Լենա Բադեյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Նոր հեղափոխություն․ Փաշինյանը սահմանեց նոր անելիքները
8-րդ գումարման խորհրդարանի՝ կառավարության հետ վերջին հարց ու պատասխանն անցավ առանց ընդդիմության։ Իշխանական խմբակցությունը և վարչապետը հիմնականում անդրադարձել են անցած ընտրություններին, նոր խորհրդարանի և կառավարության առաջնային անելիքներին։

Վարչապետի խոսքից պարզ է դարձել, որ կառավարությունն աշխատում է մեկ այլ՝ այս անգամ արտահերթ ընտրություն կազմակերպելու ուղղությամբ։ Խոսքը Գյումրիի ճգնաժամի հաղթահարման մասին է։ Ըստ վարչապետի՝ աշխատում են, մշակում են սցենարներ, բայց ավելի կոնկրետ այդ հարցին կանդրադառնան ԱԺ և կառավարության ձևավորումից հետո։ Այսինքն՝ մոտ երկու ամիս հետո։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-17-06-AJ-HARC-U-PATASXAN.mp3"></audio>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ազդարարեց Հայաստանի համար նոր սկսվող փուլը։ Այն պայմանականորեն անվանում է «Երեխաների հեղափոխություն» և իրավիճակին տալիս է հետևյալ ձևակերպումը․ կա՛մ նոր թափ է ստանում հեղափոխությունը, կա՛մ հաղթում է հակահեղափոխականությունը։ Այս ամենը, ընդհանուր առմամբ, ընտրակաշառքի, ընդդիմության և ընտրությունների արդյունքները արտաքին ուժերի միջամտությամբ փոխելու ջանքերի մասին է։

«Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու, ոտքի տակ տալու ճանապարհով։ Հատուցման ժամը եկել է, այսօր է, հիմա է հատուցման ժամը և ժողովուրդը քվեարկել է այդ հատուցման ժամի օգտին՝ 720 000 մարդ։ Ասում եմ` կալուգացի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան, բելառուսացի ու իրենց շոշափուկներին և մետաստազներին ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չէ, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Այո, և ես հայտարարել եմ երեխաների հեղափոխություն։ Երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա, ջարդուփշուր անելով վերացնելու եմ։ Սա իմ անձնական հանձնառությունն է»։

Հայաստանի վարչապետը նաև սահմանում է նոր «խաղի կանոններ» և որպես սկիզբ՝ հիշեցնում է 2021 թվականի ընտրությունների ընտրակաշառքի գործերը։

«Տասնյակների նկատմամբ քրեական գործերը կարճվել են, պայմանական ժամկետներ են տրվել և այլն։ Էլ չեմ ասում` ամենամեծ կաշառատուն արդարացվել է։ Ո՞վ է հավատում, որ ձրի է արդարացվելու։ Եթե չէ, ուրեմն պետք է սրան կոնկրետ պատասխան տվողներ լինեն։ Հասկանում ենք` անկախ։ Չի կարող ժողովրդից անկախ իշխանություն լինի, ուրիշ տեղի ենթարկվող իշխանություն լինի Հայաստանի Հանրապետությունում։ Ես հստակ ասում եմ` ամեն ինչ հասկանում ենք՝ իշխանության բաժանում և այլն, բայց ի՞նչ է սա։ Եթե ընտրակաշառք տված և վերցրած որևէ մեկը հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում չլինի, սա հեղափոխության թեմա է։ Տասնյակ հազարավոր մարդիկ գնում են և կոնկրետ մարդկանցից պատասխան են պահանջում, ասում են` էս ի՞նչ եք արել և ո՞նց եք արել»։

Քրեաօլիգարխիկ համակարգից և ընտրակաշառքի թեմայից բացի ընդդիմության հետ կապվող ուղիղ վտանգը, ըստ Փաշինյանի, գալիս է նաև նրանց խոսույթից և օգտագործվող սիմվոլիկայից։ Մինչև այս պահը ԱԺ դահլիճում ընդդիմությանը հատկացված տեղերում դեռ տեղադրված են Արցախի Հանրապետության դրոշները։ Այս թեման շարունակելով Հայաստանի վարչապետը հայտարարեց․

«Ե՛վ խոսքերով, և՛ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում այդ խաղաղության պայմանավորվածությունը։ Հիմա ասենք, օրինակ, այն խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, էլի այս նույն դրոշները դնելո՞ւ է իր սեղանին։ Այդտեղից սկսում է անվտանգային սպառնալիքների գեներացումը։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու՞ են, թե՞ չեն շարունակելու։ Այն ուժը, որը նախընտրական շրջանում ասում է` մենք 29 743 քառակուսի կիլոմետրով  չպետք է բավարարվենք։ Ըստ էության, նա հարևաններին պատերազմ է հայտարարել արդեն, այսինքն` տեղի է ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն` դուք, համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն, դնեն հարվածի տա՞կ»։

Առիթից օգտվելով, Հայաստանի վարչապետը հերթական անգամ պնդեց․ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման ֆեյք է, նման հարց չի եղել, չկա և չի լինելու։

Ընդդիմության մեկ այլ խոսույթին, որն առնչվում է Ադրբեջանի հետ առանց երաշխավորների և միջնորդների ընթացող բանակցություններին, անդրադարձավ պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Նախընտրական փուլում մեր ընդդիմադիրները նաև ասում են, որ մենք առանց երաշխավորների, ըստ էության, կորած ենք Հարավային Կովկասում։ Սրան ի պատասխան խորհրդարանի խոսնակը ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն են միմյանց խաղաղության երաշխավորը, և ընդդիմադիրները այս նախադասության միայն մի հատվածը մեջբերելով, էլի փորձում էին այդտեղ խոցելիություն գտնել։ Այնինչ ես կարծում եմ, որ սա այն մեծ ռազմավարական գործարքի մաս է կազմում, որի մասին նաև խոսել եք դուք»։

Անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո Հյաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, ըստ վարչապետ Փաշինյանի, արդեն խոսուն փաստ է․

«Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք։ Պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում։ Տեղի է ունեցել հանդիպում, այդ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է։ Մեր փորձը ի վերջո, ի՞նչ է ցույց տվել, որ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են։ Ընդ որում, գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ այդ ձևաչափով երբեք Հայաստանի Հանրապետությունում կամ Ադրբեջանի Հանրապետությունում հանդիպում տեղի չէր ունեցել, և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում և ենթադրաբար հաջորդն էլ տեղի կունենա Ադրբեջանում։ Շատ կարևոր է, որ սրանով, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին»։

Սակայն, այս ամենով հանդերձ, վարչապետ Փաշինյանն ասում է, որ չի կարող հստակ նշել, թե որն է լինելու խաղաղության օրակարգի հաջորդ փուլը։

Նորընտիր ԱԺ-ի հին ու նոր դեմքերը․ խորհրդարանը փոխվում է, մթնոլորտը՝ թերևս ոչ
Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովը կունենա երեք խմբակցություն և 105 պատգամավոր։ Թեև խորհրդարանի վերջնական կազմը դեռ չի հաստատվել, արդեն պարզ է՝ նոր խորհրդարանի «կորիզը» կրկին կազմելու են հանրությանը վաղուց հայտնի քաղաքական գործիչները։ Նոր անուններ իհարկե կլինեն, բայց քաղաքական մթնոլորտի էական փոփոխություն առայժմ չի կանխատեսվում։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-16-06-AJ.mp3"></audio>

Նոր խորհրդարանի կազմն այս պահին հնարավոր է պատկերացնել միայն նախընտրական ցուցակների և մանդատների նախնական բաշխման հիման վրա։ Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող խորհրդարանի պատգամավորների  ամբողջական կազմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հաստատել։ Ընտրությունների վերջնարդյունքների ամփոփումից հետո քաղաքական ուժերը դեռ ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, և մանդատների բաշխումն ու պատգամավորների գրանցումը պաշտոնապես դեռ ընթացքի մեջ չէ։

Սակայն հիմնական պատկերը արդեն հստակ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակից պարզ է դառնում, որ պատգամավոր ընտրված բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ամենայն հավանականությամբ կշարունակեն աշխատել գործադիրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չի նախատեսում։

«Մեծ փոփոխություններ չեն լինի»։

Սա նշանակում է, որ պատգամավորական մանդատները կհասնեն նաև ցուցակի ավելի ցածր համարների թեկնածուներին։ Գործադիրում հավանաբար կմնան նախարարները, մարզպետները, կառավարության աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Այդ դեպքում անցողիկ կարող են դառնալ նույնիսկ ցուցակի շուրջ 90-րդ հորիզոնականները։

Թեև գործող խորհրդարանի «կորիզը» պահպանվում է, նոր խորհրդարանում կհայտնվեն նաև ավելի երիտասարդ և լայն հանրությանը մինչև այժմ քիչ հայտնի գործիչներ։ Նրանց թվում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Սարիկ Մինասյանը, Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, ինչպես նաև կուսակցության աշխատակազմից և տեղական ինքնակառավարման համակարգի մի շարք ներկայացուցիչներ։ Նրանց մանդատ ստանալ-չստանալը, սակայն, կախված կլինի նրանից, թե արդյոք ցուցակում իրենցից առաջ եղած պաշտոնյաները կվերադառնան իրենց նախկին աշխատանքին, թե կընտրեն պատգամավորի գործունեությունը։

Ազգային փոքրամասնությունները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կներկայացնեն Ռուստամ Բաքոյանը՝ եզդիական, Ալեքսեյ Սանդիկովը՝ ռուսական, և Կնյազ Հասանովը՝ քրդական համայնքից։

Իշխող խմբակցությունն արդեն խոսում է նաև նոր խորհրդարանի առաջնահերթ օրենսդրական նախաձեռնությունների մասին։ Քննարկվող գաղափարներից մեկը վերաբերում է ընտրական իրավունքի փոփոխությանը՝ հաստատում է Վահագն Ալեքսանյանը․

«Խոսքն ընտրական իրավունքում ռեզիդենտության ցենզը ներմուծելու մասին է։ Բայց կոնկրետ մանրամասները այս պահին դեռ քննարկումների փուլում են։ Գաղափարն այն է, որ ընտրելու իրավունքը որոշ չափով կապվի այն հանգամանքի հետ, թե որքան ժամանակ է քաղաքացին բնակվում Հայաստանում, որպեսզի այստեղ մշտապես բնակվող քաղաքացիներն ունենան որոշիչ ձայն»։

Ընդդիմադիր դաշտում մինչդեռ քննարկում են՝ վերցնեն մանդատները, թե ոչ։ Իշխանությունը պնդում է, որ նույնիսկ երկրորդ դեպքում խորհրդարանը կսկսի բնականոն աշխատանքը։

Եթե ընդդիմադիր ուժերն այնուամենայնիվ վերցնեն մանդատները, խորհրդարանում միասին կունենան 42 մանդատ։ Այս հարաբերակցությունը նրանց չի տա հնարավորություն ազդելու քվեարկությունների արդյունքների վրա, սակայն ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքը սահմանադրական մեծամասնության բացակայությունն է։

Նոր խորհրդարանի գլխավոր նորություններից մեկն ընդդիմադիր դաշտի վերադասավորումն է։ Գործող խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կարգավիճակը «Հայաստան» դաշինքից անցնում է «Ուժեղ Հայաստան»-ին, որը կունենա 29 պատգամավոր։

Այս խմբակցության անցողիկ տեղերում են ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը և հանրությանը հայտնի այլ գործիչներ։ Ազգային փոքրամասնությունների լրացուցիչ մանդատով խորհրդարան կմտնի նաև ասորի համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը։

«Հայաստան» դաշինքի ցուցակում փաստացիորեն նոր անունը միայն «ԱռԱջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանն է։

Թեև խորհրդարանի կազմը մասամբ թարմանում է, քաղաքական հարաբերությունների փոփոխություն առայժմ չի նշմարվում։ Ընտրություններից հետո իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են միմյանց մեղադրել ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման և ընտրախախտումների համար։ Դատելով կողմերի հրապարակային հայտարարություններից՝ նույն լարված մթնոլորտը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի նաև 9-րդ գումարման Ազգային ժողով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատների բաշխման պաշտոնական գործընթացը կսկսի միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է՝ փոխվում է պատգամավորների մի մասը, բայց խորհրդարանի քաղաքական «դեմքը» և իշխանություն-ընդդիմություն դիմակայության տրամաբանությունը թերևս մնում են նույնը։

Աղվերան, Դիլիջան, բայց դեռ ոչ Երևան․ ինչպե՞ս և ինչի՞ համար են ՀՀ գալիս ադրբեջանցի պաշտոնյաները
Ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց, երբ հաստատվեց Հայաստանում կառավարող ուժի հաղթանակը, իշխանությունը հայտարարեց, որ շարունակելու է իր սկսած քաղաքական օրակարգի իրականացումը։ Դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանի հետ ուղիղ շփումներին և խաղաղության գործընթացին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ նախօրեին Հայաստան է այցելել Ադրբեջանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան։ Նախորդիվ Հայաստանում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, որը ծնունդով Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանից է, իսկ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջին անգամ է այցելել Հայաստան։ Թեև պաշտոնական հաղորդագրությունը երկու կողմերում էլ նույն բովանդակությունն ուներ և բավական սեղմ էր, այդուհանդերձ, արդեն վերլուծաբաններին քննարկման նյութ է տվել։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-15-06-HAJIEVI-AYC.mp3"></audio>

Տարբեր հարցերով բանակցությունների համար Ադրբեջանից ժամանող բարձրաստիճան պաշտոնյաները դեռ, կարելի է ասել, Երևանում չեն հանդիպում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հունիսի 14-ի հանդիպումը, օրինակ, Դիլիջանում էր, իսկ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի այցի համար ընտրվել էր Աղվերանը։

Երկու այցերի միջև առաջին ակնհայտ տարբերությունն այն է, որ Մուսթաֆաևի դեպքում հանդիպումը կազմակերպվել և անցկացվել էր խիստ գաղտնիության պայմաններում։ Հաջիևի այցը նույնպես նախապես չէր հրապարակայնացվել, սակայն, օրինակ, ադրբեջանցի պաշտոնյան հայ գործընկերների ուղեկցությամբ զբոսնել է Դիլիջանում։

Երկրորդ ուշագրավ հանգամանքը Հայաստան ժամանելու ճանապարհն է։ Շահին Մուսթաֆաևը Հայաստան էր եկել օդային ճանապարհով՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, մինչդեռ Հիքմեթ Հաջիևը ընտրել էր Տավուշի մարզի Կիրանցի հատվածը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին սահմանազատված միակ հատվածն է։ Երկու դեպքում էլ Հայաստանի վարչապետի հետ հանդիպում չի եղել։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Դիլիջանում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սա Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ է տալիս ենթադրել, թե ինչ թեմաներ են եղել քննարկումների օրակարգում։

