Աննա Նազարյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Վաշինգտոնն ու Թեհրանը գնում են համաձայնության ուղով, Թել Ավիվը, սակայն, չի թուլացնում ճնշումը
Շվեյցարիայում ավարտվեց ԱՄՆ-Իրան  բանակցությունների առաջին փուլը։ Մի շարք իրարամերժ տեղեկություններից դատելով՝ դրանք հարթ չեն ընթացել։ Պատճառների վերաբերյալ տարբեր ենթադրություններ էին շրջանառվում մամուլում։ Հիմնական ինտրիգն այն էր, որ բանակցությունների հենց մեկնարկին Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ առանց երկիր կթողնի իրանցի պատվիրակներին, եթե Թեհրանը դարձյալ փակի Հորմուզի նեղուցը։

Միջազգային լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել, որ Թրամփի այս հայտարարությունից հետո Իրանի պատվիրակությունը չեղարկել է բանակցությունները։ Այդ լուրն ավելի ուշ հերքվեց․ հակառակ բոլոր անհարթություններին՝ բանակցությունների առաջին փուլն այնուամենայնիվ տեղի ունեցավ, և կողմերը, ներառյալ միջնորդները, այդ մասին հայտարարություններ տարածեցին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-22-06-IRAN-AMN.mp3"></audio>

Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցություններն ավարտվեցին։ Այժմ քննարկվում են տեխնիկական հարցեր։ Այդ բանակցությունները կընթանան մեկ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։ AP-ն գրում է, որ տեխնիկական հարցերով բանակցություններին կմասնակցի Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, աշխատանքային խումբ ներառված են նաև իրանցի փորձագետներ։

Տեխնիկական բանակցություններին մասնակցում են նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի ու Կատարի ներկայացուցիչները։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հիմնական բանակցող Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Իրան։

Շվեյցարիայում հիմնական բանակցություններից հետո միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ընդհանուր հայտարարի են հանգել՝ 60 օրում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ:

Ըստ տարածված հայտարարության՝ կողմերը համաձայնության են հասել՝ Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։ Բացի այդ՝ հաղորդակցության ուղի են հաստատել՝ ապահովելու Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։

Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում էին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները: Թեհրանի պատվիրակության կազմում էին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու արտգործնախարար Աբբաս Արաղչին: Վերջինս սոցցանցում գրել է, որ բանակցություններում մեծ առաջընթաց է արձանագրվել։ Ըստ նրա՝ կդադարեցվեն իրանական նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանման դեմ պատժամիջոցները, իրանական ակտիվների մի մասը կապասառեցվի, և կսկսի գործել Իրանի վերակառուցման և զարգացման ծրագիրը։

Բանակցությունների ավարտին ԱՄՆ փոխնախագահ Վենսը ևս պարզաբանել է, որ առաջընթաց է գրանցվել՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։

Մինչև այս հայտարարությունները միջազգային մամուլում տեղեկություններ ու մտահոգություններ էին հայտնվում բանակցությունների տապալման մասին։ Սկանդալային վերնագրերով հոդվածներում ասվում է, որ իրանական կողմը լքել է բանակցությունների սեղանը և որ հանդիպումը տապալվել է։ Բանն այն է, որ բանակցություններին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել էր, որ եթե Թեհրանը դարձյալ փակի Հորմուզի նեղուցը, իրանցի բանակցողներն այլևս երկիր չեն ունենա։

Նա հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն սահմանել Հորմուզի նկատմամբ, և չի բացառվում, որ նաև տուրքեր գանձի: Այս ձևակերպումներից հետո իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրանական պատվիրակությունը հեռացել է բանակցությունների սենյակից։ Ավելի ուշ սակայն Reuters-ը գրեց, որ իրանական պատվիրակությունը չի հրաժարվել բանակցելուց։

Փոխնախագահ Վենսն ավելի ուշ պարզաբանեց, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է նոր էջ բացել ու վերափոխել հարաբերությունները Իրանի ժողովրդի հետ։

Ուշագրավ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը։ Նա կրկին խոստացել է, որ իր ղեկավարության օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա․

«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում բանակցություններում՝ համաձայնագրով թե առանց համաձայնագրի, ես խոստանում եմ ձեզ, որ քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Երբեք: Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»:

Նեթանյահուն հայտարարել է նաև, որ Իսրայելի զինված ուժերը կշարունակեն պահել, այսպես կոչված, «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում՝ Իսրայելի սահմանին մոտ, որքան անհրաժեշտ լինի․

