրայելում հաստատված հայերի մի մասն այստեղ է հասել Ցեղասպանությունից փրկվելու համար։ Ավելի ուշ, հրեաներն իրենք են այլ երկրներում հայտնվում՝ փրկվելով Հոլոքոստից։ Տարբեր վայրերում նույն աղետով անցնող ազգերն այսօր ապրում են նույն քաղաքում, սակայն հրեաները վերադարձել են իրենց երկիր, հայերը մնացել Երուսաղեմում, մի մասն էլ այլ երկրներ գնացել։ Արևմտյան Հայաստան վերադարձի իրատեսականության միտքը գուցե մարել է Ցեղասպանությունը վերապրածների առաջին սերնդից հետո, գուցե՝ ոչ։ Ի՞նչ տեսք ունի այդ վերադարձը և ի՞նչ նախապատմություն։ Աղետն ի՞նչ ուժով է շարունակվում հաջորդ սերնդի մեջ, եթե այն անձնապես իրենց չի դիպչում։ Դիպչում է միջնորդավորված, ծնողներին կրծող անարդարության ու կորսված կյանքի նարատիվով։ Հրեաների համար հնարավոր դարձած վերադարձի մեջ այս հարցերն էի տնտղում Նյու Յորքում Հոլոքոստը վերապրածների ընտանիքում ծնված, ապա Երուսաղեմ տեղափոխված նկարչուհի Հեդի Աբրամովիցի պատմությունում։

Շարունակությունը՝ Դիմանկար 3․ Իմ թղթե ընտանիքը

Դիմանկար 1․ Շաբաթ, շալոմ
Մեր կիրակին Իսրայելում շաբաթ օրն է։ Ավելին` ուղղադավան հրեաներն այդ օրը ոչ մի գործ, բացարձակ ոչ մի գործ չեն անում։ Դա հարիր չէ ուղղադավան հրեային։ Շենքում,  որտեղ ապրում էինք, այդ օրերին վերելակի աշխատանքն այնպես էր ծրագրված, որ յուրաքանչյուր հարկում բացվում և փակվում էր ինքնուրույն․ անգամ կոճակ սեղմելն այդ օրը հարիր չէ։

Մեր այցելության առաջին շաբաթը համընկավ Մեծ պահքի առաջին օրվա հետ։ Հարության տաճարում հաճախ կարելի էր լսել հրեական ողջույնը՝ «Շաբաթ Շալոմ», այսինքն՝ բարի շաբաթ օր։

Հարության տաճարում է գտնվում Աստծո որդու դատա՛րկ գերեզմանը։ Արարողության հերթը հույներինն էր։ Թափորի առջևից քայլում էին թուրքական կարմիր գլխարկներով՝ ֆեսերով, գավազանգը գետնին հարվածող, ուղղորդող ու ճանապարհ բացող մարդիկ։ Մի պահ թվաց, թե սլաքները հետ են պտտվել, և դասագրքերից ինձ ծանոթ Օսմանյան կայսրությունում եմ։ Թափորն անցավ կողքովս, ես մի քանի անգամ ֆոտոխցիկով նկարեցի։ «Օսմանյան կայսրության ժամանակ թուրք զինվորներն այդպես ճանապարհ էին բացում։ Կայսրության անկումից հետո այդ հագուստը կրելու սովորությունը պահպանվել է՝ որպես ստատուս քվոի մաս», -ավելի ուշ ինձ բացատրում է Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։

«Ոմանք ասում են` Թուրքիայից մարդ են բերում։ Չէ, նրանք թուրք չեն։ Ամեն եկեղեցի, օրինակ՝ հույները, կաթոլիկները, ղպտիները, ասորիները, եթովպացիները եւ մենք, ունենք  մեր գործավորները, որոնք վանքի աշխատողներն են։ Մեկը հավաքարար է, մյուսը՝ սպասարկող, իրենց օրերն ունեն։ Երբ ասում են՝ պետք է ղավազ հագնեք, հագնում են։ Նրանց մեջ թե հայաստանցի կա, թե քրիստոնյա, թե մուսուլման»։

Պատառիկներ Հարության տաճարից

Պատառիկներ Հարության տաճարից

Պատառիկներ Հարության տաճարից

Պատառիկներ Հարության տաճարից

Հին քաղաքից տեսանելի է Ժայռի գմբեթը՝ Տաճարի լեռան վրա գտնվող մահմեդական սրբատեղին։ 1920-ականներին բրիտանական մանդատի հոգածության ժամանակ Երուսաղեմ են հրավիրում Քյոթահիայի հայ վարպետների՝ Ohաննիսյան ընտանիքին և նրան աջակցող Քարաքաշյաններին ու Բալյաններին։ Նրանց պատվիրում են այդ տաճարի ոսկեգմբեթի հախճապակիների նորոգությունը։

«Սակայն Ոսկեգմբեթի հոգեւոր առաջնորդները թույլ չեն տալիս նորոգություններ կատարել` պատճառաբանելով, որ քրիստոնյաները չեն կարող իսլամական սրբավայրի վրա աշխատել, նորոգել», — ասում է Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Այդուհանդերձ, այս ընտանիքները հաստատվում են Երուսաղեմում, և այժմ քաղաքի տարբեր հատվածներում ու հատկապես հայկական եկեղեցիներում հնարավոր է նկատել նրանց ձեռագիրը։

Իսրայելում բարձրագույն կրոնական եբրայական ուսումնական հաստատությունը կոչվում է Իյեշիվա։ Այս ակադեմիայում սովորող հաբադիստները չեն ծառայում բանակում, ինչն էլ հաճախ հասարակության կողմից միանշանակ չի ընդունվում։ Քաղաքում կրոնական տարբեր խմբերի ներկայացուցիչներին հնարավոր է տարբերակել հագուստի ատրիբուտներով․ հաբադիստներին՝ սև կոստյումով, ցիլինդրով և երկար մորուքով, հասիդիստներին՝ գլխի համեմատ մեծ, ավանդական, տոնական գլխարկներով՝ շտրայմլներով, նաև գանգուր մազերով, որոնք ականջների առջևում են։