«Գիտենք, որ Հայաստան–Ադրբեջան համագործակցությունը, դելիմիտացիա–դեմարկացիայի հարցերը, հարաբերությունների կարգավորմանն ու ապաշրջափակմանը վերաբերող թեմաներով Հայաստանի կողմից զբաղվում է հենց Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի վարչակազմի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը։ Այստեղ նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունն այնքան կարևոր չէ։ Բոլորս հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը։ Հիմա պարզ է, որ մեր ընտրություններից հետո կողմերը վճռական են շարունակելու այն ծրագրերը, որոնք արդեն կային։ Համոզված եմ, որ խոսել են ապաշրջափակման, ԱՄՆ նախագահի կողմից առաջարկված TRIPP նախաձեռնության, ինչպես նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր շարունակության մասին։ Խոսել են նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության մասին, կարևորել են փոխվստահության ամրապնդումը։ Պատերազմն ընդամենը մի քանի տարի առաջ էր, և այդ վերքերը մեկ օրում չեն կարող բուժվել»։

Դիլիջանի հանդիպումից հետո կողմերը հրապարակեցին նույնաբովանդակ հաղորդագրություն, որի համաձայն՝ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր, ընդգծվել են երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերը։ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կարևորել են նաև հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումները։

Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը նպաստելու նպատակով ստեղծված խմբի անդամ Բորիս Նավասարդյանը հաջորդ շփումների համար արդեն մշակում է նոր առաջարկ, որը, իր ձևակերպմամբ, թելադրված է Հայաստանում ընտրությունների արդյունքներով և տարածաշրջանային նոր իրողություններով։ Նրա համոզմամբ, անկախ սահմանադրական հանրաքվեի անցկացումից, Ադրբեջանը շահագրգռված կլինի պահպանելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միտումը։ Այդ տրամաբանության մեջ է տեղավորվում նաև TRIPP-ը։ Միացյալ Նահանգների նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել էր, որ TRIPP-ը դիտարկում են որպես Միջին միջանցքի կարևոր մաս։

Հայտարարություններից բացի, Բորիս Նավասարդյանի համոզմամբ, անհրաժեշտ է մտածել նաև գործնական քայլերի մասին և չսահմանափակվել միայն TRIPP–ով․

«Ես կարծում եմ, որ պետք է ձևավորել մի քանի այլ խոշոր նախագծեր, ուղղություններ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը ձեռք կբերեն փոխադարձ շահեր՝ տնտեսության, անվտանգության և զարգացման ոլորտներում։ Դրա մասին պետք է մտածել։ Ավելի կրեատիվ պետք է լինել նաև փաստաթղթային մասում։ Եթե սահմանադրական հանրաքվեի անցկացումը հետաձգվի կամ չկայանա, միգուցե Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լինի ձևավորել ինչ-որ փաստաթուղթ, որը թույլ կտա երկու երկրներին հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ անկախ նրանից՝ խաղաղության պայմանագիր կա, թե ոչ։ Առանց դիվանագիտական հարաբերությունների շատ դժվար է կազմակերպել նույնիսկ առևտուրը։ Մի խոսքով, այդ ուղղությամբ պետք է մտածել։ Ինձ մոտ դա դեռ «հում» գաղափար է, բայց կարծում եմ՝ այդ թեման կարող է օրակարգ մտնել, և գուցե գտնենք այնպիսի լուծում, որը հետո հնարավոր կլինի առաջարկել որոշում կայացնողներին»։

Քաղհասարակությունների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են Ադրբեջանի տարածքում։ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։

Հաջիևի Հայաստան այցին և Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նշել է, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը «բարդ» է, ուստի, նրա խոսքով, անհրաժեշտ է քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման այլ  ուղիներ։ Շահինօղլուն նաև փոխանցել է իրեն հայտնի տեղեկություն, թե ԱՄՆ նախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում խաղաղության հաստատման հարցում և առաջիկա շաբաթներին Վաշինգտոնում ընդունելու է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին։ Նման հանդիպման մասին պաշտոնապես ոչինչ դեռ չի հաղորդվել։

Թեև հայ-ադրբեջանական կարգավորման մեջ կողմերը պաշտոնապես միջնորդներ չեն ներգրավում, մի քանի օրից Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մոսկովյան այցի օրակարգում լինելու են նաև Հարավային Կովկասում ծավալվող գործընթացները։ Նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ այցի մեջ որոշակի ռիսկեր է տեսնում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․

«Կոպիտ ասած՝ Ռուսաստանը ցանկանում է ներգրավվել այն ծրագրերում, որոնք մենք պլանավորում ենք ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը համարում է, որ ապաշրջափակումը լավ բան է, և ուզում է այդ հարցում աշխատել Թուրքիայի հետ։ Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քննարկվելու է նաև «3+3» ձևաչափը։ Հիշեցնեմ՝ դա Ռուսաստանն, Թուրքիան և Իրանն են, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ հենց այդ ձևաչափն է կարևոր՝ առանց Եվրամիության և Միացյալ Նահանգների մասնակցության։ Այստեղ էլ ես տեսնում եմ Թուրքիայի արտգործնախարարի մոսկովյան այցի վտանգը մեզ համար»։

Հայաստանի վերլուծական շրջանակներում հնչում են նաև տեսակետներ, որ Հաքան Ֆիդանը կարող է, օրինակ, Լավրովին փոխանցել, թե Հարավային Կովկասի գործակցության «3+3» ձևաչափն այլևս այնքան արդիական չէ՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում արձանագրվող փոփոխություններն ու քաղաքական նոր միջավայրը։

Վնասված Շիկահողը դեռ կսպասի․ ադրբեջանական վանդալիզմն ու հայկական կառուցողական օրակարգը
Սյունիքի մարզի Շիկահող արգելոցին ադրբեջանցիների հասցրած վնասի փաստը ԱԺ–ում հաստատել է շրջակա միջավայրի նախարարը։ Հայկական կողմը, սակայն, դեռ հնարավորություն չունի գնահատելու վնասի չափը։ Սա, մեծ հաշվով, նաև քաղաքական որոշման հետևանք է, քանի որ Հայաստանն այս պահին ավելի կարևոր օրակարգ ունի։ Նախարարը պնդում է, որ իրավիճակը էկոլոգիական աղետ լինելուց շատ հեռու է և նման գնահատականները ճիշտ չի համարում։ Թեև որոշում է կայացվել այս խնդրին անդրադառնալ խաղաղության պայմանագիրը կնքելուց և սահմանազատումն իրականացնելուց հետո, վնասների ոչ պաշտոնական գնահատում արվել է դեռ 2025 թվականին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-12-06.mp3"></audio>

2021 թվականին ՀՀ հանդեպ ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև ադրբեջանական դիրքերի փոփոխության, Սյունիքի մարզի տարածքում ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման հետևանքով Շիկահողի արգելոցի տարածքի սահմանամերձ հատվածներում ունեցել ենք էկոհամակարգի խափանում և վնասում։ Փաստը հաստատում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ 2025–ին նախարար նշանակված Մաթևոսյանը հիմնավորում է, թե ինչու պետությունը դեռ չի գնահատել կրած վնասները։

«Էկոհամակարգը բացատներն են, էկոհամակարգը կենդանիներն են, էկոհամակարգը անտառներն են։ Այդ ամբողջականությունը արգելոցի խաթարվել է, այսինքն՝ ունեցել ենք վնասներ։ Ես տեղեկացված եմ, որ այդ ժամանակահատվածում փորձ է եղել երկու կողմից ուսումնասիրել վնասները, բայց քանի որ այս պահին ունեցած իրավիճակը տվյալ հատվածում մեզ հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք իրականացնենք ավելի խորը ուսումնասիրություն և, օրինակ, վնասի գնահատում անենք, այդ հարցը առկախվել է մեկ շատ–շատ ավելի կարևոր հարցի պատճառով, սահմանազատման աշխատանքների իրականացման համար»։

Վնասների գնահատումը պետությունը թողնում է սահմանազատումից և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կքնելուց հետո։ Համբարձում Մաթևոսյանը վստահեցնում է, որ այդ աշխատանքները կարվեն հնարավոր գործիքակազմերով, բայց նաև փակագծեր է բացում,այն է՝ Հայաստանը չի մտածում փոխհատուցում ստանալու մասին։ Այլ լուծում են դիտարկում․

«Իմ համար, որպես շրջակա միջավայրի նախարարի, բնապահպանական հարցերը անչափ կարևոր են, բայց որպես ՀՀ քաղաքացի, որպես կառավարության անդամ, մենք ունենք շատ ավելի կարևոր օրակարգ։ Դա խաղաղության օրակարգն է, և ես վստահ եմ, որ մենք դե ֆակտո խաղաղությունը, որը այս պահին ունենք, երբ ամբողջությամբ հաստատվի դե յուրե և ամբողջությամբ ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ արդեն, կարծում եմ՝ այն միջազգային հարթակներում, որտեղ որ ես հանդես եմ գալիս որպես COP նախագահ, ես նաև այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ աշխատենք, քննարկենք, առաջարկություններով հանդես գանք, որպեսզի իրականացնենք, օրինակ, անդրսահմանային հատվածներում միասնական բնապահպանական ծրագրեր»։

Ինչ տարածքի և մոտավոր ինչ վնասի մասին է խոսքը՝ չեն հրապարակում ոչ Շրջակա միջավայրի նախարարությունը, ոչ էլ Հայաստանի Զինված ուժերը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ Հայաստան ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների հետ հայկական կողմը ոչ մի կապ չի պահում։ Ասրյանը նաև մասնագիտորեն՝ ռազմական գործի տեսանկյունից է բացատրում, թե ինչ է իրենից ներկայացնում ամրաշինական աշխատանքներ ասվածը։

«Քանակական ես չեմ կարող ասել` ինչքան է։ Զինված ուժերը, Գլխավոր շտաբի պետը և Գլխավոր շտաբի ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահում։ Նայեք, երբ ինժեներական ամրաշինական կառույց է սարքվում, այնտեղ որտեղ ծառը պետք է հատել, հատվում է, այնտեղ, որտեղ պետք է արհեստական, ոչ պայթյունային արգելափակոց ստեղծել, ծառերի հատումներով իրականացնել։ Դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց պետք է իրականացնի»։

Հետաքննող լրագրողները և անտառագետները դեռ 2025 թվականին Planet-ի արբանյակային քարտեզներով և Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել էին արգելոցի տարածքի հատումները և անտառային ոլորտի մասնագետների ու այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել էին հաշվարկել հատումները։ Արձանագրված պատկերը, ըստ բնապահպանների, հետևյալն է․ հակառակորդի բացած ճանապարհները 7-8 մ լայնությամբ են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար։ Ոչ թե այս տվյալների, այլ ստեղծված իրավիճակի մասին, ընդհանրապես, շրջակա միջավայրի նախարարը հայտարարում է․

«Մի անգամ ես լսեցի, որ բնութագրվեց գործընկերների կողմից` էկոլոգիական աղետ։ Ես ձեզ վստահեցնում եմ` էկոլոգիական աղետ չի, էկոլոգիական աղետը այլ բան է»։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է պնդել, որ խնդիրը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով և սահմանազատման աշխատանքների միջոցով։ Որևէ պետության տարածքում ամրաշինական և ինժեներական աշխատանքների իրականացումը չի նշանակում, որ հակառակորդը տեղակայվում է չհեռանալու միտումով, վստահեցնում է ԶՈՒ ԳՇ պետը։

«Ճիշտ գնահատական չէ, որովհետև, եթե նաև անցած ոչ միայն մեր փորձը, այլև համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ–շատ դրվագներ կան, որ տարածքից դուրս են գալիս և գնում։ Բազմիցս լսել եք, որ ասել ենք․ ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման, սահմանագծման արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի, իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն` ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի, զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց ահազանգենք։ Ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով»։

Սահմանազատման հանձնաժողովի կազմում, ի դեպ, ընդգրկված է նաև ԶՈՒ ներկայացուցիչը, որը լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը, ասում է Գլխավոր շտաբի պետը՝ շրջանցելով հարցը, թե արդյո՞ք պատահում են դեպքեր, որ ԶՈՒ ներկայացուցիչը իր անհամաձայնությունը հայտնի հանձնաժողովում այս կամ այն հատվածի հետ կապված։

«Սահմանազատման աշխատանքն ունի հիմք, իսկ հիմքը հանդիսանում է համապատասխան տարեթվի քարտեզը։ Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին և այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքները իրականացնում ենք։ Հանձնաժողովի կազմում նաև կա Զինված ուժերի կազմից ներկայացուցիչ, ով շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը և լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները։ Ինչո՞ւ համաձայն չլինեմ, եթե ինքը կատարում է ճիշտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պետական սահմանով։ Դուք Կիրանցում եղե՞լ եք։ Վա՞տ է, երբ սահմանազատված է և այնտեղ ծառայությունը իրականացվում է նույնիսկ առանց պահունակը զենքին միացնելու հակառակ կողմում և մեր կողմում և այնտեղ ոչ մի կրակոց չկա»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը աշխատանքային այն փուլում է, որտեղ կողմերը քննարկում են հանձնաժողովների համատեղ գործունեության ուղեցույցներն ու ընդհանուր սահմանագծի տարբեր հատվածներ։

Բանակցային վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, Աղվերանում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։

Հայկական կողմը շարունակաբար պնդում է, որ ոչ մի թիզ չի հանձնելու 29 743 քառակուսի կմ ինքնիշխան տարածքից։

«Մաֆիա»՝ դատական համակարգում․ ՀՀ վարչապետը պատասխաններ է սպասում
Խորհրդարանական ընտրության նախնական արդյունքները առիթ են տվել դժգոհելու դատաիրավական համակարգից։ ՀՀ վարչապետը ճեպազրույցի ժամանակ իրավական լուծում է առաջարկել ընտրակաշառքի հետ կապված քրեական գործերի դերակատարների համար։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ընտրակաշառքի հետևանքները և պատիժները  պետք է զգալի լինեն մինչև հաջորդ ընտրություններ։ Այդ առիթով նա պարզելու հարցեր ունի նաև դատաիրավական համակարգի հետ։ Այն, ինչ կատարվում է այդ ոլորտում նա ձևակերպել է մեկ բառով՝ «մաֆիա»։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-11-06-PASHINYAN.mp3"></audio>

Ընտրություններից չորս օր հետո Հայաստանի վարչապետը հստակ ձևակերպեց իր դժգոհությունը դատաիրավական համակարգից և շատ ուղիղ սահմանեց սպասելիքները։ Փաշինյանի համոզմամբ՝ հենց դատաիրավական համակարգն է մեղավոր, որ վերահաշվարկի արդյունքում խորհրդարան կարող են անցնել այն երեք ընդդիմադիր ուժերը, որոնց դեմ էր նա հիմնականում պայքարում՝ նրանց հավաքական կերպով բնորոշելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