«Մենք անվտանգության գոտի ստեղծեցինք Գազայում: Մենք անվտանգության գոտի ստեղծեցինք Սիրիայում: Մենք անվտանգության գոտի ստեղծեցինք Լիբանանում և կպահպանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»:

Ի պատասխան՝ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Կասեմը հայտարարել է․

«Թող իսրայելացիները և բոլորը հասկանան սա․ Լիբանանի տարածքում մնալը անհնարին է: Լիբանանի հողում Իսրայելի անվտանգության գոտիներ չեն լինի»:

ԱՄՆ-Իրան բանակցությունների և Իսրայել–Լիբանան լարվածության կապակցությամբ CBS News հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի կանխատեսումը, ըստ որի՝ Վաշինգտոնի և Թեհրանի նախնական համաձայնությունը կձախողվի։

Նա կարծում է, որ բանակցությունների տապալման դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուժով կգրավի Հորմուզի նեղուցը։

«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը
Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերին, կան զոհեր ու վիրավորներ։ Սա Մոսկվային հասցված աննախադեպ հարվածներից հետո ռուսական պատասխանն է թերևս։ Սակայն միջազգային մամուլն այսօր ոչ թե Ուկրաինային հասցված հարվածների մասին է գրում, այլ վերլուծում է, թե ինչ կատարվեց Մոսկվայում նախօրեին։ Մասնավորապես, շեշտվում է, որ եթե Կիևը կարողացավ ամենապաշտպանված Մոսկվային այնպես հարվածել, որ Ռուսաստանի մայրաքաղաքը կրակի ու ծխի մեջ հայտնվի, ապա կարելի է ասել, որ իրադրությունը փոխվել է։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-19-06-RUS-UKR.mp3"></audio>

Կապոտնայի նավթավերամշակման այրվող գործարանը դարձել է պատերազմի տխուր պատկերի մասին վկայող խորհրդանիշ: Միջազգային մամուլն այսպես է նկարագրում ռուս-ուկրաինական պատերազմում տիրող իրավիճակը։ Մասնավորապես, շեշտվում է, որ Մոսկվան չի կարող պաշտպանել անգամ իր ամենամեծ ուժը՝ նավթագազային արդյունաբերությունը։

Հունիսի 18-ին Ուկրաինան անօդաչու սարքերով իրականացրեց պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի վրա ամենածավալուն և ամենդիպուկ հարվածները։

«Բելայա Դաչա» առևտրի կենտրոնը, «Սադովոդ» շուկան և մի քանի այլ օբյեկտներ հարձակման ենթարկվեցին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը կոչեց արդարացի պատասխան ուկրաինական քաղաքների վրա շարունակվող ռուսական հարձակումներին:

Զելենսկին հայտարարեց՝ ժամանակն է, որ ռուսները սկսեն ճնշում գործադրել իրենց առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։

«Եթե Պուտինը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը և ցանկանում է շարունակել այն, մենք չենք նստի հանգիստ, մենք կպատասխանենք։ Պատասխանը պետք է լինի ուժեղ և արդար։ Նրանք հարվածեցին Մայրավանքին։ Լրագրողների հետ մեր հանդիպման ժամանակ, երբ մենք այնտեղ էինք, ես անկեղծորեն ասացի, որ մենք կպատասխանենք և դուք կտեսնեք այն։ Կարծում եմ՝ դուք հիմա տեսնում եք այն»։

Աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցները հրապարակում են Կրեմլից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի, քաղաքի վրա տարածվող սև ծխի կադրերն ու լուսանկարները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հակաօդային պաշտպանությունը մի քանի շրջաններում ոչնչացրել է ուկրաինական 200 ԱԹՍ՝ երբ դրանք մոտենում էին Ռուսաստանի մայրաքաղաքին։ Նշվում է, որ գրանցվել է մոտ 900 հարձակում։

Ըստ Ուկրաինական կողմի՝ դա մոտավորապես կրկնակի ավել է, քան անցած գիշեր Ուկրաինայի վրա արձակած ռուսական անօդաչուների քանակը։ Մոսկվայի  օդանավակայաններում դադարեցված  են թռիչքները։ Նշվում է, որ 17 մարդ վնասվածքներ է ստացել։

Միջազգային մամուլը տարածում է հատկապես նավթավերամշակման գործարանի վառելիքի բաքի կափարիչի թռչելու կադրերը և գրում, որ այդ պատկերը հիշեցնում է «Աստեղային պատերազմներ» ֆիլմի հատուկ էֆեկտները։

DW-ն գրում է․ «Շենքերի փլուզման ու այրվող քաղաքի կադրերը իրական նախանշաններ են, որոնք ցույց են տալիս հսկայական, բազմամիլիոնանոց մեգապոլիսի՝ եվրոպական մայրցամաքի ամենամեծ քաղաքի կլանման մասին»։