Հին քաղաքում զենքով շրջում են նաև իսրայելական բանակի մաս կազմող կանայք։ Կնոջ ու զենքի համադրությունն այստեղ տեղացիների ուշադրությունը չի գրավում։ Սակայն կա մի երևույթ, որ թերևս հետաքրքրական է, թե տեղացիների, թե տուրիստների  համար։ Խոսքը Սուրբ երկրում առկա «Երուսաղեմի համախտանիշի» մասին է։ Հոգեկան այս խանգարման դեպքում ուխտավորը կարծում է, թե ինքը մարգարե է և սկսում է համապատասխան վարք դրսևորել, օրինակ՝ քարոզել։ Նման դեպքերում այդ մարդկանց հաճախ հոսպիտալացնում են հոգեբուժարանում։

— Where are you from? Armenia?, Shat lav, shat lav, apreq, apreq, -ասում է վաճառականը ու իր հայերեն բառերով տրամադրում գնումների։

Քաղաքի հայտնի վայրերից մեկն էլ Լացի պատն է (անվանումն առաջացել է Տաճարի կործանումը սգալու ավանդույթից)։ Այն Սողոմոնի տաճարի արևմտյան պատն է։ Տեղացիները հենց այդպես էլ կոչում են՝ Արևմտյան պատ։ Մահվանից առաջ Դավիթ թագավորը Սողոմոնին է փոխանցում ոչ միայն թագավորությունը, այլև տաճարի հատակագիծը։ Իր գահակալության չորրորդ տարում՝ հրեաների Եգիպտոսից դուրս գալուց հետո, Սողոմոնը սկսում է տաճարի շինարարությունը։

Այստեղ աղոթավայրը բաժանված է երկու մասի՝ նախատեսված կանանց և տղամարդկանց համար։ Կանայք նստած կամ կանգնած հպվում են պատին, շշունջով կամ աղեկտուր աղոթում։ Բազմաձայն աղթոքը մեկ գրեթե մարում է, մեկ նոր այցելուներով վեր հառնում։ Սուգն ու աղոթքը միախառնվում են հավատքի բացօթյա տեսարանում։ Գուցե պատն ավելի շատ աղոթք է կլանել, քան կսկիծ, որ ժամանակներին չի հաջողվել տապալել այն։

Իմ հարևանությամբ մի երիտասարդ աղջիկ է կանգնած։ Մատներն այնպիսի նրբանկատությամբ է սահեցնում պատի վրայով, որ թվում է՝ հիմա պատը կդողա։ Բայց չէ, պատը չի դողում, դողում է աղջիկն իր ամբողջ մարմնով։ Տեսնես՝ ի՞նչ է եղել․ պատերա՞զմն է նրա աշխարհ սողոսկել, մա՞հը, թե միայն իրեն լսելի այս մրմունջը անհասցե է։

Պատի անցքերում թղթեր են խցկված․ հիմնականում զբոսաշրջիկներն են ցանկություններ թողնում։ Զբոսաշրջիկները՝ անուրջներ, տեղացիները՝ մրմունջներ։  Պայուսակումս թուղթ կա, գրիչ՝ չկա։  Հոգ չէ, պատի անցքում սպիտակ թուղթ կթողնեմ ու առանց գրության էլ կխնդրեմ մի քիչ լույս անծանոթ աղջկա համար։

Կանանց հատվածը

Կանանց հատվածը

Կանանց հատվածը

Կանանց հատվածը

Աղոթագրքեր հասանելի բոլորին

Կանանց և տղամարդկանց բաժանող հատվածը

Տղամարդկանց հատվածը

Տղամարդկանց հատվածը

Տղամարդկանց հատվածը

Where are you from. Mexico? …. Հին քաղաքում վաճառականը նոր հաճախորդի է մայրենի լեզվով ուռկանը գցում։

Հայկական գերեզմանոցում հանդիպում եմ սկաուտների խմբի, նրանց հետ զրույցի եմ բռնվում և առաջին հարցազրույցը ինձ տանում է տեղի դպրոց։ Սակայն մինչ փոխտեսուչը կգար, մտնում ենք հայկական թանգարան։

Շարունակությունը՝ Դիմանկար 2․ Շարժվող գնացքն ու անշարժ խճանկարը

Դիմանկար 0․ Մուտք Երուսաղեմ
Սկիզբը` Դիմանկարներ  Երուսաղեմից. ուխտագնացություն Սուրբ երկիր

— Դուք հասկանո՞ւմ եք, որ Իսրայելում հիմա զգայուն իրավիճակ է, և լավագույն ժամանակը չեք ընտրել տուրիզմի համար։

-Այո, հասկանում եմ։

-Դուք պատրաստվո՞ւմ եք հանդիպել կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի հետ։

-Ոչ, չեմ պատրաստվում։

-Առաջին անգա՞մ եք Իսրայել գնում։

-Այո, առաջին անգամ։

Օդանավակայանում ինձ ուղղված բազմաթիվ հարցերից հոգնած՝ հիշում եմ Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան աշխատակցի խոսքը, թե վիզա տրամադրում ենք, սակայն սահմանին կորոշվի՝ Ձեզ ներս կթողնե՞ն, թե՞ ոչ։ Թողեցին։ Հարցաքամ լինելուց հետո միայն։