«Ես վստահ եմ` առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս պրոցեսում էլ շարունակել են իրենց գործունեությունը։ Դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա, և հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան՝ ինչո՞ւ է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ»։

Փաշինյանն ասում է՝ հանրության հետ շփումներից եզրակացրել է՝ նրանց համբերությունն էլ չի հերիքում։

« Այդ դատական համակարգի մոտեցումը՝ «տերովին տերն է տարել, անտերին` գելը», ես չեմ թույլ տալու այդպիսի բան։ Ես ասում եմ` թող բոլորը իրենց հաշիվ տան ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ–հատ բռնվելու են և դատվելու են։  Անունները ըստ քրեական գործերի կհրապարակվեն, երբ  լինեն այդպիսի գործեր»։

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում ընտրական կոռուպցիայի, այդ թվում՝ ընտրակաշառքի դեպքերով հարուցվել է 115 քրեական վարույթ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ այս վարույթները հարուցվել են 2026 թվականի փետրվարի 7-ից  հունիսի 9-ը։ Հարուցված 115 քրեական վարույթների զգալի մասն առնչվում է ընտրություններին մասնակցած հետևյալ ուժերին. «Ուժեղ Հայաստան» դաշինք` 77, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 24 վարույթ, «Հայաստան» դաշինք` 11 վարույթ։

61 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 52 անձ  կալանքի տակ է։ Այս պահի դրությամբ 14 քրեական գործ 54 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ արդեն ավարտվել է և պատրաստ է դատարան ուղարկվելուն։

Կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրանք հնչեցրեց Փաշինյանը․

«Ի՞նչ է նշանակում՝ բռնել, արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որևէ մեկը ուզում է ասել, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրե՞լ է։ Սա ընդհանրապես ի՞նչ ձև է։ Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Այո, կոռումպացվածները ցանկացած հարց այսօր կարող են լուծեն դատական համակարգում, ցանկացած հարց»։

Այս տարվա մարտի 11–ին հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց ընտրակաշառքի գործով։ Դեռևս 2023-ից ԲՀԿ առաջնորդը մեղադրվում էր 2017  -ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Գործը քննում էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Վերջինս հայտնի է մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Նրա վարույթում են մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների գործեր, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կապված վարույթները։ Այս նախընտրական շրջանում նա նաև երկամսյա կալանքի որոշում կայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանազին առնչվող գործով։

Ի դեպ, այս ընտրություններում արձանագրված ընտրակաշառքի դեպքերի իրավական հետևանքները պետք է լինեն շատ խիստ՝ համոզված է վարչապետը։ Նա խոսում է դատաիրավական համակարգում իր իսկ ձևակերպմամբ մաֆիայի մասին։

«Այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփելը պետք է բանտում լինի, սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է, 2031 թվականի ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պիտի լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ ու Հայաստանի Հանրապետությունը պիտի միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, պիտի պատասխան տան»։

Այս հայտարարությունների ֆոնին մամուլում համառորեն շրջանառվում է մի տեղեկություն, համաձայն որի՝ հենց ՔՊ–ն «ստվերային» բանակցությունների մեջ է ԲՀԿ առաջնորդի հետ,  խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ապահովելու համար պակասող ձայները նրանց միջոցով լրացնելու շուրջ։ Ըստ լուրերի՝ կա այսպես ասած հաշվարկ, թե  ԲՀԿ-ի համաձայնության դեպքում վերահաշվարկի միջոցով կապահովվեր «Բարգավաճ Հայաստան»–ի մուտքը խորհրդարան։ Թեև սա ասեկոսեների մակարդակում է, բայց վարչապետ Փաշինյանն արձագանքում է․

«Ընդհանրապես, որ ասում են` առաջարկել են գործարք, թող ասեն` ո՞վ ո՞ւմ։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Այդ ինչի՞ մասին է խոսքը»։

ԲՀԿ առաջնորդին առնչվող խոսակցությունները կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը մեծ հաշվով չի ցանկանում մեկնաբանել՝ ընդգծելով, որ ձևավորվել է անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության։

Այս պահի դրությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական նոր գործ է հարուցվել, որը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտում ենթադրյալ հարկերը թաքցնելուն՝ տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Թեև այս գործը նախկինում է բացահայտվել, բայց քրեական հետապնդման որոշումը կայացվել է ընտրություններից անմիջապես հետո։ Շատերն այս պահին հիշում են նաև քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդդիմադիր երեք կուսակցությունների ղեկավարներին «բանտ նստեցնելու» մասին։ ՊԵԿ նախագահը հորդորում է տնտեսական հանցագործությունները չկապել քաղաքական իրադարձությունների հետ, նաև վարչապետի հայտարարությունները չի ընկալում որպես ուղղորդում․

«Հանրապետության վարչապետը երբ ինչ–որ հայտարարություններ անում է, ակնհայտ է, որ գիտի որոշ գործեր, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել։ Չեմ կարծում՝ զուգադիպություն կա։ Ցանկացած քրեական գործ, իհարկե, մեր Քննչական կոմիտեի գործընկերները ավելի մանրամասն կմեկնաբանեն, որովհետև իրենց տիրույթում է այս պահին հարցը, ՊԵԿ–ից վաղուց է դուրս եկել այդ աշխատանքը և բնական է, որ որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ»։

ՊԵԿ նախագահի տեղեկություններով՝ այս գործը միակը չէ, որ առնչվում է Գագիկ Ծառուկյանին։ Տարբեր գործեր և իր հետ փոխկապակցված տարբեր բիզնեսների գործեր կան, ասում է Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով, որ դրանց ընթացքը ապագան ցույց կտա։

«Նյարդերի պայքար» կամ «մկանների ցուցադրություն»․ Մոսկվան ու Երևանը զգուշացնում են միմյանց
ԵՄ–ԵԱՏՄ և Հայաստան–Ռուսաստան առճակատման այս փուլում կողմերը դեռևս շոշափում են իրավիճակը և հայտարարությունների մակարդակով պաշտոնապես իրար զգուշացնում հետագա հնարավոր քայլերի և դրանց հետևանքների մասին։ Հայաստանը արդեն նաև փակագծեր է բացում, թե ինչ քայլերի կարող է դիմել ի պատասխան ռուսական սահմանափակումների։

Ուշագրավ է, որ դեպքերի նման ընթացքը դեռևս տարվա սկզբին կանխատեսել էր Արտաքին հետախուզության ծառայությունը ռիսկերի տարեկան գնահատման ժամանակ։ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ ընտրություններից հետո ուշադրություն պետք է դարձնեն անվտանգության ամրապնդմանը։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-10-06-ARTAQIN-ANVTANGUTYUN.mp3"></audio>

2026–ի ընտրությունների շրջանը հաղթահարելուց հետո կառավարող ուժը իր առաջնային աշխատանքներում ընթանալու է կոնկրետ ուղղությամբ։ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է․

«Մենք մեծ ծրագրեր ենք սկսել և ակնհայտ է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք անվտանգության ամրապնդմանը, խաղաղության այն գործընթացների տրամաբանության մեջ, որ տեղի են ունեցել»։

Ասածն ակնհայտորեն Ադրբեջանի հետ հաստատվող խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածությանն ուղղված ծրագրերի մասին է։ Հայաստանի հիմնական արտաքին մարտահրավերները դեռ 2026–ի սկզբին ձևակերպել էր Արտաքին հետախուզության ծառայությունը։ Կառույցը գրեթե անհավանական էր համարել Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիան։ Գնահատման սանդղակում այդ «գրեթե» ձևակերպումը նշանակում է 10 %–ից ցածր հավանականություն։ Կառույցի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը 2026–ի համար արտաքին ռիսկերը ավելի նվազ է համարել, քան ներքինը․

«Ռազմաքաղաքական ռիսկերի իմաստով, միանշանակ, այո, շատ ավելի խաղաղ, շատ ավելի հանգիստ տարի ենք սպասում, բայց ներքին կայունության և ժողովրդավարական ընտրությունները պատշաճ կերպով ապահովելու և ժողովրդավարությունը պաշտպանելու իմաստով, իհարկե, ռիսկեր կան։ Գաղտնիք չէ, որ ընտրությունները ժողովրդավարական հասարակություններում արտաքին դերակատարների համար պարարտ հնարավորություն են ստեղծում իրենց ազդեցությունը կամ իրենց ցանկալի ազդեցությանը փորձել հասնելու տվյալ երկրում` օգտագործելով ժողովրդավարական ընտրական համակարգերը և դրանց ստեղծած հնարավորությունները։ Մեր առանձնահատկությունները դրանք մեր արտաքին քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգային են, միջավայրն է, որոնք կարող են ստեղծել հնարավորություն նման վնասակար գործողությունների կամ միջամտության փորձերի համար»։

Արդեն ընտրությունների ընթացքում հիբրիդային սպառնալիքների, հեղափոխություն անելու տարբեր ուժերի մտադրությունների մասին բացահայտումների և գաղտնալսումների փաստերի մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ԱԺ–ում հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանելուց․

«Ես ասացի, չէ՞, քաղաքական հարցեր չտաս ինձ։ Ֆինանսական, տնտեսական հարցեր եթե ունեք, խնդրեմ, տվեք, պատասխանեմ»։

Նախընտրական շրջանում տեսանելի և զգալի կերպով լարվեց Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ընտրություններից առաջ Կրեմլը աննախադեպ սահմանափակումներ կիրառեց հայ գործարարների հանդեպ, նաև Հայաստանին բացահայտորեն զգուշացրեց դեպի ԵՄ գնալու տնտեսական վտանգների և վնասների մասին։ Հայաստանի թե՛ ղեկավարությունը, թե՛ վերլուծական դաշտի մի մասը համոզված են, որ հունիսի 7–ից հետո կոշտ հռետորաբանությունը կմեղմվի և քայլ առ քայլ իրավիճակը կշտկվի։ Հանրային ռադիոյի եթերում նույնը պնդել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․

«Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ կլինի, թե ինչպիսի որոշում է կայացրել հայ հանրությունը, կհաջողվի աշխատանքային կարգով մեր ռուսաստանյան գործընկերների հետ հարթել այդ իրավիճակները»։

Թեև Հայաստանի վարչապետը ավելի վաղ հաստատել էր ընտրություններից հետո Մոսկվա մեկնելու մտադրությունը, Կրեմլը հաղորդում է, որ Փաշինյան–Պուտին հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է․

«Համապատասխան որոշումները կընդունվեն՝ կախված ընտրական գործընթացների ավարտից։ Գիտեք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Գիտեք նաև, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ մտադիր են բողոքարկելու, վերահաշվարկ կլինի և այլն, այսինքն՝ բավական բարդ է և երկար»։

Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորանքի համար է սպասում հայաստանյան ընտրությունների պաշտոնական արդյունքներին։

Մինչև այս պահը Ռուսաստանի հետ հարաբերություններում և շփումներում  Հայաստանը առաջնորդվել է տարբեր պայմանական սցենարներից առաջինով՝ ասում է Արայիկ Հարությունյանը, հաստատելով, որ կան նաև այլ սցենար և քայլերի հաջորդականություն, եթե չհաջողվի Ռուսաստանի հետ հարթել խնդիրները․

«Մենք գործել ենք «պլան Ա»–ով։ «Պլան Ա»–ն այն է, որ այս իրավիճակը կհարթվի նաև, որովհետև մենք ԵԱՏՄ–ի անդամ ենք և ԵԱՏՄ–ում ունենք նույնպիսի իրավունքներ ինչպես մյուս երկրները և ունենք նույնպիսի գործիքակազմ, ինչպիսին ունեն մյուս երկրները։ Մենք այդ գործիքակազմի տրամաբանության մեջ պատրաստվում ենք պաշտպանելու մեր շահերը, և կարծում եմ` կկարողանանք պաշտպանել»։

ԵԱՏՄ գործիքակազմը տարբեր հնարավորություններ է տալիս միության անդամ պետություններին։ Մասնավորապես՝ կա ինստիտուցիոնալ վետոյի և ձայնի իրավունք։ ԵԱՏՄ բարձրագույն և միջկառավարական խորհուրդներում որոշումներ ընդունելը կոնսենսուս է պահանջում: Հայաստանը, օգտագործելով իր իրավունքները, կարող է արգելափակել կամ բանակցությունների միջոցով չեզոքացնել իր շահերին հակասող որոշումները։ Կան նաև վեճերի կարգավորման իրավական մեխանիզմներ՝ ընդհուպ ԵԱՏՄ դատարանը։ Կամ, օրինակ, պատժամիջոցային ճնշումները կարող են որակվել որպես Մաքսային միության և ազատ տեղաշարժի սկզբունքների խախտում: Հայաստանը պահանջում է հարգել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի դրույթները՝ ապրանքների անխոչընդոտ տարանցման և արտահանման համար։ Ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը թույլ է տալիս երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարթելու քաղաքականացված հարցերը՝ կանխելով միության գործիքների օգտագործումը երկրի դեմ։ Ընտրություններից հետո լայն գործիքակազմից օգտվելու մեծ հավանականության մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

6 – «Ուղիղ ասեմ` ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից, այլև ես ԵԱՏՄ–ի միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։

Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարությունները անում են, պարզապես, մեր ժողովուրդը ասում է` տաք են, չէ՞, չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը բառիս բուն իմաստով»։

Փակագծերն ավելի շատ չբացելով՝ կառավարության աշխատակզմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ իրականում ուռճացված են նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու հետևանքները։ Եվ դա առաջին հերթին բերում է հենց գազի գնի օրինակով․

«Իրենք անընդհատ 600, 700 դոլարի մասին են խոսում Եվրոպայում։ Նախ՝ այդպիսի գին հիմա Եվրոպայում չկա։ Երկրորդը՝ Հայաստանի սովորական սպառողը իր գազը գնում է ոչ թե սահմանին, այլ ռուսական «Գազպրոմ Արմենիա»–ից, և գնում է ոչ թե 165 $–ով, այլ գրեթե 2.5–3 անգամ ավելի թանկով։ Դա նշանակում է, որ եվրոպական գներից սովորական սպառողը գնում է ոչ թե մի քանի անգամ տարբերությամբ, այլ ընդամենը մի 20–30 % տարբերությամբ»։

Ի դեպ, մեկ այլ կառույց, որի շարժիչ ուժը հենց Ռուսաստանն է, պատրաստ է նոր սանկցիա կիրառելու Հայաստանի դեմ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը։ Պատճառը Հայաստանի՝ երկու տարի անդամավճար չվճարելն է։