Թել Ավիվի օդանավակայանում առաջին բանը, որ նկատում եմ, «Նրանց տուն բեր հիմա» գրությունն է՝ երեխաների, կանանց ու երիտասարդների նկարներով։ Հետագայում այս պաստառները նկատում եմ նաև Երուսաղեմում։ Համացանցում որոնելով այս կարգախոսը՝ տեսնում եմ նախաձեռնության կայքէջը։ Առաջին էջում ժամանակն առաջ է գնում վայրկյաններով։ Վիրտուալ ժամացույցը հաշվում է, թե որքան ժամանակ է, ինչ այս մարդիկ  գերեվարվել են։   Կայքէջից պարզվում է, որ սա Իսրայելում պատերազմին առնչվող ամենամեծ բողոքի շարժումն է, որը ստեղծվել է 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Շարժումը կոչ է անում վերադարձնել պատանդներին։

Երուսաղեմ մտնում ենք քաղաքի արևմտյան կողմից։ Երեկոյան քաղաքում քայլում են հավատացյալներ՝ յուրաքանչյուրը կեցվածքով, տարբերակելի հագուստով ցույց տալով Աստծուն երկրպագելու իր կերպը։ Հարության տաճարում այդ կերպերը բազմապատկվում են ուխտավորների դրսից բերված երկրպագությամբ։ Տաճարն ասես քաղաքի մակետը լինի՝ բաժանված եկեղեցիների միջև, որոնցից յուրաքանչյուրը Քրիստոսի դավանանքից իր բաժինն ունի։ Նույն եկեղեցում տարբեր եկեղեցիներ են դավանում․ սա միացման ու տարանջատման վայր է միաժամանակ։

Շարունակելի

Դիմանկարներ Երուսաղեմից․ ուխտագնացություն Սուրբ երկիր
Վերից, շատ վերից, քաղաքի լույսերն ասես ոսկեգույն երակներ լինեն, որոնց միջով լույս դարձած արյուն է հոսում։ Ներքևից` արդեն գետնի մակերևույթից, ձիթենու բունն այնպես ներհյուսված է աճել, ասես ծառը որոշել է արմատներն էլ վեր ուղղել։ Ինքնաթիռից՝ թռչնի բարձրությունից նայող հայացքն ու հողից կառչած, վեր ծավալվող ծառին հետևող հայացքը հակադրվում են վերև-ներքև հասկացողությամբ։ Հայացքը միակ բանն է, որ չի ենթարկվում ձգողականության օրենքին։

Ձիթենու ծառի դիրքից հայացքն ավելի երկար պատմություն ունի, քան ամպերից ներքև նայող հայացքը։ Բայց այդ երկրորդ հայացքը միշտ իբրև երազ հետապնդել է մարդկությանը․ գուցե Արարչին ուղղված հավատքով։

Հայացքը հենց այն բանն է, որ կաշկանդված է ձգողականությամբ։

Երուսաղեմում պատմությունն առավել քան ներկա է։ Դա մի տեսակ պարտադրանք ներկայություն է։ Հայացքի պարտադրանք՝ ընտրության բացակայությամբ։

Բայց կա մի ներկայություն, որի հետ շփումը ֆիզիկական չէ։ Մի ներկայություն, որի բացակայության կարիքը մարդիկ այդքան ունեն։ Փրկչի գերեզմանը։ Դատարկ գերեզմանը։ Այդ բացակա-ներկայության հետ շփումը Լացի պատի մոտ է, Հարության տաճարի այլալեզու աղթոքներում, արաբական գյուղի մինարեթից բարձրաձայն հնչող Ադհանի ընթացքում, ձիթենիների՝ դեպի վեր ձգվող գանգրահեր արմատներում։ Եվ այդ ներկայությունն այնքան ներանձնական է, որ դրան դիպչել հնարավոր չէ։

Հոդվածաշարը բաժանել եմ պայմանական դիմանկարների, որոնք կարելի է ընթերցել հերթականությամբ կամ՝ խախտելով այն։ Այստեղ կգտնեք պատմություններ՝ մի քանի տարվա, տասնամյակի, դարի ու հազարամյակի վաղեմության։

Շարունակելի

Երուսաղեմ այցը հնարավոր դարձավ «301․ Իմաստության երկիրը» հիմնադրամի աջակցությամբ։

Հայկական ֆիլմերը՝ ադրբեջանական թիրախում․ ինչպե՞ս պայքարել հանուն «ֆիլմային խոսքի» ազատության
Ադրբեջանի սպառնալիքների պատճառով Արցախին և Հայոց Ցեղասպանությանը վերաբերող ֆիլմերի ցուցադրությունները փառատոներում երբեմն չեղարկվում են, երբեմն էլ՝ զրկվում դրամաշնորհներից։ Հայկական կինոհամայնքի գործիչները հանձն են առել պաշտպանել հեղինակների ստեղծագործությունները՝ միաժամանակ կոչ անելով պատկան մարմիններին՝ ուշադրության առնել այս հարցը։ Հայկական ո՞ր ֆիլմերին է հասել ադրբեջանական լոբբին, և ի՞նչ քայլերի կարիք կա:

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/12/NANE-19-12-KINO.mp3"></audio>

Ադրբեջանական դիվանագիտական միջամտությունների հետևանքով կինոփառատոների ցանկերից հանվում են Արցախին և Ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերը։ Ադրբեջանի  հիմնական գործիքները երկուսն են՝ սպառնալիք և կաշառք։ Դրանք երբեմն հաջողում են, երբեմն էլ՝ կանխվում։ Հայաստանի կինոհամայնքի ներկայացուցիչները մտահոգվում են՝ այս տարի արդեն երկու անգամ դա հաջողվել է, մեկը՝ կանխվել։ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի հիմնադիր Հովհաննես Իշխանյան․

«Առաջին դեպքը չէ, որ այսպես են վարվում․ Ջիվան Ավետիսյանի ֆիլմը՝ «Դրախտի դարպասները», Մոսկվայի միջազգային փառատոնից հանվել է  2020թ․ հոկտեմբերին, ընդ որոմ` այդ ժամանակ Ջիվան Ավետիսյանին աջակցել են ԱԳՆ-ն և ԿԳՄՍ-ն։ Ադրբեջանը կարողացել է նաև Լիտվայի կինոկենտրոնին ճնշել, որ 100 հազար եվրո դրամաշնորհը հետ տան։ Եղել է դեպք Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի հետ․ Պոլսի միջազգային փառատոնում Թուրքիայի ԱԱԾ-ն ներխուժել է, փակել փառատոնը և առգրավել հարդ դրայվերը․ ֆիլմը դուրս են հանել։ Նաև ոտնձգություններ են փորձել իրականացնել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի դեմ, սակայն հաջողության չեն հասել»։

«Ավրորայի լուսաբացն» օրեր առաջ ցուցադրվել է Ստամբուլում։ Մինչդեռ այս տարի Մարոկկոյի փառատոնային հանդիսատեսից է զրկվել Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need) խաղարկային ֆիլմը։ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը Հորդանանը ներկայացրել էր Օսկարի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմի հեղինակի՝ Սարին Հայրապետյանի նամակն է ընթերցում PlatformDoc հայկական ֆիլմերի հանրահռչակմամբ զբաղվող հարթակի հիմնադիր Արևիկ Ավանեսյանը․

«Տունս քաղցր ա» ֆիլմի թիմը ցնցված էր, երբ Հորդանանը հետ կանչեց ֆիլմը 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմի» անվանակարգից։  Այս քայլը լռեցրեց կորցրած հայրենիքում երեխայի գոյատևման մարդկային պատմությունը։ Որպես կինոգործիչներ՝ մեր պատասխանատվությունն է ոչ միայն արձանագրել, այլև պահպանել նման պատմությունները, հատկապես նրանք, որոնք ջնջման վտանգի տակ են»։

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր․ «Հաշվի առնելով, որ ֆիլմը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ադրբեջանական կողմի մտահոգություններն անմիջապես ներկայացվել են հորդանանյան կողմին»։ Ֆիլմը հետ էր կանչվել Օսկարից, ավելի ուշ՝ այն ներկայացվել էր մրցանակաբաշխությանն անհատական հայտով։

Ի՞նչ քայլեր են նախաձեռնել Հայաստանի ԱԳՆ-ն և ԿԳՄՍ-ն․ այս հարցով պետական գերատեսչություններին է դիմել Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը։ Հարցմանը ԿԳՄՍ-ն պատասխանել է, որ խնդիրն իր լիազորությունների շրջանակում չէ, իսկ ԱԳՆ-ն նշել է, որ «հեղինակի կողմից ֆիլմի հետկանչման մասին չի տեղեկացվել»։

«ՀայաՔվե» ազգային-քաղաքական միավորման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի դիտարկմամբ՝ այդ գործառույթն իրենց վրա են վերցրել քաղաքացիական նախաձեռնությունները․

«Մենք դիմելու ենք հնարավոր բոլոր փառատոներին , որտեղ հայկական ֆիլմեր են ներկայացվում, նախապես տեղեկացնելով, որ նման խնդրի, միջամտության պարագայում մեզ հետադարձ կապ տան, որ կարողանանք աղմուկ բարձրացնել։ Դիմելու ենք ԱԳՆ-ին՝ ֆորմալ հանգամանքն ապահովելու համար, որ հետո չասեն` ոչ ոք չի դիմել նախապես տեղեկացնելու, տեղեկատվական հիմքն ապահովելու համար։ Նաև կինոռեժիսորների հետ ենք կապ ստեղծելու՝ նման իրավիճակներում աջակցելու համար»:

Այս տարի սեպտեմբերին Մարոկկոյի FINIFA կինոփառատոնից առանց բացատրության դուրս հանված ֆիլմի ներկայացման թեմայով սպառնալիքներ էին հնչել Բարսելոնայում ևս․ այդ մասին ֆիլմի հեղինակ Կատյա Սպիվակովան գրում է․

«Նրանք այլ փառատոների էլ են սպառնացել, օրինակ՝ Բարսելոնայի «Հույս և սեր» փառատոնին: Մինչև ցուցադրության օրը հետապնդում էին տնօրենին, բայց նա չվախեցավ և կռիվ տվեց ֆիլմի և մեզ համար։ Մենք 2 մրցանակ ստացանք։ Սա առաջին անգամ չէ, որ մենք սպառնալիքներ ենք ստանում (վերջին անգամ 2020թ-ին․ էր, երբ մասնակցեցինք «Ռոք Արցախի համար» նախագծին ու պատերազմի ժամանակ դրամահավաք կազմակերպեցինք)։ Իմ քույրերի լուսանկարները ֆոտոշոփով արյունոտել էին և ուղարկել իրենց։ ․․․ Եվ, այո, մենք խոսում ենք նաև Արցախի մասին՝ անուն, որը նրանք ուզում են ջնջել»։

Կինոհամայնքի անդամները համոզված են՝ սա ոչ միայն հայկական հարց է, այլև ազատ ստեղծագործելու իրավունքի սահմանափակում։ Այդ տրամաբանությամբ՝ փառատոներում չպետք է ֆիլմեր լինեն, որոնք կպատմեն Պաղեստինի, Աբխազիայի, Օսիայի, Թայվանի և այլ կոնֆլիկտային գոտիների մասին։

Ամենապահանջված մասնագիտությունը՝ անվճար․ «42 Երևան» միջազգային ծրագրավորման դպրոցը հայտեր է ընդունում
Արդեն 4 տարի գործող Թումո ԵՄ համալիրի մաս կազմող «42 Երևան» միջազգային դպրոցը ծրագրավորման դասեր է առաջարկում, որոնց մասնակցելու միակ նախապայմանը 18 տարին լրացած լինելն է։ 2013 թ.-ին դպրոցը հիմնադրվել է Փարիզում, ապա տարածվել ամբողջ աշխարհում․ այս պահին 50-ից ավելի կամպուսներ կան տարբեր երկրներում։ Դասընթացն անվճար է, համալիրն աշխատում է 24 ժամ 7 օր ժամանակացույցով։ Դպրոցի ընդունելության նոր շրջափուլը մեկնարկում է նոյեմբերի 25-ին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/11/NANE-20-11.mp3"></audio>