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրները երկու տարվա ընթացքում չեն կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու իրենց պարտավորությունները, խորհուրդը որոշում է ընդունում կասեցնելու այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրվելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկելու կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Հայաստանն իր հերթին բազմիցս քննադատել է կառույցը անգործության համար, հատկապես Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների և տարածքներ օկուպացնելու պատճառով։ Այդ օրերին Հայաստանը դիմել էր կառույցին, բայց իրավիճակին անգամ քաղաքական գնահատական չտրվեց։ Սա հայկական կողմին թույլ տվեց հայտարարել, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ–ից, այլ ՀԱՊԿ–ը՝ Հայաստանից։ Ըստ պաշտոնական Երևանի՝ երկու տարի կառույցի աշխատանքներին չմասնակցելը հենց պատասխանն է ՀԱՊԿ–ի անգործությանը։

ՀՀ նորընտիր խորհրդարանի առաջին «հանդիպումը» բելգիացի Դոնթի հետ է
Ընտրություններից հետո նորընտիր խորհրդարանը ձևավորվում է օրենսդրական հստակ պահանջներով և «Դոնթի բանաձև»-ով։ Թեև վերջինս բարդ հաշվարկ է ենթադրում, բայց նաև խորհրդարանում ապահովում է իշխանության և ընդդիմության հավասարակշռությունը։ Բանաձևը կոչվել է բելգիացի իրավաբան, մաթեմատիկոս Վիկտոր Դոնթի անունով։ Այս սկզբունքը դեռ 1792 թվականին առաջարկել է նաև ԱՄՆ ապագա նախագահ Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տեղերի բաշխման համար։ Այդ պատճառով Ամերիկայում այդ նույն մեթոդը հաճախ անվանում են նաև «Ջեֆերսոնի մեթոդ»։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-09-06-NOR-XORHRDARAN.mp3"></audio>

Հայաստանի նորընտիր խորհրդարանում հենց սկզբից կարգ ու կանոն կփորձի հաստատել բելգիացի Դոնթը։ Սա՝ կեսկատակ։ «Դոնթի բանաձևն» ապահովում է, որ խորհրդարանական պաշտոններն ու տեղերը բաշխվեն քաղաքական ուժերի ստացած մանդատների քանակին խիստ համապատասխան և բացառում է մեծամասնության կողմից բոլոր ղեկավար պաշտոնների միանձնյա զբաղեցումը։

Ոչ Հայաստանի օրենսդրությունը, ոչ էլ «Դոնթի բանաձևը» չեն ենթադրում խորհրդարանից ընդդիմության բացակայություն։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանում է, որ ընդդիմության՝ մանդատներից հրաժարվելը կարող է տեղավորվել բացառապես քաղաքական դիրքորոշման տրամաբանության մեջ, այսինքն՝ եթե անգամ ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, ԱԺ-ն, միևնույն է, ձևավորվելու է։

«Ընդդիմությունը ինչ ուզի, կանի։ Հայաստանի Հանրապետությունը ազատ պետություն է, ուղղակի Սահմանադրությունը նման դեպքեր չի նախատեսում։ ԱԺ կանոնակարգով էլ քաղաքական բոյկոտի համար, որքան ես հիշում եմ, ունենք հստակ կարգավորումներ։ Այսինքն` քաղաքական հայտարարություն և այլն, և այլն, դա ԱԺ կանոնակարգով կա։ Այստեղ միակ խնդիրը կարող է լինել խորհրդարանի արդյունավետ գործունեությունը։ Այլ ուժ չի կարող գալ, վերջ։ Այսինքն՝ այն, ինչ ունենք, ունենք»։

Դոնթի բանաձևը Հայաստանում առաջին անգամ կիրառվել է 2007-ին, երբ խորհրդարանում այս բանաձևով առաջին անգամ պաշտոններ ստացան ոչ միայն իշխանական ուժերը, այլև ընդդիմադիր խմբակցությունները։

Ժամանակի ընթացքում, սակայն, անգամ Դոնթը չփրկեց Հայաստանի խորհրդարանը քաղաքական անկայությունից։ Ընդդիմությունը, միևնույնն է, ընտրեց բոյկոտի ճանապարհը և հրաժարվեց ղեկավար պաշտոններից։ Խորհրդարանական մեծամասնության հետ առճատման պայմաններում պայքարում էին այլ իրավունքների համար, ժամանակին բացատրում էր ընդդիմադիր Արամ Վարդևանյանը իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին։

Արամ Վարդևանյան․ – Եթե օրենքը նախատեսում է, որ ընդդիմությունը կարող է ներկայացնել կոնկրետ առաջադրում, դա ինքնին արդեն հակառակ դաշտում գործողին պետք է հենց Դոնթի բանաձևով, որը օրինականության սկզբունքի երաշխավորն է, սահմանափակի։

Անդրանիկ Քոչարյան -Ճիշտ եք ասում, բայց Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ։ Դոնթի բանաձևը երկխոսություն գտնելու և պ արտադրանքից դուրս գալու բանաձև է։ Այնպես որ այստեղ և՛ ընդդիմությունը անելիք ունի, և՛ բնականաբար, իշխանությունը։ Շուտ թե ուշ կգտնենք այդ փակուղուց դուրս գալու ձևը, և այդտեղ պետք է նաև քայլ անի ընդդիմությունը»։

Հեռացող խորհրդարանում «Դոնթի բանաձևը» լիարժեք չգործեց։ Ինչպես կկարգավորի այն նոր խորհրդարանը, դեռ պարզ չէ թե՛ ընդդիմության դեռ անհայտ ռազմավարության, թե՛ ձայների վերահաշվարկի պատճառով։ Իրավագետ Նորայր Նորիկյանի կարծիքով՝ իրավիճակն էականորեն չի փոխվելու նոր խորհրդարանում, տեսնելու ենք այն, ինչ տեսել ենք 2021–26 թվականներին։

«Եկեք պարզ խոսենք․ որակական առումով մեր քաղաքական դաշտը չի առողջացել, ռազմավարական հարցերի քննարկման տեսանկյունից ոչ մի ռացիոնալ գաղափար չի քննարկվել»։

ԿԸՀ նախագահն էլ շեշտում է՝ ունենք այն, ինչ ունենք, և ոչինչ փոխել հնարավոր չէ։

«Մինչև ուրբաթ օրը մենք, ըստ էության, կիրականացնենք վերահաշվարկներ, ճշգրտման փուլերը։ Արդեն դրանից հետո կսկսենք վերջնական դիմում-բողոքների գնահատում, և արդեն ամսի 14-ին վերջնական արդյունքները կամփոփենք։ Հաջորդը․ ըստ էության, 5 օր դադար, որովհետև Ընտրական օրենսգիրքը արձանագրում է, որ քվեարկության արդյունքների ամփոփման վերջնաժամկետից հետո 5-րդ օրը, տվյալ դեպքում հունիսի 19 բողոքարկման օրն է Սահմանադրական դատարանում։ Այն օրն է, երբ ընտրության մասնակից քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան։ Եթե դիմեն ՍԴ, ուրեմն կգնանք Սահմանադրական դատարանում քննարկման և հաջորդ ճանապարհը արդեն ցույց կտա Սահմանադրական դատարանի որոշումը»։

Քաղաքական ուժերից «Հայաստան» դաշինքը արդեն հաստատել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան։ Կառույցի որոշման համար օրենքով տրված է 15-օրյա ժամկետ։ Եթե դատարանը ընդունում է բողոքը, ապա ասում է հետագա քայլերը, եթե չի ընդունում՝ ԿԸՀ-ն շարունակում է իր քայլերի բնականոն ընթացքը։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ օրենսդրությունը հստակ սահմանում է նաև մանդատների բաշխումը։

«Մենք քաղաքական ուժերին մի քանի օր ժամանակ ենք տալիս։ Ժամկետ կա կողմնորոշվելու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ինքնաբացարկի։ Եթե որևէ մեկի, օրինակ, աշխատանքը անհամատեղելի է պատգամավորական գործունեության հետ և ինքը ցանկանում է մնալ իր այն աշխատանքին, որը այս պահին ունի, չի ցանկանում գնալ, ասենք, պատգամավորական գործունեության, կամ տվյալ դեպքում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի դեպքում դա կարող է լինել, օրինակ, կառավարության անդամների, գործադիրի, ապագա պաշտոնյաների դեպքում։ Ժամկետը տրվում է, որ միանգամից ասեն, որպեսզի չգնան խորհրդարան, հետո Աժ նախագահին հրաժարական ներկայացնեն, այլ ինքնաբացարկ ներկայացնեն և վայր դնեն իրենց մանդատը»։

Ապագա կառավարությունը միանձնյա ձևավորելու իրավունքը կրկին «Քաղաքացիական պայմանագրինն» է։ Այսպես ասած ստվերային կաբինետ այս պահին ձևավորված չէ՝ վստահեցնում է կուսակցության անդամ, դեռ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այդ հարցը ինձ չէ ուղղված, նմանատիպ քննարկում չենք ունեցել»։

Մանդատները ստանալուց հետո պատգամավորները սպասելու են օգոստոսի 2-ին։ ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ այդ օրն է ընկնում ԱԺ առաջին նիստը՝ կիրակի։

Խորհրդարանի կազմավորումից անմիջապես հետո  երկրի նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Իսկ վարչապետը նշանակումից հետո 5-օրյա ժամկետում ձևավորում է նախարարների կաբինետը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելով խորհրդարանի հաստատմանը։

Ընտրություններից հետո երկրորդ օրը գործադիրում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է․

«Նոր կառավարության ձևավորմանը դեռ ժամանակ ունենք` 2 ամիս։ Սա լավ է, որովհետև նախկինում երբեք այդքան ժամանակ չենք ունեցել կառավարություն ձևավորելու համար և աշխատանքները կազմակերպելու համար։ Ես կարծում եմ, որ լավ փուլ է, որպեսզի մենք ամփոփենք նախորդող շրջանում արվածը և պլանավորենք առաջիկա անելիքները»։

Մինչև նոր կառավարության ձևավորումը շատ աշխատանք կա՝ ասում է վարչապետը,  մեծ մասը սկսվածի շարունակությունն է։

Շնորհավորանքների «թաքնված» ուղերձները․ ով ինչ է ակնարկել
Հայաստանում կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, կեսգիշերից սկսել է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ընտրական օրը դեռ չամփոփած՝ վարչապետն արդեն հեռախոսազրույց էր ունեցել իր երկու գործընկերների հետ։ Մյուս առաջնորդները նախընտրել են հիմնականում սոցցանցային ձևաչափը։ Իշխող թիմին ուղղված շնորհավորանքների ամենամեծ փաթեթը ԵՄ երկրներից և կառույցներից է։ Փոքր-ինչ այլ տոնայնությամբ է ռուսական կողմի արձագանքը։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-08-SHNORHAVORANQNER.mp3"></audio>

Ֆրանսիայի նախագահը և Վրաստանի վարչապետը, չսպասելով ընտրությունների նախնական արդյունքների հրապարակմանը, կեսգիշերին մոտ արդեն հեռախոսով զրուցել են Հայաստանի վարչապետի հետ։ Ոչ պաշտոնական զրույցների փաստը Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ օտարեկրյա լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս։

X-ի միկրոբլոգում արած գրառմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը ընտրություններում համոզիչ է անվանել և  ակնարկել համագործակցության շարունակության մասին։

«Ես ուրախ եմ շարունակելու Ձեզ հետ աշխատանքը, ամրապնդելու մեր ժողովուրդների օգտին սկսված  համագործակցությունը, սատարելու խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև  աջակցելու Եվրոպայի հետ մերձեցմանը»,-գրել էր Մակրոնը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես խոսել է համագործակցության մասին։

«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝  ի բարգավաճում մեր ազգերի»։

Վրաստանից ազդակներ են փոխանցել նաև այլ քաղաքական գործիչներ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր են տարածաշրջանում ստեղծված նոր դինամիկան, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղին, բաց սահմաններն ու երկու երկրների միջև շարունակվող երկխոսությունը:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար, և Վրաստանը չի կարող դրանք միայնակ ապահովել։ Կարևոր է, որ տարածաշրջանում բոլորը հանձնառու լինեն դրան։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հենց սա՝ ապահովել խաղաղություն և կայունություն Հայաստանի համար, ինչը, վերջին հաշվով, նշանակում է խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանի համար։ Սա, իր հերթին, օգուտ կբերի տարածաշրջանի յուրաքանչյուր պետությանն ու ազգին»։

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես անդրադարձել է հայաստանյան ընտրություններին՝ գրելով, որ Հայաստանն ամուր ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի։

Հունիսի 8-ի առավոտը սկսվեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորանքով։ Հղում անելով միջազգային դիտորդների մեծ մասի նախնական գնահատումներին՝  Տոկաևը Փաշինյանին շնորհավորել է բաց և քաղաքացիների կամքը արտահայտելու համար բավարար պայմաններով ընտրություններում հաղթանակի համար։ Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին մաղթել է շարունակական հաջողություններ աշխատանքում՝ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերին համապատասխան և նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը հստակ ուղի է նախանշում․

«Փաստը, որ երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե, շատ խոսուն է և մյուս կողմից, իհարկե, շատ պատասխանատու և շատ պարտավորեցնող։ Մեզ համար պատիվ է ստանձնել այդ պարտավորությունը ՀՀ քաղաքացիներից և ինչպես նախկինում, այսուհետ ևս մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզ վստահված կառավարումը իրականացնենք և մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել կառավարության քաղաքականությունը, և սա, իհարկե, նաև վերաբերում է արտաքին հարաբերությունների ոլորտին»։

Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ առաջիկայում, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կլինի։

Իշխող թիմին ուղղված շնորհավորանքների ամենամեծ փաթեթը, թերևս, ԵՄ երկրներից էր և ԵՄ կառույցներից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ, X-ի իր միկրոբլոգում նկատել է, որ թավշյա հեղափոխության ոգին կենդանի է։

«Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։

Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար համար՝ ընդգծել է Եվրոպայի խորհրդի նախագահ Անոտոնիու Կոշտան։ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում նա գրել է․

«Դուք կարող եք հպարտանալ ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։ ԵՄ-ն և Հայաստանը միասին կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայում»։

Նորացված տեմպով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ընթացքը շարունակելու պատրաստակամության վրա է շեշտը դրել նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Հայաստանյան ընտրությունները նաև ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսի ուշադրության կենտրոնում էին։ Շնորհավորանքից բացի նրա գրառման մեջ կար հետևյալ ուղերձը․

«Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։ Ես հնարավորինս շուտ կժամանեմ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ անսասան է»։