Ամենապահանջված մասնագիտության՝ ծրագրավորման անվճար ուսուցում հնարավոր է «42 Երևան» դպրոցում։ Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից պահանջվում է միայն լինել նվազագույնը 18 տարեկան և հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը։ «42 Երևանը» գործում է Peer to peer այսինքն, ընկեր՝ ընկերոջ հետ կրթական ձևաչափով։ Դպրոցի ուսանողների առաջադիմության ղեկավար Անահիտ Սայադյանը բացատրում է մեթոդի առավելությունը․

«Ուսանողները միշտ հետաքրքրված են՝ ո՞րն է Peer to peer սովորելու ձևաչափի առավելությունները։ Քանի որ այն շատ տարածված չի, համեմատաբար նոր մեթոդիկա է, մարդիկ գուցե մի փոքր սկեպտիցիզմով մոտենան, բայց այս 4 տարիների ընթացքում տեսել ենք՝ ինչ հրաշալի մեթոդ է ու, ամենակարևորը՝ աշխատում է։ Դրա միջոցով, երբ գիտելիք ես ստանում, դու փոխանցում ես մյուսին, այսինքն՝ պատմում ես, անընդհատ բացատրում ես ուրիշին, դրա միջոցով քո գիտելիքներն ամրապնդում ես, նաև փոխանցում ուրիշին, որը սովորում է քեզնից, հետո, իր նախագիծն անելով, ամրապնդում է իր գիտելիքները ու փոխանցում է մյուսին»։

«42 Երևան» դպրոցում ուսումը կարող է տևել 8 ամսից մինչև 24 ամիս։ Հիմնական փուլի ընթացքում ուսանողները ձեռք են բերում հինարար գիտելիքներ ծրագրավորման ոլորտում, իսկ հետո արդեն կարող են մնալ ուսանող այնքան ժամանակ, որքան ցանկանում են։ 2-րդ փուլում կարող են ընտրել կոնկրետ մասնագիտացում՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, վեբ և մոբայլ ծրագրավորում կամ խաղերի ստեղծում։ Ուսանողները կարող ընտրել մեկը կամ բոլորը․

«Արդեն 4 ուսանողական հոսք ենք ունեցել, այս պահին մոտավոր 200 ակտիվ ուսանողներ ունենք, որոնցից 100-ն ավարտել են հիմնական իրենց ուսումը։ Այն մարդկանցից, ովքեր ավարտել են հիմնական փուլը մոտ 85 %-ն այս պահին աշխատում են ՏՏ ոլորտում, այնպիսի մեծ և հրաշալի ընկերություններում, ինչպիսին են, օրինակ, NVIDIA-ն, «Synopsys»-ը, «Sperasoft»-ը, «Aline»-ը, այսինքն՝ ուսանողները եկել են, սովորել և դրանից հետո կարողացել են աշխատանքի անցնել նմանատիպ ընկերություններում։ Ունենք նաև այնպիսի ուսանողներ, ովքեր մասնակցել են մեր ինկուբացիոն ծրագրին և ստեղծել են իրենց իսկ ստարտափները»։

Դպրոցում սովորած և հետագայում իր ստարտափը ստեղծած մասնակիցներից է Ավետիք Միդոյանը։

«Մեր ստարտափը կոչվում է «Ավիտրաժ», զբաղվում ենք փոքր և միջին բիզնեսների օնբորդինգը ու նոր աշխատողների գործի ընդունելը ու իրանց աշխատանքի մեջ ինտեգրելը հեշտացնելով, արագացնում ենք դա․ հիմնական մեր գործառույթը դա է»:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտելուց հետո դպրոցում Ավետիք Միդոյանին գրավեց հատկապես գործնական բաղադրիչի առկայությունը։

«Այստեղ քեզ առաջին օրվանից ասում են՝ սա քեզ համակարգիչ, սա քեզ առաջադրանք, կոդ գրի։ Հենց էդ մոտեցումը ու բացի դրանից այն փաստը, որ էստեղ չկա ֆիքսված դասացուցակ, դասախոսներ, դու ինքդ ես քո ուսման տերը ու պետք է շփվես մարդկանց հետ, հենց ընկերներով, իրար բացատրելով եք նոր բաներ սովորում ու իրար հետ աճում։ Այդ փաստն ինձ շատ գրավեց, այսինքն՝ զույգով աշխատելու տարբերակը, որը կոչվում է ընկեր՝ ընկերոջը ուսուցում, ինձ հետաքրքիր էր՝ ոնց է ինքը իրականում լինելու։ Մինչև գալը, դե չգիտեի՝ ոնց է, իսկ հիմա արդեն կարամ ասեմ, որ եթե դուք նույն բանի վրա եք աշխատում ու հետաքրքրված եք դրանով, ապա շատ էֆեկտիվ մոտեցում է»։

Դասընթացն անվճար է, համալիրն աշխատում է 24 ժամ 7 օր ժամանկացույցով։ Դպրոցի ընդունելության նոր շրջափուլը մեկնարկում է նոյեմբերի 25-ին։ Դպրոցը նաև կրթաթոշակ և կացության վայր է առաջարկում մարզերից սովորել ցանկացողներին։