Անգամ այս պայմաններում Հայաստանի վարչապետը չի շտապում հստակ ժամկետներով խոսել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին։ Շեշտում է ԵՄ չափորոշիչներին համապատասխանելու կարևորությունը, ակնարկում  նաև, որ այդ քայլն ունի քաղաքական բազմաթիվ նրբություններ։

Եվրոպական ուղերձների ֆոնին այլ տոնայնությամբ է Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ընտրություններին։ Կրեմլը ձեռնպահ է մնում գնահատականներից մինչև վերջնական արդյունքների հրապարակումը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչև այդ ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Գրանցում ենք նաև այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները»։

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սակայն, շտապել է հայտարարել, որ Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում։

Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է ձևավորել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ հիմնվելով Հայաստանի ղեկավարության իրական գործողությունների վրա։

Իրական քայլերի մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետը օտարերկրյա լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս․ «Մենք կշարունակենք ԵՄ հետ մերձեցման ընթացքը, բայց նաև կշարունակենք մեր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կզարգացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ, և, իհարկե, կնպաստենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»:

Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է, թե ինչով է պայմանավորված ընտրություններից հետո առաջինը Մոսկվա այցելելը։

«Նախ առաջին, երկրորդի հարց չէ։ Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ եմ մեկնելու, Փարիզ էլ եմ մեկնելու, Թբիլիսի էլ եմ մեկնելու։ Ասել եմ նաև, որ հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում, և մենք պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հայաստանի վարչապետին առաջինը շնորհավորած գործիչների շարքում են նաև Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Արտաքին միջամտությունների առումով Հայաստանի ընտրական պրոցեսները մշտապես համեմատվել են Մոլդովայի վերջին ընտրությունների հետ։ Փաշինյանին ուղղված շնորհավորական խոսքում Մոլդովայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրները կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և նշել, որ անհամբեր սպասում է երկխոսության խորացմանն առաջիկա տարիներին։

Ձայնից՝ մանդատ․ ի՞նչ տեսք կարող է ունենալ նոր խորհրդարանը
Եթե ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներում վերահաշվարկից հետո էական փոփոխություններ չլինեն, ապա արդեն հիմա կարելի է պատկերացնել նոր խորհրդարանի մոտավոր կազմը։ Իհարկե, խորհրդարանական պաշտոնների բաշխումը հետագայում ուղիղ ընտրությունների և Դոնթի բանաձևի կիրառմամբ է կազմակերպվելու։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ կառավարող ուժը նոր խորհրդարանում պահպանելու է մեծամասնությունը, բայց մի քանի մանդատ պակաս է ունենալու, քան գործող խորհրդարանում։ Սա որոշակի սահմանափակումներ է առաջ բերում մեծամասնության աշխատանքում։ Նշենք, որ ստացված պատկերը խիստ նախնական է, քանի որ ձայների վերահաշվարկ դեռ չի կատարվել։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-08-06-NOR-AJ.mp3"></audio>

Ընտրությունների նախնական արդյունքի և օրենսդրական բարդ բանաձևերի  կիրառման հիմքով հաշվարկը հետևյալ պատկերն է տալիս․ նոր խորհրդարանը բաղկացած կլինի 105 պատգամավորից և երեք խմբակցությունից։ Նախնական արդյունքներով՝ մեկ կուսակցություն և երկու դաշինք են հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու անհրաժեշտ շեմը՝ «Քաղաքացիական պայմանագիր»- ը, «Ուժեղ Հայաստան»- ը և «Հայաստան»- ը։ Այս պատկերը դեռ կարող է փոխվել, քանի որ քաղաքական ուժերին ժամանակ է տրվում մինչև հունիսի 9–ը վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար։ Եթե այդպիսիք լինեն, հունիսի 9–ի կեսօրից կսկսվի վերահաշվարկը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացմամբ՝ վերահաշվարկի գործոնը դեռ կարող է փոփոխություն մտցնել նախնական պատկերի մեջ։

«Մանդատի հաշվարկը ասեմ․շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով և ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի «կողմ» ձայների հանրագումարի վրա։ Հիմա, երբ մենք այս ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ մենք չունենք պատկերը․ ի վերջո չո՞րս քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե՞ երեք։ Այստեղ ընդհանուր «կողմ» ձայների պատկերը այս հանգամանքով կարող է փոխվել»,- ասում է նա։

ԿԸՀ նախագահը ասածը հիմնավորում է նրանով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մոտ է անհրաժեշտ 4 % շեմի հաղթահարմանը։ Վահագն Հովակիմյանը, սակայն, վերահաշվարկից հետո էական փոփոխություններ չի կանխատեսում։

«Որ ասեմ ընտրախախտում, որը արդյունքների վրա կազդի, նման խախտում չի եղել»,- շեշտում է Վահագն Հովակիմյանը։

Եթե վերահաշվարկից հետո ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները չփոխվեն, ապա ԱԺ մանդատները տեսականորեն կբաշվխեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կարող է  ձևավել կառավարություն և ընտրել վարչապետ։ Միաժամանակ, այդ արդյունքն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5- ի մեծամասնությունը, ինչը հնարավորություն է տալիս ընդունելու սահմանադրական օրենքներ և ընտրելու մի շարք կարևոր պաշտոնատար անձանց, օրինակ՝ Սահամանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորների, Գլխավոր դատախազի, ՄԻՊ- ի և այլ անկախ հանձնաժողովների պաշտոնյաների։

Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Այսինքն՝ ՔՊ-ն չի ստանում այնքան մանդատ, որպեսզի կարողանա պաշտոնանակ անել հանրապետության նախագահին կամ հանրաքվեի դնել Սահմանադրության փոփոխությունը։

Այս շեմն ունենալու համար խորհրդարանական մեծամասնությանը պակասում է 6 ձայն։

Ըստ վերլուծաբանների՝ հենց այստեղ է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ փորձություն են անցնելու, և ստուգվելու է ընդդիմադիր թիմերի ու կուսակցականների ամրությունը։

Իրավունքի և քաղաքական համակարգի մասնագետները հիշեցնում են տարբեր օրինակներ, երբ կառավարող ուժը աջակցություն է ստացել ոչ թե ընդդիմադիր թիմից, այլ անհատներից։ Այլ կերպ ասած՝ խնդիրն այն է, թե հետագայում այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը։

Ահա այս խառը հաշվարկային մեխանիզմի պատճառով է, որ շարքային ընտրողները լավ չեն պատկերացնում թվերի տատանումները, և առաջ է գալիս ձայների «փոշիացման» խոսույթը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը վստահեցնում է, որ ոչ մի ընտրողի ձայն չի փոշիացվում, առավել ևս՝ խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած ուժերին տրված ձայները չեն բաշխվում շեմը հաղթահարած ուժերի միջև։

«Չկա նման բան, և այդ «փոշիացվում է» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից։ Արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին»,- ասում է ԿԸՀ քարտուղարը։

Ի դեպ, շատերը չգիտեն, որ կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար։ Ընտրողների ձայների քանակից է կախված նաև նրանց պետական ֆինանսավորումն ու ընտրագրավի վերադարձը։ ԿԸՀ քարտուղարի բնութագրմամբ՝ կուսակցությունները նաև «կշռվում» են իրենց ձայների քանակով։

«Եթե կուսակցությունը հաղթահարում է 2 %-ը, և դաշինքը՝ 4 %-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց ընտրագրավը։ Ավելին՝ այդ կուսակցությունները ստանում են ֆինանսավորում պետությունից առաջիկա հինգ տարիների համար՝ մինչև հաջորդ ԱԺ ընտրությունները։ Եթե, օրինակ, ԱԺ ընտրությունների ժամանակ ինչ-որ կուսակցություններ ուզում են միավորվել, նրանք առաջինը նայում են, թե նախորդ ընտրություններին ինչ ձայն է ստացել այդ կուսակցությունը, ինչ կշիռ ունի, ինչ ընտրազանգված ունի։ Ավելին՝ ԿԸՀ կայքում զետեղված են Ազգային ժողովի բոլոր ընտրությունների արդյունքները՝ սկսած 2007 թվականից, և ամեն կուսակցության ստացած ձայները։ Երևում է և միշտ մնալու է ԿԸՀ կայքում, և դրանք ունեն քաղաքական ազդեցություն։ Բոլոր ձայները որոշիչ են»։

Ընտրական համակարգերի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը նախորդ՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունների օրինակով է ներկայացնում, թե ինչ պատկեր էր ստեղծվել այդ ժամանակ՝ բացատրելով, թե ինչու որոշ դեպքերում կուսակցությունները, գիտակցելով, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը, միևնույն է, մասնակցում են ընտրություններին․

«Եթե 2 %-ը դիտարկենք 20 հզր ձայն, դա տարեկան 20 մլն է։ Այսինքն՝ 5 տարվա համար 100 մլն գումար է անում, ինչը ահռելի գումար է։ 50 միլիոնից մինչև մոտ 250 մլն՝ տարվա համար։ Դա զգալի գումար է։ Օրենքի հիմնավորումը հետևյալն է, որ դա թուլացնում է կախվածությունը մասնավոր շահերից, բիզնես շահերից, և պետության, հանրության աջակցությունն է (սա հանրային միջոցներ են, հարկատուների միջոցներ են) կուսակցական համակարգի կայացմանը»։

Վերադառնալով խորհրդարանի ձևավորման կարգին՝ նշենք, որ օրենսդրական կարգավորումներով ԱԺ- ն պետք է բաղկացած լինի նվազագույնը երեք քաղաքական միավորից։ Եթե վերահաշվարկը չի փոխում նախնական արդյունքները, ապա այս խորհրդարանը կապահովի բազմազանության նվազագույն պահանջը։

Այս ընտրությունների հետ կապված առաջնային հարցերից մեկն էլ հետևյալն է․ ի՞նչ է լինելու, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Հղում անելով օրենքներին՝ մասնագետները պատասխանում են՝ ոչինչ չի լինի, ԱԺ- ն նույնիսկ այդ դեպքում ձևավորվում է: Ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները:

ԿԸՀ- ն մանդատների բաշխման որոշում է տալիս, հետո եթե ցուցակներ ընդգրկված բոլոր թեկնածուները հրաժարվում են մանդատից, տեղերը մնում են դատարկ: Բայց ԱԺ- ն չի լուծարվում։

Ձայնից մինչև մանդատ․ ինչպես են ընտրական տոկոսները վերածվում խորհրդարանական տեղերի
Լիազորություններն ավարտող խորհրդարանը բաղկացած է 107 պատգամավորից։ 103-ը ընդգրկված է 3 խմբակցություններում, 4 պատգամավոր անկախի կարգավիճակ են ձեռք բերել խորհրդարանական աշխատանքի ընթացքում, չնայած բոլորն ընտրվել են տարբեր կուսակցությունների ցուցակներով, քանի որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով խորհրդարանը ձևավորվում է բացառապես համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցությունների ցուցակներով։

Նախկին մեծամասնական՝ առանձին գործիչներին ընտրելու համակարգը վաղուց արդեն չի գործում։ Ի՞նչ տեսք կունենա Հայաստանի հաջորդ խորհրդարանը՝ միայն կանխատեսումների հարց չէ։ Այն օրենսդրական չափորոշիչներով բարդ հաշվարկ է, որը շատ դեպքերում անհասկանալի է մնում շարքային ընտրողի համար։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-06-06.mp3"></audio>

ՀՀ Ընտրական օրենսգիրքը հուշում է, որ Ազգային ժողովի մանդատների նախնական թիվը պետք է լինի 101։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքում խորհրդարանը չի կարող ունենալ այսքանից պակաս պատգամավոր, սակայն տարբեր հավասարակշռող մեխանիզմների կիրառման դեպքում այդ թիվը կարող է աճել՝ կառավարող ուժի մեծամասնության կայունության կամ ընդդիմությանը անհրաժեշտ քանակ ապահովելու սահմանադրական պահանջներից ելնելով։

Ահա այս խառը հաշվարկային մեխանիզմի պատճառով է, որ շարքային ընտրողները լավ չեն պատկերացնում թվերի տատանումները, և առաջ է գալիս ձայների «փոշիացման» խոսույթը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը վստահեցնում է, որ ոչ մի ընտրողի ձայն չի փոշիացվում, առավել ևս՝ խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած ուժերին տրված ձայները չեն բաշխվում շեմը հաղթահարած ուժերի միջև․

«Այս բանաձևի թյուրըմբռնման պատճառով կա այսպիսի միտք, որ կուսակցությունների ձայները, որոնք չեն հաղթահարում արգելապատնեշը, բաժանվում են արգելապատնեշը հաղթահարածների միջև։ Չկա նման բան, և այդ «փոշիացվում է» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության։ Արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին։ Ավելին՝ կարող է լինել սցենար, երբ արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները ևս ստանան մանդատներ։ Օրինակ, եթե ամենամեծ ձայն ստացած ուժը 2/3-ից ավելի մանդատ է ստանում, սակայն նա 2/3-ից պակաս ձայն էր ստացել, ապա այդ 2/3-ից ավել մանդատները մենք բաշխում ենք այն կուսակցություններին և դաշինքներին, որոնք արգելապատնեշ չեն հաղթահարել, բայց 2 տոկոսի արգելքը հաղթահարել են»։

Սովորական դեպքերում Ազգային ժողովն ունի առնվազն 101 մանդատ, որոնք բաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների միջև։ Բայց այդ 101 մանդատներից բացի, ՀՀ ընտրական օրենսգրքով լրացուցիչ առնվազն 4 տեղ է նախատեսված ազգային փոքրամասնությունների՝ եզդի, ռուս, ասորի և քուրդ համայնքների ներկայացուցիչների համար։ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ խորհրդարանում պետք է ձևավորվի կայուն մեծամասնություն և ընդդիմության բավարար ներկայացվածություն։ Այս մեխանիզմը կիրառելու դեպքում պատգամավորների ընդհանուր թիվը կարող է ավելանալ։ Դրա հետ է կապված մանդատների վերին շեմի տատանումը։ Ընտրական համակարգերի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը բացատրում է, թե ինչ է ենթադրում 100%-անոց համամասնական ընտրակարգը։

«Ինչքան ձայն ստանում են ուժերը, մոտավոր այդքան մանդատ էլ կստանան, տեղեր կստանան խորհրդարանում։ Այսինքն՝ այդ համամասնությամբ։ Ո՞ր դեպքերում է այդ համամասնությունը խախտվում, որովհետև տեսնում ենք՝ ուժ կա, կարող է 30% ձայն ստանա, բայց 50% մանդատ ստանա խորհրդարանում։ Հիմնական տարբերությունը, որ լինում է ձայների և տեղերի, մանդատների այդ համամասնության միջև, դա լինում է հենց անցողիկ շեմի պատճառով, ընտրական բանաձևի պատճառով, շատ վախենալու բառ կա, չէ՞, այն «Դոնթի բանաձևը»։ Ազգային փոքրամասնությունների մանդատները, թե ոնց պետք է բաշխվեն, «Դոնթի բանաձևով» է։ Ազգային ժողովում հանձնաժողովները՝ ովքեր պետք է նախագահ, փոխնախագահ ունենան, նորից «Դոնթի բանաձևով» է որոշվում։ Բայց ձայն և մանդատ, քվե և մանդատ, այդ բաշխումը պարզ համամասնությամբ է»։

Ինչպես են ստացված տոկոսները վերածվում մանդատների՝ բացատրում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հիշեցնելով, որ նախ՝ խորհրդարան անցնելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ է հաղթահարել սահմանված հստակ շեմը։ Կուսակցությունների դեպքում դա 4 և ավելի տոկոս է, երկու կուսակցությունից բաղկացած դաշինքի համար՝ 8 և ավելի տոկոս, երեք և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ առնվազն 10 տոկոս։

«Նախ՝ ԿԸՀ-ն արդյունքները վերջնական ամփոփելուց հետո հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել։ Ընդ որում, տոկոսը հաշվելիս հաշվի են առնվում բոլոր «կողմ» քվեարկած քվեաթերթիկները և անճշտությունների չափը։ Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում։ Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց «կողմ» ստացած ձայները, ոչ թե բոլորի ստացած «կողմ» ձայները, և նվազագույն 101մանդատը բաշխում ենք այս կուսակցությունների և դաշինքների միջև՝ հիմք ընդունելով նրանց ստացած «կողմ» ձայները որպես 100%, ինչպես որ հիմք էինք ընդունել որպես 100% բոլորի ստացած «կողմ» ձայները, երբ հաշվել էինք նրանց տոկոսները արգելապատնեշի համար։ Արգելապատնեշը հաշվարկելուց հետո մնացած «կողմ» ձայներն արդեն դնում ենք մի կողմ, ինչպես անվավեր քվեաթերթիկներն էինք դրել մի կողմ, երբ հաշվել էինք, թե ամեն կուսակցություն որքան ձայն է ստացել»։

Կա օրենսդրական ևս մի քանի կարգավորում։ Եթե որևէ ուժ, օրինակ, ստացել է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, բայց 52%-ից պակաս, ապա այն ստանում է լրացուցիչ մանդատներ այնքան, մինչև ունենա ոչ պակաս, քան մանդատների 52%-ը։

Մեկ այլ չափորոշիչով գործում է 2/3-ի սահմանափակումը։ Եթե առաջատար ուժը քվեարկությամբ չի հավաքել ձայների 2/3-ից ավելին, սակայն մանդատների բաշխումից հետո կարող է ունենալ խորհրդարանի տեղերի ավելի քան 2/3-ը, ապա գործում է սահմանափակում։ Այդ 2/3-ը գերազանցող մանդատները տրվում են առնվազն 2% քվե ստացած ուժերին։ Բաշխումը կատարվում է հաջորդաբար՝ մեկ առ մեկ, սկսած ամենաշատ ձայներ ստացած ուժից, որպեսզի առաջատարը չունենա սահմանադրական մեծամասնությունից՝ 2/3-ից ավելին։

Շատերը չգիտեն, որ կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար, այլև՝ ընտրողների ձայների քանակից է կախված նաև նրանց պետական ֆինանսավորումն ու ընտրագրավի վերադարձը։ ԿԸՀ քարտուղարի բնութագրմամբ՝ կուսակցությունները նաև «կշռվում» են իրենց ձայների քանակով։

«Եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, և դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց ընտրագրավը։ Է՛լ ավելին՝ այդ կուսակցությունները ստանում են ֆինանսավորում պետությունից առաջիկա հինգ տարիների համար՝ մինչև հաջորդ ԱԺ ընտրությունները։ Եթե, օրինակ, ԱԺ ընտրությունների ժամանակ ինչ-որ կուսակցություններ ուզում են միավորվել, նրանք առաջինը նայում են, թե նախորդ ընտրություններին ինչ ձայն է ստացել այդ կուսակցությունը, ինչ կշիռ ունի, ինչ ընտրազանգված ունի։ Է՛լ ավելի, ԿԸՀ կայքում զետեղված են բոլոր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները՝ սկսած 2007 թվականից, և ամեն կուսակցության ստացած ձայները։ Երևում է և միշտ մնալու է ԿԸՀ կայքում, և դրանք ունեն քաղաքական ազդեցություն։ Բոլոր ձայները որոշիչ են»։

Ընտրական համակարգերի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը նախորդ՝ 2021-ի ընտրությունների օրինակով է բերում, թե ինչ պատկեր էր ստեղծվել այդ ժամանակ՝ բացատրելով, թե ինչու որոշ դեպքերում կուսակցությունները, գիտակցելով, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը, միևնույնն է, մասնակցում են ընտրություններին։

«Մենք ունենք 5 կուսակցություն ներկայում, որոնք պետությունից փող են ստանում 2021-ի արդյունքներով։ Եթե 2%-ը դիտարկենք 20 000 ձայն, դա տարեկան 20 միլիոն է։ Այսինքն՝ 5 տարվա համար 100 միլիոն գումար է անում, ինչը ահռելի գումար է։ 50 միլիոնից մինչև մոտ 250 միլիոն՝ տարվա համար։ Դա զգալի գումար է։ Օրենքի հիմնավորումը հետևյալն է, որ դա թուլացնում է կախվածությունը մասնավոր շահերից, բիզնես շահերից, և պետությունը, հանրությունը՝ սա հանրային միջոցներ են, հարկատուների միջոցներ են, հանրության աջակցությունն է կուսակցական համակարգի կայացմանը»։

Օրենսդրական կարգավորումներից է նաև այն, որ խորհրդարանը պետք է բաղկացած լինի նվազագույնը երեք քաղաքական միավորից։ Եթե անցողիկ շեմը հաղթահարել է երկու ուժ, երրորդի տոկոսները, հետևաբար, տեղերը խորհրդարանում ավելանում են անհրաժեշտ քանակով, որպեսզի հնարավոր լինի ձևավորել ԱԺ։ Այդպես է եղել լուծարվող խորհրդարանի դեպքում։

«Մեծ բանավեճ»-ը տվե՞ց կողմնորոշվելու հնարավորություն, թե բարդացրեց ընտրողի վիճակը․ բուռն քննարկման թեժ կողմերն ու արձագանքները
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների մեծ բանավեճը Հանրային հեռուստաընկերության եթերում տևեց չորս ժամ, ընդգրկեց մի քանի թեմա։ Ձևաչափը պետք է օգներ ընտրողին կողմնորոշվել, թեև բանավեճը թեժ էր ու իրարամերժ դիտարկումներով լի։ Չորս ուժ չի մասնակցել բանավեճին․ երեքը հենց սկզբում մերժել էին հրավերը, մի գործիչ հեռացավ հենց տաղավարից։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-05-06-BANAVECH.mp3"></audio>

Չորս ժամից ավելի տևած այսպես ասած «առաջին համարների» բանավեճը ուղիղ եթերում հակասական տպավորություն է թողել քաղաքացիների վրա․ սա կարելի է եզրակացնել սոցցանցում բազմաթիվ գրառումներից։ Ամենահաճախը արտահայտվող ափսոսանքն այն մասին է, որ ընտրողը չլսեց ծրագրային հիմնավոր քննարկում և համեմատություն։ Փոխարենը, աղմուկի, փոխադարձ վիրավորանքների և պիտակավորումների պատճառով պարբերաբար թեժացող մթնոլորտը փորձ էր արվում կանոնակարգել ձայնից զրկելու այսպես ասած «սանկցիայի» միջոցով։

Ահա այսպիսի մթնոլորտում անցած չորս ժամը մասնակիցներից մեկը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանը, որը ողջ քարոզարշավի ընթացքում ներակայացավ «սարդ-մարդի» կերպարով, եզրափակեց նույն խաղային ոճի մեջ․

«Ես այս խաղի «շերիֆն եմ» ու պարզել եմ, որ բոլոր թեկնածուները «սև են»։ Հունիսի 7 բոլոր «կարմիր խաղացողներին» կոչ եմ անում գնալ ընտրատեղամաս։ Կես տարի առաջ, երբ մենք սկսեցինք «Բոլորին դեմ եմ» շարժումը, մենք վստահ էինք, որ կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր զզվել են այս ամեն ինչից, բայց չունեն գործիք սրան դեմ արտահայտվելու։ Մենք չվախեցանք ու ծիծաղով և ժպիտով ծաղրեցինք այս քաղաքական համակարգը։ Ու միայն այդպես է հնարավոր հաղթել դրան»։

Բանավեճի մասնակիցներից մի քանիսն անկեղծացան, որ լրջորեն դիտարկել են որոշ ուժերի «խաղից» հանելու հարցը։ «Հանրապետություն» և «Շնորհապետական» կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանը և Գուրգեն Սիմոնյանը հեռուստաբանավեճի ընթացքում հետաքրքվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչու է ԿԸՀ-ն թույլատրել Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրական գործընթացին։

Գուրգեն Սիմոնյան․«Արձանագրում եք, որ այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնիստներ կան, ինչո՞ւ են նրանք մասնակցում ընտրությունների, առհասարակ, ինչո՞ւ է թույլատրվել։ Պետությունը, պետական մարմինները այդ փաստերը ունեն»։

Այս հարցադրումներին ի պատասխան՝ Փաշինյանը բացատրեց, որ նման քայլ չի արել ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու մեղադրանքներից խուսափելու նպատակով՝ խորհուրդ տալով հրատապ կարգով դիմել ԿԸՀ և պահանջել չեղարկել այդ քաղաքական ուժերի գրանցումը։ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն բանավոր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ապա հստակեցրեց, որ անպայման դիմելու է գրավոր։

Բանավեճի ընթացքում նաև ուղիղ սպառնալիքներ հնչեցին տարբեր քրեական գործերով  կոնկրետ գործիչներին շատ շուտով ազատազրկելու, կամ, ինչպես ձևակերպվեց, «նստեցնելու» մասին։

Ամենաթեժ քննարկումը Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածում էր։ Սկզբունքային վեճը ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի և ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև էր․

Լևոն Զուրաբյան. «Փաշինյանը այդպես էլ չհասկացավ, որ Մինսկի խումբը 1992 թվականի ԵԱՀԿ Հելսինկյան գագաթնաժողովում ստեղծվել է մեկ նպատակով, որ միջազգայնացվի Լեռնային Ղարաբաղի հարցը, և Լեռնային Ղարաբաղը հնարավորություն ունենա ստանա ստատուս, որը կորոշվի միջազգային հանրության կողմից»։

Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղյան շարժումը թակարդ է, ես փակել եմ ղարաբաղյան շարժման էջը հանուն ձեր երեխաների, որ ձեր երեխաները ապրեն»։

Այս համատեքստում Փաշինյանը ԵԱՀԿ-ն մեղադրել է միշտ երկդիմի խաղ խաղալու համար։

Բանավեճի մյուս սկզբունքային հատվածն առնչվում էր խաղաղությանը, որը գործող իշխանության պատկերացրածից այլ լուծումներով են առաջարկում «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը և «Միասնության թևերից» Արման Թաթոյանը․

Նարեկ Կարապետյան. «Հայը և ադրբեջանցին պետք է ունենան մի քանի, մեկից ավելի երաշխավոր։ Իհարկե, մենք առերեսվել ենք մեծ խնդիրների հետ, մեր հայրենիքն առերեսվել է մեկ երաշխավորի խնդրի հետ, դրա համար մեկից ավելի երաշխավոր է մեր երկրին պետք»։

Արմեն Թաթոյան. «Ո՞ր խաղաղության մասին եք այդքան խոսում։ Ես ապացուցել եմ փաստերով, որ ամեն տարի տարածք է կորցրել Հայաստանը, կառավարությունը։ 2025 թվին էլ, ամռանը արբանյակային լուսանկարներով ենք ցույց տվել Վարդենիսում, իսկ մնացածն էլ ․․․մի ընդհատեք»։

Արվող հայտարարությունները սահմանված 3 րոպեների ընթացքում պարբերաբար ընդհատվում էին մյուս մասնակիցների կողմից։ Թաթոյանի այս հայտարարությունը պարբերաբար ընդհատում էր Փաշինյանը՝ սուտ որակելով պնդումը։

Բանավեճի ընթացքում հատկապես երեք ուժի ղեկավարներ հայտարարեցին, որ իրենց համար հստակեցրել են Հայաստանում կատարվածի  հիմնական մեղավորին։ «Հանրապետություն», Քրիստոնեա-ժողովրդավարական և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն են մտածում նույն կերպ։ Արման Բաբաջանյանը ողջ բանավեճի ընթացքում պարբերաբար հիշեցնում էր․

«Արցախի հայաթափումը Պուտինի ուղղակի պատասխանատվության տակ է, հիմա էլ, Պուտինը ռազմաբազան օգտագործում է ներքաղաքական գործընթացների համար»։

Փաստերի ստուգման գործիքներով և մեթոդներով, ի դեպ, լրատվամիջոցները առանձնացրել են այն պնդումները, որոնք կասկածելի էին։ Այդպես, օրինակ, չափազանցված են ներկայացվել ծայրհեղ աղքատությունը արմատախիլ անելու, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի և աղքատության ցուցանիշի մասին պնդումները՝ ներկայացված քաղաքական տարբեր ուժերի կողմից։ Դրանք գնահատվում են որպես զգայուն թեմաների շահարկում։

Բանավեճը այդպես էլ չպարզաբանված թողեց մի հարց․ ինչպես են գործելու և դիրքավորվելու քաղաքական ուժերը ընտրություններից հետո։ Ով ում հետ կհամագործակցի՝ այս հարցն այդպես էլ մնաց օդում կախված և անպատասխան։ Սրանից էլ գալիս է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի անհանգստությունը։

«Քաղաքական էգոիզմը քաղաքական ուժերի կարող է բերել նրան, որ Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի։ Դուք այստեղ տեսնում եք, որ քաղաքական ուժերը անդադար խոսում են իրենց վարչապետ դառնալու մասին։ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է կոմպրոմիսային վարչապետի ընտրելու համակարգ, ինչը նշանակում է, որ առաջադրված ուժերի առաջին համարները պետք է իրանց էգոիզմը դնեն մի կողմ և կոմպրոմիսային թեկնածուի շուրջ բանակցություններով ընտրեն կոմպրոմիսային թեկնածուին, որ ոչ մեկը բացարձակ իշխանություն չունենա»։