Մարդու ու մեքենայի համակեցությունը․ԱրմՌոբոտիքսում պատանիները հանձնարարում են, ռոբոտները՝ կատարում
Արդեն 16-րդ անգամ անցկացվում է ԱրմՌոբոտիքս ռոբոտաշինության պատանեկան առաջնությունը։ Հայաստանում երկրաշարժերի, ջրհեղեղների և սողանքների վտանգը մեծացնում է աղետների ժամանակ տեխնոլոգիական լուծումների անհրաժեշտությունը: Առաջնության այս տարվա թեման է «Ինքնավար ռոբոտները արտակարգ իրավիճակներում»։ Մրցույթը ոչ միայն խթանում է գործնական խնդիրների լուծումը, այլև բարձրացնում տեղեկացվածությունը ռոբոտաշինության կարևորության վերաբերյալ՝ աղետների դիմակայունությունը բարձրացնելու հարցում: Դեղատուփ տեղափոխել, կրակ հանգցնել, հաղթահարել խոչընդոտներ և օգնել մարդուն․ այս առաջադրանքն են հանձնարարել ռոբոտին պատանիները։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/11/NANE-02-11-ZUYG-ROBOTNER.mp3"></audio>

Ըստ սցենարի, զույգ ռոբոտները՝ ինքնագնացը և օժանդակը, պետք է տեղ հասցնեն անհրաժեշտ բեռը։ Սակայն Նարեկ Արղամանյանին և թիմակիցներին «Ատնամատի» անունով ռոբոտն «անակնկալ» մատուցեց․

«Ամեն ինչ իդեալական անում էր, եկանք այստեղ ու հենց երեկ, փորձի ժամանակ չէր գնում, ոչ մի բան չէր կարողանում անել։ Ամբողջ գիշեր նստած աշխատում էինք ռոբոտի վրա, ընդամենը երկու ժամ ենք քնել»։

Սպիտակի թիմին ամիսներ առաջ ստեղծված ռոբոտը մրցույթից առաջ տհաճ անակնկալ մատուցեց, իսկ Իջևանի «Արմաբոթ» խմբակին՝ հենց մրցադաշտում։ Արամ Վարշամյանը պատմում է, թե լաբիրինթոսում ինչ պետք է հաղթահարեր «Պեծ ու Կրակ» գրությամբ ռոբոտը։

«Նա պետք է հաղթահարեր խճաքարեր, կիսագլաններ, անցուղի և հետևելով հասներ բեռնաթափման վայր և բեռնաթափում աներ»։

Ժյուրիի անդամ, «Թոփ Սովթ» ընկերության տնօրեն, նախկինում «Թոփ ռոբոտիքս» թիմի անդամ Տիգրան Թոփչյանը ԱրմՌոբոտիքս առաջին մրցույթի մասնակիցներից է։ Ասում է՝ շատ լավ հասկանում է մասնակիցների հուզմունքն ու պատկերացնում՝ ինչ բարդ ճանապարհ են անցել անգամ թերի աշխատող ռոբոտն այստեղ հասցնելու համար։ Գիտի նաև, որ մասնակիցներն ավելին են արել, քան կարողանում են պատմել․

«Ամենաառաջին ԱրմՌոբոտիքսին այդ մասերը վերցրել էի, բերել էի տուն , դրել եմ դեմս ու ասում եմ՝ հիմա ինչ պետք է անեմ։ Ընդհանրապես, ոչ մի գիտելիք չունեի, ուղղակի կար ցանկություն։ Սկսեցի սովորել Արդունիոյի հարթակը։ Դա ինձ հետագայում բիզնեսի մեջ էլ օգնեց։ Մի անգամ հետաքրքրքիր խնդրի հանդիպեցինք, որ պետք էր փակ հանքի համար տեղորոշման համակարգ ստեղծել, որ իմանան ներկա պահին որտեղ, որքան մարդ կա։ Մի հատ լուծում ստացանք, որն ինչ-որ դիվայս էր, որ հանքի աշխատողներն իրենց լուսամփոփի մեջ էին տեղադրում ու հանքով տեղաշարժվելիս մենք գիտեինք, թե որտեղ որքան մարդ կա»։

Դավիթ Գևորգյանը Զովքի միջնակարգ դպրոցից է։ Իր խմբում միայն ինքն է ու խմբավարը, քանի որ մրցաշարը կրտսեր տարիքային խմբի համար է նախատեսված։ 13-ամյա պատանին մարդու ու մեքենայի համակեցությունն անխուսափելի է համարում․

«Հիմա մարդիկ կարող են առանց ռոբոտների ապրել , բայց կարծում եմ հեռավոր ապագայում առանց ռոբոտների հնարավոր չի լինի»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքով՝ այս տարի ստացել են 120-ից ավելի դիմում, մարզային փուլը հաղթահարել և առաջնությանը մասնակցում է  26 խումբ։ 2008թ-ին մեկնարկած առաջնությունում մասնակցել են ոչ միայն «Արմաթ» լաբորատորիայի սաները, այլև այլ խմբեր։

«Ի սկզբանե տարբեր խմբեր են մասնակցել, մինչև Արմաթի ձևավորումը , հիմա նպատակ ենք դրել, որ մյուս տարվանից նորից վերականգնենք այլ խմբերի մասնակցությունները, որովհետև արդեն ակտիվանում է այս ուղղությունը։ Կառավարությունում, ԲՏԱ նախարարությունում այդ գիտակցությունը կա, որ ռոբոտաշինությունը ռազմավարական ուղղություններից մեկն է բարձր տեխնոլոգիաների։ Հուսով եմ՝ բոլոր կողմերից ներդրումները կմեծանան, ներգրավածությունն ավելի կմեծացնենու ու միջազգային մակարդակ կտեղափոխվենք»։