Մրցակիցների հետ բանավիճելու ցանկություն չէին հայտնել «Հայաստան» դաշինքից Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանը և «Ռեֆորմիստներից» Վաղարշակ Հարությունյանը։ Նրանք մերժել էին հրավերը և չէին ներկայացել մեծ բանավեճի։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի մասնակցությունն էլ տևեց ընդամենը մի քանի րոպե։ Բանավեճից հեռանալու նրա ցուցադրական քայլը վերլուծական դաշտում արդեն ստացել է «քաղաքական ինքնասպանություն» ձևակերպումը։

TRIPP համաձայնագիրը՝ ՀՀ ընտրություններից առաջ․ ինչ են հուշում գործարքի տողատակերը
TRIPP ծրագիրը կյանքի կոչելու հերթական և գլխավոր քայլերից մեկն է արվել։ Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռավար կերպով ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ բաղկացած 11 հոդվածից, որոնք կարգավորում են կողմերի միջև բոլոր փոխհարաբերությունները՝ տեխնիկական դրույթներ, վեճերի կարգավորում, հարկում, մաքսային հսկողություն և սահմանային անվտանգություն։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելուց հետո։ Փաստաթուղթը կարող է փոփոխվել կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-04-06-TRIPP.mp3"></audio>

Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի կամ կարճ՝ TRIPP ծրագրի համաձայնագիրը հունիսի 1–ին առաջինը Վաշինգտոնում ստորագրեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փաստաթուղթն ուղարկվեց Հայաստան և հունիսի 4-ին Երևանում երկրորդ ու վերջին ստորագրությունը դրեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Փոխվստահության ամրագրումը արվեց սոցցանցում՝ ուղիղ հեռարձակմամբ․

«Ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIPP–ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ–Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»։

Կողմերը պարտավորվել են հնարավորին չափ սեղմ ժամկետում ավարտել իրավական քայլերը, որ համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի արդեն  հունիս-հուլիսին՝ մինչև խորհրդարանների ամառային արձակուրդները: Վավերացումից  հետո իրավական հիմք կստեղծվի համատեղ «TRIPP Development Company»-ի պաշտոնական գրանցման և 2026 թ. երկրորդ կեսին բուն շինարարական աշխատանքների սկզբի համար:

Այս ուղղությամբ հստակ քայլեր արդեն արվում են։ Ենթակառուցվածքների նախագծման միջազգային ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությունից արդեն երեք անգամ այցելել են Հայաստան։ Վերջին այցը հունիսի 2–ին էր։ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ընդգծում է, որ AECOM-ն ԱՄՆ պետքարտուղարության հետ ողջ աշխարհում է նախագծեր կյանքի կոչում։ Ընկերության ներկայացուցիչն ընդգծում է, որ TRIPP նախագծին աջակցում են երկաթուղային ենթակառուցվածքների ոլորտում իրենց ինժեներական փորձառությունը կիրառելով։ Երկաթուղային ենթակառուցվածքը միակ ուղղությունը չէ, որում AECOM-ը ստանձնում է տեխնիկատնտեսական գնահատումներն ու նախագծման հիմնական աշխատանքները

Հաջորդ փուլը ենթադրում է տեղանքի ուսումնասիրություն և անելիքի հստակեցում։
TRIPP-ով նախատեսվում է Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի տարածքով անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ հաղորդակցություն։ Այն ներառելու է ենթակառուցվածքների մի քանի տեսակ։

Երկաթուղային ցանցով նախատեսվում է վերագործարկել Մեղրիի երկաթուղին՝ կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ և ինտեգրելով Հայաստանը Տրանս-Կասպյան, այլ կերպ ասած՝ «Միջին միջանցք» միջազգային առևտրային երթուղուն։ Բարձրակարգ տրանսպորտային ուղիներով  կապահովվեն բեռնափոխադրումները։
Նախատեսվում է նաև նոր նավթամուղների և գազամուղների անցկացում,  էլեկտրահաղորդման գծերի անցկացում, օպտիկամանրաթելային կաբելների տեղադրում։

Օրեր առաջ՝ մայիսի 26–ին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան  կարճատև այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր․

«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ և այնուհետև կտեսնենք գետնի վրա  որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։ Չափանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի, պարբերական զարգացումները»։

TRIPP ծրագրի հայ–ամերիկյան պայմանագիրը օր առաջ ստորագրելու կողմնակից  վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը խիստ կարևորում է ծրագրի նշանակությունը։

«TRIPP–ը դարձնում է Հայաստանը գլոբալ աշխարհաքաղաքական առանցքային երկիր տարածաշրջանում, որը արդեն իր դիրքով լինելու է բոլոր հիմնական արևմուտք–արևելք ճանապարհների վրա։ Բերելով այստեղ նաև խոշոր տերությունների շահերը՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության, այդ ճանապարհների մասով մենք դառնում ենք, ըստ էության, աշխարհաքաղաքական կշիռ ունեցող մի պետություն, որի հետ արդեն շատերը հաշվի են նստելու ինչ–ինչ ներգրավում ունենալու ակնկալիքով, գոնե տրանսպորտային ուղիները օգտագործելու։ Որևէ արտատարածաշրջանային միջանցք, հազար անգամ ասվել է, չկա։ Դա լինելու է Հայաստանի սուվերեն ենթակայության տակ գործող ճանապարհ։ Ընդամենը տեխնիկական սպասարկում են իրականացնելու Միացյալ Նահանգները, շահույթն էլ, ըստ ներդրումների, համապատասխանաբար։ Քանի որ ներդրումների մեծ մասն անելու է Միացյալ Նահանգները, բնականաբար, շահույթն էլ ստանալու է ինքը, բայց մեր հիմնական շահույթը նույնիսկ նյութական չի լինելու այնքան, որքան լինելու է քաղաքական, որովհետև, ամրագրելով մեր կշիռը, մենք ՀՀ մյուս մեր տարածքները կարող ենք զարգացնել»։

Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերություններում դրական դինամիկա նկատելով՝ Խուրշուդյանը կանխատեսում է նաև ճանապարհների բացումը Իրանի ներգրավվածությամբ, ինչով, ըստ նրա, ամբողջությամբ կյանքի կկոչվի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայ–ռուսական խորացող լարվածության առումով էլ ստորագրված համաձայնագիրը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ, կարծում է Խուրշուդյանը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում օրերս հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։

Ըստ Ռուբիոյի՝ հակամարտությունը ավարտվել է փոխըմբռնման և խաղաղության նոր համաձայնագրով՝ TRIPP ծրագրի ստորագրմամբ, ինչը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների, մասնավորապես, Հայաստանի համար՝ հարգելով ինքնիշխանությունը։

Ըստ ՀՀ վարչապետի և Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունների՝ TRIPP նախագծի գործնական փուլը և բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված են այս տարվա երկրորդ կեսին: Էլեկտրահաղորդման գծերի անցկացումը համարվում է ամենաարագ իրագործելին և արվելիք առաջինը։

Վաշինգտոնի, Երևանի և Բաքվի ընդհանուր տեսլականն է TRIPP-ով նախատեսված հիմնական երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցությունն ապահոված լինել մինչև 2028 թվականը,  ինչը համընկնում է ԱՄՆ նախագահ Թրամփի նախագահության շրջանի հետ:
Տեսականորեն Տրանս-Կասպյան միջազգային առևտրային երթուղու կարևորագույն հանգույցներից մեկը դառնալ հավակնող TRIPP ծրագրից ուղղակիորեն կամ անուղղակիորեն կկարողանա օգտվել առնվազն 10 երկիր:

ԵՄ-ն լուծումներ է առաջարկում Հայաստանին՝ ի պատասխան ռուսական սահմանափակումների
Հայաստանյան նախընտրական զարգացումներին անդրադարձել են Վաշինգտոնում, Մոսկվայում և Բրյուսելում։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը շահագրգռված է երկկողմ  հարաբերությունների խորացմամբ և տպավորություն ունի, որ սա Մոսկվային այնքան էլ դուր չի գալիս։ Մոսկվայից դարձյալ մտահոգություններ են հնչել, իսկ Բրյուսելն ակնարկել է հնարավոր աջակցության մասին՝ ի պատասխան հայ տնտեսվարողների նկատմամբ ռուսական սահմանափակումների։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-03-06.mp3"></audio>

Միացյալ Նահանգների Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Հայաստանի ընտրական գործընթացին և դրանով պայմանավորված իրավիճակին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանը այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ Միացյալ Նահանգների փոխգործակցությունից։ Պետքարտուղար Ռուբիոն նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին և այլ երկրների հետ հարաբերություններին, բայց հետաքրքրված է երկկող  հարաբերությունների խորացմամբ:

«Մենք ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության հիմքի վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ։ Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է, որ ՀՀ գործող վարչապետը պարտվի ընտրություններում ԱՄՆ-ի հետ խորացող հարաբերությունների պատճառով»։

Ռուբիոն Կոնգրեսում անդրադարձել է նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ այն կարող է փոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դարձնել տարածաշրջանային կենտրոնական հանգույց։

«Մենք ստորագրեցինք TRIPP համաձայնագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Գիտեմ, որ այն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է, և դա կարևոր է, բայց դա շատ ավելին է, քան պարզապես խաղաղության համաձայնագրի խարիսխ լինելը: Այն լուծում է հասանելիության հարցը, որը մտահոգում էր Ադրբեջանին և գրգռում հարաբերությունները, բայց սա շատ ավելին է, քան դա: Այն ունի հնարավորություն վերափոխելու Հայաստանի տնտեսությունը շատ հզոր ձևով»։

Օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները տևական ժամանակ լճացած էին․ դրանք կարելի էր անգամ գոյություն չունեցող անվանել: Ռուբիոն հույս է հայտնել, որ TRIPP նախագիծը թույլ կտա խթանել մասնավոր ներդրումներն այդ երթուղում՝ ի շահ ամերիկյան ընկերությունների, բայց նաև ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային այլ երկրների:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ միայն այն փաստը, որ TRIPP ծրագրի հեռանկարները ներկայացվել են ԱՄՆ կոնգրեսում, արդեն փաստում է լուրջ մտադրությունների մասին։

«Անչափ կարևոր է դա։ Մարկո Ռուբիոն ցույց տվեց, որ ինքն է՛լ, Միացյալ Նահանգներն է՛լ շատ ուշադիր հետևում են այն զարգացումներին, որոնք գնում են Հայաստանում․ Ռուսաստանի կողմից հայտարարություններ, ճնշում, մեր ապրանքների առջև ռուսական շուկայի փակում և այլն։ Իրենք էլ մտահոգված են։ Այո՛, Դոնալդ Թրամփ՝ TRIPP ծրագիրը վճռական պետք է իրականացվի ու վճռականությունը պահպանվում է և’ հայկական կողմի մոտ, և’ Միացյալ Նահանգների մոտ: Բայց մենք գիտենք` աշխարհը ալեկոծվող է, ուշադրությունը Ամերիկայի մեկ-մեկ շեղվում է, բայց այն, որ Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, դա էլ ցուցանիշ է, որ ուշադիր են։ Լուրջ զարգացումներ, լուրջ պրոցեսներ են գնում»։

Քաղաքագետը նկատի ունի նաև ԵՄ արձագանքը Հայաստանի տնտեսվարողների նկատմամբ ռուսական սահմանափակումներին։ Եվրոպական Միությունը գործնական քայլեր է նախատեսում այս ուղղությամբ։ Այդ հարցերը նախ քննարկվել են ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի ընթացքում։ Պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կողմերը քննարկել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը։ Երկրորդ հեռախոսազանգով նույն հարցերն ավելի առարկայորեն  են  քննարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ արտահոսած տեղեկությունների՝ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին։ Բացի դրանից՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը ATM՝ Առևտրի ինքնավար միջոցառումների մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։

Այսպիսի գործիքակազմ և օժանդակություն Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է աջակցել գործընկերներին՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու և եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։ Առևտրի ինքնավար միջոցառումներից Մոլդովան օգտվում է 2008 թվականից, իսկ Ուկրաինայի համար նման ռեժիմ սահմանվեց 2022 թվականին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ամիսներ անց։ Եթե Եվրամիությունը վերջնականապես հաստատի Հայաստանի համար Առևտրի ինքնավար միջոցառումների կիրառումը, դա հայ արտադրողներին հնարավորություն կտա մտնել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկա, պայմանով, որ արտահանվող արտադրանքը համապատասխանի եվրոպական չափանիշներին ու որակին։

Մոսկվան  անարձագանք չի թողնում այս զարգացումը ևս։ Մասնավորապես, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանը կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը։ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ նշելով, որ ԵՄ-ում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։

Հայաստանի վերլուծական դաշտում պարբերաբար նշում են, որ «սանկցիոն պատերազմում» խաղաքարտեր ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ Հայաստանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյան․

REUTERS

«Սրանք գործողություններ են` ուղղված Հայաստանում դժգոհությունների գեներացիային և Հայաստանի ընտրություններին միջամտությանը։ Ներողություն, Հայաստանով Ռուսաստան այնքան կարևոր բաներ են մտնում իրենց տնտեսության համար։ Կարևոր տեխնոլոգիական բաները, որ Հայաստանով մտնում է Ռուսաստան Եվրոպայից հիմնականում, ինչ սկսելու են մոլորակի կեսը պտտվել Ղրղզստանով մտցնե՞ն։ Ես կարծում եմ, որ սա երկար չի տևի, որովհետև Ռուսաստան էլ, մեծ հաշվով սա պետք չէ։ Մենք էլ Ռուսաստանին ցավեցնելու մեխանիզմներ ունենք։ Օրինակ` սկսենք բլոկել ԵԱՏՄ-ի բոլոր որոշումները։ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով․ սկսենք բլոկել ոչ մի որոշում չկարողանան կայացնել։ Դուրս գանք ՀԱՊԿ-ից,  վռնդենք ռազմաբազան։ Այնքան ձևեր ունենք Ռուսաստան ցավացնելու։ Մեզ էլ դա ձեռք չի տալիս»։

Իոանիսյանը, ամեն դեպքում, խորհուրդ է տալիս հասկանալ ԵԱՏՄ կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքները։ Ասվածը նա հիմնավորում է մի քանի օրինակով։

«Վրաստանում մեքենաների մաքսազերծման գները տեսե՞լ եք ինչքան է, մի զրոյով պակաս, քան Հայաստանում։ Ինչո՞ւ պետք է ես Հայաստանում մեքենա ունենալու համար Ռուսաստանին հարկ տամ։ Իմ մեքենայի մաքսազերծման համար վճարած գումարի 1,13 %–ն է գնացել Հայաստանի բյուջե, մնացածը գնացել է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների բյուջե։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք է վրացին մեքենան մաքսազերծելիս 10 անգամ քիչ գումար վճարի, քան հայաստանցին։ Դեղորայքը թանկացավ երբ մենք մտանք ԵԱՏՄ։ Միջինում մոտ 12% ավելացավ դեղորայքի տոկոսադրույքը, սերմացուն, պարարտանյութը, բեռնատարները, մոտավորապես 10%–ով դրույքաչափերը թանկացան։ Ներմուծվող սննդամթերքի մի զգալի մասի մաքսատուրքերը թանկացան ԵԱՏՄ մտնելուց։ Հայկական ավիափոխադրողները ինքնաթիռները գրանցում են ոչ Հայաստանում, այդ թվում այն պատճառով, որ եթե ինքնաթիռը գրանցեն Հայաստանում, պետք է ԵԱՏՄ-ին մաքսատուրք տան։ Կներեք, մենք իրո՞ք ուզում ենք ԵԱՏՄ-ում մնանք»։