Ըստ կանխատեսումների՝ տեխնոլոգիական հաջորդ ալիքն արհեստական բանականությունը վիրտուալ աշխարհից դուրս խնդիրներ լուծելու մեջ կներգրավի։ ԱԲ-ի առաջին հանգրվանը ռոբոտները կլինեն։ Դրանք արհեստական բանականությանը կօժտեն զգայարաններով, ձեռքերով ու ոտքերով և տեղ կգտնեն առօրյա կյանքից մինչև արտադրություն ու գյուղատնեսություն։ Ոլորտի մասնագետները հավատացած են, որ այս ուղղությամբ Հայաստանն ասելիք ունի։

Նոր մասնագիտություն՝ հինգ ամսում․ Թումո Ակադեմիան ընդունում է հայտեր
Այսօրվանից սկսվում է «Թումո Ակադեմիայի» 4-րդ հոսքի դիմորդների հայտագրումը։ Այն  հնգամսյա կրթական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս 21 տարին լրացած բոլոր անձանց ձեռք բերել նոր մասնագիտություն՝ սովորելու ընթացքում կրթաթոշակ ստանալով։ Կրտսեր դասընթացավար հնարավոր է դառնալ տարբեր ուղղություններով՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում և այլն։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/11/NANE-01-11.mp3"></audio>

Ալիսա Բալասանյանի կյանքում տուրիզմի ու նկարչության համատեղումն ընդհատվեց համավարակի պատճառով։ Հետո նկարչությունը շարունակվեց Թումո ակադեմիայի շրջանակում։ Ալիսան  ակադեմիայի երկրորդ հոսքի մասնակիցներից է։

«Ես հիմնականում զբաղվում էի գրքերի իլյուստրացիաներով, բայց այստեղ ուրիշ թեմաներ էին։ Հատկապես, որ ամեն ամիս տարբեր թեմաներով նախագծեր էինք անում, շատ էր տարբերվում այն ամենից, ինչ տանն էի անում ինձ համար։ Այդ առումով ինձ համար լավ մարտահրավեր էր, ամեն ամիս նոր բան էի նկարում, որը նախկինում չէի արել»։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղերը  մարզերում ավելանում են, դրան զուգահեռ մեծանում է դասընթացավարների պահանջարկը։ Խնդրին լուծում տալու համար կենտրոնը սկսել է «Թումո Ակադեմիա» կրթական ծրագիրը, որի շրջանակում 5 ամսվա ընթացքում պատրաստում է կրտսեր դասընթացավարների։ Ծրագրի ղեկավար Նարինե Դավթյան․

«Երբ սկսեցինք թիրախավորել էինք երեք կենտրոն դա Կողբն էր, Դիլիջանը և Կապանը։ Երկրորդ խմբում ունեցել ենք հիմնականում Երևանից դիմորդներ, Երևանի թիմն էինք համալրում։ Երրորդում ունեցել ենք Կողբ, Կապան, Դիլիջան, Գյումրի։ Հիմա հայտարարում ենք արդեն չորրորդ խումբը , որտեղ 6 կենտրոն ենք թիրախավորում Կողբ, Դիլիջան, Գյումրի , Եղեգնաձոր, Կապան և դրան միանում է նաև Մասիսը, որի բացումն առաջիկա ամիսներին կլինի»։

Ծրագրի առաջին երեք ամսվա ընթացքում մասնակիցները մասնագիտական գիտելիքներ են ստանում, չորրորդ և հինգերորդ ամիսներին թե՛ դասավանդում են , թե; շարունակում իրենց նախագծերի վրա աշխատել։ Յուրաքանչյուր ամսվա ավարտին հստակ չափորոշիչներով գնահատվում է մասնակցի կատարած առաջադրանքը և ըստ այդմ որոշվում հաջորդ փուլ անցնելը։

«Դիմում են academy.tumo.org կայքի միջոցով , հայտադիմումները բացվելու են նոյեմբերի մեկից, վերջաժամկետն է դեկտեմբերի 20-ը։ Կայքում շատ մանրամասն նշված է` ինչպես պետք է դիմել։ Հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե ի՞նչ է պետք անել բացի դիմում ներկայացնելուց, այնտեղ կա տեսահոլովակ, որը պետք է նկարեն և դա շատ կարևոր կտոր է, շատ հաճախ հարցնում են, իսկ կարո՞ղ են առանց տեսահոլովակի , ո՛չ, որովհետև տեսահոլովակը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել անձի պոտենցիալը»։

Ակադեմիայի մեկնարկից ի վեր  արդեն 35 ուսանող որպես կրտսեր դասընթացավար միացել է «Թումոյի» թիմին։ Եվս քսանը կմիանա շարունակվող երրորդի հոսքից։ Կենտրոնին միացած դասընթացավարներից մեկն էլ Նորայր Մելիքյանն է՝ անիմացիայի խմբից։

«Սկզբում ծրագրին հարմարվելու նպատակով ավելի պարզ առաջադրանքներ ենք անում,  օրինակ՝ ցատկող գնդակ, բայց վերջում անում էինք մեր հորինած կոմպոզիցիայով ավելի բարդ անիմացիաներ։ Հիմա փաստացի մի տարի էլ չի անցել, բայց մի տարի առաջ այս օրը անիմացիայի մասին ընդհանարապես գաղափար չունեի, իսկ այսօր լրիվ հանգիստ  կարողանում եմ արդեն Թումոյից դուրս էլ անիմացիայի հետ կապված պատվերներ անել ու ինձ շատ վստահ եմ զգում»։

Ծրագրին դիմելու միակ նախապայմանը 21 տարին լրացած լինելն է, մասնագիտական փորձն և կրթությունը առաջնային պահանջներ չեն, սակայն անհրաժեշտ են  բազային համակարգչային գիտելիքներ և ինքնուսուցման հմտություններ։ Ընտրված մասնակիցները նաև կրթաթոշակ են ստանում․ առաջին երեք ամիսներին՝ 75, վերջին երկու ամիսներին՝ 120 հազար դրամի չափով։