Ուշագրավ էր նաև նախօրեին Երևանից արված հեռախոսազանգներից մեկը։ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի թեմաները մի քանիսն են եղել։ Էրդողանի նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղիղ առևտրի միտված քայլերի միջոցով։ Այս ընթացքում Կարս քաղաքում տեղի է ունեցել նաև Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպումը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Մեկ այլ հեռախոսազանգով էլ ծրագրվել է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը անձամբ է հաստատել տեղեկությունը։

Ե՞րբ է Եվրոպան սպասում Հայաստանին․ ԵՄ-ն արձագանքել է ՌԴ կիրառած տնտեսական սահմանափակումներին
Նախընտրական շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներին զուգահեռ՝ հստակ հայտարարություններ և ազդակներ են սկսել հնչել նաև ԵՄ–ից։ Այս առումով միանգամից երկու անդրադարձ կա նախընտրական Հայաստանի իրավիճակին՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Անգամ մոտավոր ժամկետ է հայտարարվել, թե Հայաստանին երբվանից կարող են սպասել ԵՄ–ում։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-02-06-HH-EM.mp3"></audio>

Հայաստանի ներքաղաքական պայքարի աշխարհաքաղաքական «փոխհրաձգությանը» միացավ նաև ԵՄ–ն։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումները Եվրոպական միության կառույցները ընկալում են որպես ԱԺ ընտրություններին միջամտելու և արդյունքների վրա ազդելու փորձ։ Այդ համատեքստում ԵՄ կառույցները հանդես են գալիս պաշտոնական հայտարարություններով։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Անիտա Հիփերը պատահական չի համարել, որ ճնշումների համար Մոսկվան ընտրել է հենց նախընտրական պահը․

«Ռուսաստանը փորձում է վնասել Հայաստանի տնտեսությունը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին միջամտության և տեղեկատվական մանիպուլյացիայի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում»։

Եվրոպացի պաշտոնյան շեշտել է՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար և անկախ երկիր, իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր ուղին և գործընկերներին։ ԵՄ ներկայացուցիչն այս հայտարարությունն արել է, երբ ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանին հորդորել են հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելու ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Պաշտոնական Երևանն այդ առաջարկն արդեն «անտրամաբանական» է որակել։

Ռուսաստանի կողմից նոր բնույթի ճնշումների հավանականությունը մեծ է համարում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ միայն Հայաստանից արտահանվող ապրանքների և Հայաստանի «ուկրաինացման» սպառնալիքներին չենք բախվելու առաջիկա օրերին։ Այսինքն՝ այն ամենը ինչով հնարավոր է ազդել Հայաստանի ժողովրդի նյարդային համակարգի վրա օգտագործվում է։ Հունիսի 8–ից սկսած` հարաբերությունները որոշակիորեն կսկսեն աստիճանաբար վերադառնալ նախկին հուն, ինչը չի նշանակում, որ հիբրիդային գործողությունները Հայաստանի նկատմամբ վերջանալու է, բայց ծավալները էականորեն նվազելու են, և որոշակի դեպքերում մենք, իհարկե, նորից սրացումներ կտեսնենք։ Օրինակ, այն պահին, երբ TRIPP–ը կսկսի կառուցվել, այն պահին, երբ վիզաների ազատականացման գործընթացը իր հաջող հանգրվանին կհասնի։ Այսինքն` բոլոր այն պահերին, երբ Ռուսաստանի համար անցանկալի զարգացումներ տեղի կունենան, այդ հիբրիդային գրոհները կսաստկանան։ Բայց հենց այն, որ, օրինակ, Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, ցույց է տալիս, որ Ռուսաստանը, ամեն դեպքում, որոշակի «կարմիր գծեր» չի հատում»։

Ռուսաստանից կիրառվող ճնշումների և նպատակների տեսանկյունից միջազգային վերլուծական դաշտում վերջին օրերին ավելացել են համեմատությունները Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Ավելին՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը «Անվտանգության ճարտարապետություն» միջազգային համաժողովում «ամբողջությամբ իրատեսական» է համարել Հայաստանի դեմ ռուսական ագրեսիայի սցենարը։

Մինչդեռ հենց Հայաստանում այդ կարծիքին չեն։ Կոնֆլիկտաբան, արևելագետ Արսեն Խառատյանը Հայաստանի «ուկրաինացման» մասին խոսակցությունները անհիմն է համարում․

«Չնայած քայլում ենք բավականին բարակ սառույցի վրայով, այնուամենայնիվ, մենք կարողանալու ենք տևական ժամանակ խորացնել հարաբերությունները առանց կտրուկ շարժումների։ Լսում ենք, իհարկե, սպառնալիքներ, որոնք մեզ «մեր տեղն են փորձում դնել»՝ իմացեք ձեր չափը։ Գրեթե սրան ենք չէ՞ առերեսվում ամեն օր, բայց ես կարծում եմ, որ դրանք առավելապես սպառնալիքներ են, որոնք նաև ներքին սպառման խնդիր ունեն, որովհետև արդեն չորրորդ տարին Ուկրաինայում փաստացի ֆիասկո ապրող Ռուսաստանը երկու շաբաթում հատուկ գործողություն անվանված չորս տարուց ավելի է տևում։ Հասկանալի է դարձրել, որ այս, այսպես ասած, «մաշեցնող» պատերազմում Ռուսաստանը եկել է մի կետի, որտեղ թերևս ինչ–որ իմաստով տուպիկային է իրավիճակը և փորձեր է գտնում։ Հիմա ի՞նչ, մի հատ էլ երկրորդ ֆրոնտ պիտի բացեն մե՞զ հետ։ Ես դա ծիծաղելի եմ համարում և անհնարինին մոտ»։

Այս ընթացքում ԵՄ–ից Հայաստան է ուղղվել նաև մեկ այլ ազդակ։ Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆեռնան Կարթայզերը քիչ հավանական է համարել մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի շանսերը։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ շրջանակում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը մեծ մասամբ մնում է տեսական։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ  հարաբերությունները հարևաններից առնվազն մեկի հետ, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր, ասել է եվրոպացի պատգամավորը։ Նա կարծում է, որ թեև վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները կայուն կերպով բարելավվել են, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է, քանի որ ԵՄ-ն այժմ առաջնահերթություն է տալիս Բալկանյան թեկնածու երկրներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության ճանապարհին չլուծված խնդիրներին։

Կարթայզերը հավելել է, որ առայժմ նախընտրելի կլինի ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը երկրի տնտեսությունը ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերը ակտիվացնելու համար։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։

ԵԱՏՄ և ԵՄ միջև կողմնորոշվելու հորդորները շարունակում են ուղղվել Հայաստանին. Երևանն արձագանքում է
ԵԱՏՄ և ԵՄ միջև կողմնորոշվելու հորդորները շարունակում են ուղղվել Հայաստանին, մինչդեռ Երևանը քանիցս հայտարարել է, որ ընտրություն կատարելու պահը դեռ չի հասունացել։ Այս հարցով լարված հարաբերությունները շատերը կապում են Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտի և դրա վրա ազդելու Ռուսաստանի ցանկության հետ։

Ստեղծված իրավիճակն արդեն մեկնաբանում են երրորդ երկրների ղեկավարներ, օրինակ՝ Ուկրաինայի և Բելառուսի նախագահները։ Յուրաքանչյուրն իր կոչ-հորդորն է ուղղում, մինչդեռ պաշտոնական Երևանում այդ հարցով հանրաքվե կազմակերպելն անտրամաբանական են համարում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ առաջնորդներն առաջարկել են հանրաքվե անել Հայաստանի՝  ԵՄ-ին անդամագրվելու համար:

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/LENA-01-06-RDEATM.mp3"></audio>

Ուղերձ, ապա հեռախոսազանգ․ Երևանի և Մոսկվայի լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանի նախագահը չմոռացավ շնորհավորել Հայաստանի վարչապետի ծննդյան տարեդարձը։ Չորս նախադասություն պարունակող ուղերձում մի քանի «բանալի» միտք կա․ այն, որ շնորհավորանքն անկեղծ է, հիշեցում, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել, և մտադրություն, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։

ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին բացի առողջությունից և բարգավաճումից մաղթել է նաև հաջողություններ։ Ուղերձին հաջորդել է հեռախոսազրույցը, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։

Վերջին շրջանում հայ գործարարների համար արտահանման սահմանափակումներն ու գազի սակագնի հավանական փոփոխության մասին խոսակցությունները Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում երկարատև խնդիր չեն համարում։ Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մթնոլորտը նախարար Գևորգ Պապոյանին հուշել է, որ խնդիրները լուծման ենթակա են։

«Մթնոլորտը շատ դրական է, և բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տալ։ Մենք Ռուսաստանի հետ երբեք այդքան լավ հարաբերություն չենք ունեցել, ինչպես հիմա, երբեք այսքան առևտրաշրջանառություն Ռուսաստանի հետ չի եղել, որքան հիմա է։ Ու գիտեմ, որ շատ ջերմ զրույց է եղել վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև, և բոլոր հարցերը, ըստ էության, ես կարծում եմ, որ հայկական մամուլում ուռճացված են։ Բոլոր հարցերը կլուծվեն»։

Ամեն դեպքում ԵԱՏՄ հարթակում այս անգամ Հայաստանին առանձնակի կերպով են հիշել։ Խոսքը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու և որոշում կայացնելու մասին է։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հայտարարելով, որ, մեջբերում, «այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի հանդեպ, իրականում միայն Հայաստանի մասին չէ»․ Զելենսկին համոզված է, որ նույն խոսքերն ու քայլերը Ռուսաստանի ցանկացած հարևանի մասին են և որ խոսքն իրականում անվտանգությանն է առնչվում։

«Մենք շատ հուսով ենք, որ Եվրոպայի և առաջին հերթին Եվրոպական միության դիրքորոշումները կլինեն սկզբունքային, ամուր և ժամանակին։ Ոչ ոք չի կարող առանց աջակցության մնալ՝ Եվրոպան իրավունք չունի մի կողմում թողնել որևէ երկրի։ Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Բալթյան երկրներին։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Պետք է ճանապարհներ գտնել Վրաստանի ժողովրդին աջակցելու համար էլ՝ սա համաեվրոպական խնդիր է։ Չի կարելի կորցնել ոչ ոքի»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը միջազգային հարաբերությունների տեսանկյունից խիստ կարևորում է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը։

«Ինքը կոչ է անում Եվրոպային է՛լ ավելի նպատակաուղղված աջակցել Հայաստանին։ Այո, կարևոր է, որ հենց պարոն Զելենսկին հանդես եկավ հայտարարությամբ, դա կարևոր մեսիջ էր։ Դուք գիտեք Եվրոպան որքան հստակ է տրամադրված աջակցել Ուկրաինային, ու եվրոպացիների համար շատ կարևոր է Ուկրաինայի նախագահի կարծիքը Հայաստանի ընտրությունների մասին։ Հավատացեք, այս ընտրությունները նվիրված են Պուտինի քաղաքականությանը։ Ի՞նչ կապ ունի մեր համագործակցությունը այլ պետությունների հետ, այլ կազմակերպությունների հետ ԵԱՏՄ-ի հետ՝ չեմ հասկանում։ Ինչ, մենք իրավունք չունե՞նք ունենալ հարաբերություններ, օրինակ, Վրաստանի հետ, Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ առանց Ռուսաստանի։ Չեմ հասկանում այդ իրենց պնդումը, բայց իրենք դա ասում են»։

Այն, ինչ մի կողմը անվանում է պարտադրանք, մյուս կողմը ներկայացնում է որպես խորհուրդ, հորդոր կամ զգուշացում։ Այս ձևակերպումների տակ է ընկնում օրինակ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի և նախազգուշացումը, որ երկրի գազամատակարարման ոլորտում կարող է ստեղծվել շատ բարդ իրավիճակ: «Հարցը միայն այն է, թե Հայաստանը որտեղից կստանա ռուսական գազը և ո՞ր միջնորդներին կվճարի դրա համար»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով՝ իրենք չեն ցանկանում, որ Հայաստանում բարդ իրավիճակ ստեղծվի։ ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ։

«Պարզապես անհրաժեշտ է նայել քարտեզին, տեսնել, թե նույնիսկ այժմ այնտեղ որ խողովակաշարերն են գործում, և անմիջապես կհասկանան, թե ումից են ստանալու ռուսական գազը։ Իհարկե, արդեն հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գին, ինչպես նաև այն հանգամանքը, որ միջնորդներն էլ կցանկանան ստանալ իրենց եկամտի բաժինը»,-ասել է Օվերչուկը։

Խորհրդատուի դիրքերից հերթական անգամ հանդես է եկել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա հայ ժողովրդին իր ձևակերպմամբ «խորհուրդ է տալիս շատ զգույշ լինել, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»։ Բելառուսի ղեկավարը ԵԱՏՄ անունից հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվեի ցանկացած արդյունք ընդունելի կլինի իրենց համար։ Բայց անգամ այս դեպքում կա սպառնալիքի տարր․ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է հատկապես հասկանան՝ ինչ են ձեռքբերում և ինչ են կորցնում, հայտարարել է Լուկաշենկոն։

Թեև ԵԱՏՄ հարթակում շատ շրջանառվեց Հայաստանում հանրաքվե կազմակերպելու թեզը, բայց պաշտոնական Երևանից արձագանքել են, որ  քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորում չկա: ԵԱՏՄ-ում համագործակցությունը շարունակելու մասին Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փոխանցել էր նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նիստում։

«Վեստի» լրատվական ծրագրին տված մեկնաբանությունում Հայաստանի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանում վաղաժամ են համարում Եվրասիական տնտեսական միության հետ գործակցության հնարավոր խզումից առաջացող վնասի հաշվարկումը։ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չի տեսնում, հետևաբար, հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն այս պահին՝ ևս։ Հայաստանի փոխվարչապետի խոսքով՝ Երևանում սթրես-թեսթերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր կերպով դրվի»։

Հայաստանի ներքաղաքական և վերլուծական դաշտում այժմ գերակշռում է այն կարծիքն ու համոզմունքը, որ Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները աստիճանաբար կվերանան և կհարթվեն հունիսի 8-ից հետո։