Բռնցքամարտիկը՝ համակենտրոնացման ճամբարից, Սասունցի Դավիթը՝ Հայկական Լեռնաշխարհից և Արմինեի երեք կյանքերը՝ Գյումրիից․ մեկնարկել է ReA Comics Art–ը
Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է ReA Comics Art պատկերապատումների ցուցահանդեսը։ ՌեԱ փառատոնի շրջանակում հայերեն է թարգմանվել գերմանացի Ռայնհարդ Կյաստի «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» պատկերապատումը։ Կայացել է նաև ֆրանսիացի Օրելի «Արմինեի երեք կյանքերը» պատկերապատման երևանյան շնորհանդեսը։ Արդեն 16-րդ անգամ անցկացվող ՌեԱ փառատոնը նախորդ տարի հիմք դրեց ազգային պատկերապատման մրցույթին։ Այս տարի ներկայացվել է հայ ստեղծագործողների շուրջ 15 նախագիծ, իսկ ժյուրիի կազմում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի փորձագետներ։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/10/NANE-23-10.mp3"></audio>

Պատմություն մարդու մասին, որը չի կարողանում իր պատմությունը պատմել․ այսպես է խտացնում գերմանացի արտիստ Ռայնհարդ Կյաստն իր «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» պատկերապատման երևանյան շնորհանդեսին։ Իրական պատմության վրա հիմնված գիրքը պատմում է համակենտրոնացման ճամբարի միջով անցած և բռնցքամարտի շնորհիվ ողջ մնացած մարդու մասին։ Ռայնհարդ Կյաստ․

«Գրքի վերջին էջում մի նախադասություն կա․ «Մի օր ես ամեն բան կպատմեմ»։ Ըստ էության, այս պատմությունն այն ամենն է, ինչ հայրը՝ բռնցքամարտիկը, չկարողացավ պատմել իր որդուն։ Այս պատմությունը նաև այն մասին է, թե ինչ է տեղի ունենում այն մարդու ընկերների, ընտանիքի անդամների հետ, որն իր պատմությունը չի պատմում, ներսում է պահում, և այս առումով պատկերապատումը, ֆիլմերը, անիմացիան շատ լավ միջոց են պատմությունները կենդանի պահելու համար»։

Պատկերապատման ցուցահանդեսին աջակցել է նաև Հայաստանում գերմանական «Գյոթե» ինստիտուտը։ Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար Յան-Թագե Քյուլինգ․

«Այս պատմության շնորհիվ նա անդրադառնում է այն թեմաներին, որոնք հենց Գերմանիայի համար շատ արդիական են մինչև օրս։ Կարծում եմ, որ հենց պատկերացման կամ գրաֆիկ նովելների շնորհիվ մենք հնարավորություն ունենք պատմական ինչ-որ իրադարձությունների անդրադառնալ նորովի, նոր միջոցներով»

Ցուցահանդեսի հաջորդ գիրքը ֆրանսիացի արտիստ Օրելի «Արմինեի երեք կյանքերը» պատկերապատումն է։ Այն հրատարակվել է Փարիզում՝ ֆրանսերեն և արևելահայերեն։ Սպիտակի երկրաշարժով Գյումրիում ավարտվում է հերոսուհու «առաջին» կյանքը։ Այս պատմության 200 օրինակ արդեն Երևանում է։ ՌեԱ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունի․

«Օրելը շատ գեղեցիկ գիրք, պատկերապատում է հրատարակել ֆրանսերենով և արևելահայերենով։ Փարիզում էր այդ գիրքը, անցած տարի իմացանք և որոշեցինք այդ գրքից մի 200 օրինակ Հայաստան բերել, որ նաև մենք վայելենք»։

ReA Comics Art պատկերապատումների ցուցահանդեսին անցած տարի նոր շունչ հաղորդվեց։ Ընդգրկվեցին հյուրեր արտերկրից և վարպետաց դասեր, բացի այդ մեկնարկեց առաջին ազգային պատկերապատման մրցույթը։ ՌեԱ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունի․

«Երեք կարևոր մրցանակներ կան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ։ Առաջին տեղը, միջազգային ժյուրիի որոշմամբ, հասնում է այն հեղինակին, որն ավելի մոտիկ է հրատարակման և որակ է ապահովում։ Երկրորդին և երրորդին տրվում է ավելի փոքր գումար իրենց նախագիծը զարգացնելու համար։ Տարիների ընթացքում իրենց օգնում ենք հրատարակչությունների հետ համագործակցել, և միգուցե նրանք էլ հրատարակենք»։

Անցած տարի հաղթող էր ճանաչվել Նարեկ Վան Աշուղաթոյանի «Սասունցի Դավիթ» պատկերապատումը։ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի խոսքով՝ նպատակ ունեն Հայաստանում զարգացնել պատկերապատման արվեստը։ Դանիելյանը նկատում է, որ գրաֆիկական նովելները երեխաներին գրքի հետ մտերմացնելու լավագույն միջոցնն են․

«Մի քանի ամիս առաջ հենց այս դահլիճում «Սասունցի Դավիթի» շնորհանդեսն արեցինք, և ես մի մեծ երազանք ունեցա և ուզում եմ կրկնել այդ երազանքս, որ մեր երեխաները մեր սուպերհերոսներով մեծանան․ Սասունցի Դավիթ, Մհեր և այլն, մեր դիցաբանության, մեր առասպելների հերոսներով մեծանան, իրենց մեջ պատկերացնեն և իրենցով ապրեն ու դաստիարակվեն։ Հաջորդ տարի վերջապես Երևանյան միջազգային գրքի փառատոնում կունենանք առանձին՝ կոմիքսների բաժին»։

Այս տարի ներկայացվել է հայ ստեղծագործողների շուրջ 15 նախագիծ, իսկ ժյուրիի կազմում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի փորձագետներ։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բյունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչէ» պատկերապատումները։