BBC News-ն էլ հաղորդում է, որ Ռուսաստանի իշխանությունները ձևացնում են, թե ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։

«Ռուսական հեռուստաընկերությունները շատ քիչ տեղեկություններ են հաղորդում կատարվածից, ընդամենը մի քանի րոպե՝ ուր քաղաքապետ Սոբյանինը հաղորդում է թե քանի անoդաչուներ է խոցել ռուսական կողմը։ Սոցցանցերում ակտիվ քննարկում են ուկրաինական հարվածների թեման, մասնավորապես շեշտվում է, որ եթե կարողացան հարվածել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, որն ամենապաշտպանվածներից էր, ինչ կարող է պատահել Ռուսաստանի մյուս շրջաններում, որտեղ պաշտպանությունը քիչ է, քան Մոսկվայում։ Որոշ բլոգերներ ասում են, որ այժմ իրենց ավելի շատ հետաքրքրում է իրավիճակը Ռուսաստանի ներսում և ոչ թե այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում կամ ռազմաճակատում։ Որքան էլ ՌԴ իշխանությունները խոսում են անվտանգության մասին,  վստահությունը սեփական անվտանգության հարցում նվազում է»։

Մամուլի գրում է նաև, որ իրավիճակը զգալիորեն փոխվեց, երբ ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրեցին ռազմական գործողությունները դադարեցնելու հուշագիրը, և երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց ուկրաինական հարցին վերադառնալու մասին։

Արևմտյան վերլուծաբանները շեշտում  են, որ Մոսկվայում մոլեգնող կրակը միայն ընդգծում է այն փոփոխությունները, որոնք կարող են պատմական նշանակություն ունենալ Պուտինի ռեժիմի համար։

Հայկական ավիացիան դեռ «սև ցուցակում» է․ հրապարակվել է Եվրոպա թռչելու արգելք ունեցող երկրների նոր ցանկը
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը Եվրոպա թռչելու արգելք ունեցող երկրների ցանկ դարձյալ ընդգրկել է Հայաստանը։ Հայկական կողմի ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս՝ եվրոպական երկնքում կանաչ լույսի իրավունք ստանալու համար, թեև այս տարվա «սև ցուցակ» ներառված ավիաընկերությունների թիվը կրճատվել է ավելի քան մեկ տասնյակով։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-18-06.mp3"></audio>

Մի քանի օր առաջ եվրոպական կառույցները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հերթական գնահատումն են կատարել։ Ըստ այդմ՝ Հայաստանը դեռ կմնա ԵՄ ավիացիոն անվտանգության, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Հայաստանն այդ ցուցակում է արդեն 6-րդ տարին անընդմեջ։ Հայկական ավիացիայում անվտանգությանն առնչվող խնդիրներ հայտնաբերվել էին դեռ 2019 թվականին։ Դրանից հետո Հայաստանը պարբերաբար ջանքեր է գործադրում ԵՄ երկնքում թռիչքի «կանաչ լույս» ստանալու համար։ Այդ ջանքերը, սակայն, դեռ արդյունք չեն տալիս։

Անցած տարի Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտ էր ներկայացրել Եվրամիությանը։ Մատնանշված մի շարք թերություններ վերացվել են։ 6 ամիս առաջ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում էր, որ 2025-ի վերջին Հայաստանին կհաջողվի դուրս գալ ԵՄ ավիացիոն «սև ցուցակից»։ Նա ասել էր, որ 5 ամսում արվել է այնպիսի աշխատանք, որը սովորաբար արվում է 1-1,5 տարում․

«Քաղավիացիայի կոմիտեն մեր գործընկեր այլ կառույցների հետ մեծ ծավալի աշխատանք է արել թերությունները շտկելու ուղղությամբ և արդեն 2024 թվականի տարեվերջին մենք հայտ ենք ուղարկել, որով նշել ենք, որ կազմակերպության նախանշած թերությունները ամբողջապես վերացված են։ Այս հարցը խիստ կարևոր է մեզ և մեր երկրի ավիափոխադրումների համար»։

Հակառակ այդ ամենին՝ այս տարի Հայաստանը կրկին հայտնվել է ԵՄ «սև ցուցակում»։ Այդ արգելքը վերաբերում է հայկական բոլոր ավիափոխադրողներին:

Հայաստանում ոլորտի պատասխանատուները դեռ 2024-ին պնդում էին, որ 41 խախտումներից 40-ը վերացված են։ Այսօր առկա բացթողումներից է որակավորված անձնակազմի պակասը և դրանից բխող խնդիրները: Եվրոպացիները, օրինակ, պահանջում են կոնկրետ թվով տեսուչների առկայություն՝ ըստ ավիաընկերությունների քանակի։ Հայաստանում այդ մասնագետների թիվը պահանջվածից պակաս է, իսկ դա, ըստ եվրոպացի մասնագետների, հանգեցնում է ոչ լիարժեք վերահսկողության։

Եվրոպական կարգավորող մարմինները խստորեն վերահսկում են, որ ԵՄ օդային տարածքում գործող փոխադրողները համապատասխանեն միջազգային անվտանգության, այդ թվում՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) չափանիշներին։

Այն երկրները, որ չեն կատարում պահանջները, զրկվում են եվրոպական երկնքում թռչելու իրավունքից։ Այս տարվա հունիսի 9-ի դրությամբ «սև ցուցակ» ընդգրկվել է 154 ավիաընկերություն։

Ի տարբերություն անցած տարվա՝ 2026-ին ցուցակ ներառված երկրների թիվը պակասել է մեկով, իսկ ավիաընկերություններինը՝15-ով։

Նոր ցուցակ ընդգրկված են աֆրիկյան և ասիական մի շարք երկրների ավիափոխադրողներ։

Բացի այդ՝ ցուցակում ավելացվել են Ռուսաստանում հավաստագրված 22 ավիափոխադրողներ։ Միևնույն ժամանակ Ղրղզստանում հավաստագրված բոլոր ավիափոխադրողները հանվել են «սև ցուցակից»։

Ցանկը թարմացնելիս հանձնաժողովը հիմնվում է ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի եզրակացությունների վրա։ Այդ կառույցի կազմ ներառված են ավիացիոն անվտանգության փորձագետներ, և այն  գործում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ: Ցանկը կազմվում արդեն 20 տարի։

Ըստ կանոնակարգի՝ ավիափոխադրողը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն զրկվել թռիչքի իրավունքից, եթե չհամապատասխանի միջազգային անվտանգության չափանիշներին: Ավիաընկերությունները կարող են հայտնվել «սև ցուցակում», եթե լիազորված ավիացիոն անվտանգության վերահսկողության մարմինը չկատարի միջազգային պարտավորությունները։

ԵՄ ավիացիոն ցանկը թարմացնելու համար հստակ վերջնաժամկետ չկա․ այն վերանայվում է անհրաժեշտության դեպքում՝ կա՛մ հանձնաժողովի նախաձեռնությամբ, կա՛մ ԵՄ անդամ պետության խնդրանքով: Ավիացիոն անվտանգության կոմիտեն տարեկան սովորաբար երկու-երեք հանդիպում է կազմակերպում՝ քննարկելու հնարավոր փոփոխությունները։

Համատեղ զորավարժություններ խաղաղապահների համար․ ՀՀ ԶՈՒ-ին նոր փորձառություն է սպասում
Հունիսի 17-ից Հայաստանում զորավարժություններ են տեղի ունենալու, որոնց մասնակցելու են հայ, ամերիկացի, ֆրանսիացի և հույն զինվորականներ։ Ռազմական փորձագետներն ասում են, որ այդ զորախաղերն առավելապես խաղաղապահ բնույթի են և չեն նախատեսում հարձակողական կամ պաշտպանողական մարտավարության փորձարկում։ Նշված երկրներն այս զորավարժություններով հղկում են գործակցությունը խաղաղապահ առաքելություն կատարելիս։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-16-06-ZORAVARJUTYUNNER.mp3"></audio>

Հայաստանում հունիսի 17-ից 25-ը միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։ ՀՀ ԶՈՒ արդիականացման ամենաարդյունավետ միջոցը զորավարժություններն են՝ կարծում են ռազմական փորձագետները։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Լևոն Հովհաննիսյանը դա բացատրում է նրանով, որ զորավարժությունները, ինչպես ասում են, հողի վրա գործնական աշխատանք են ենթադրում․

«Այս միջոցառմանը անցկացվում են համատեղ ինչ-որ գործողություններ՝ ֆիզիկապես, հողի վրա, որը ունի բավական երկար և շատ հագեցած նախապատրաստական փուլ։ Միասին պատրաստվելու բավական մեծ ծրագիր է՝ նախագծում, իրականացում և, ի վերջո, բավական շատ փորձի փոխանակում, ինչը թույլ է տալիս նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ, մարտավարություն կիրառել, սովորել։ Այնպես որ, բավական արդյունավետ երևույթ է»։

Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի 250, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի 58, Ֆրանսիայից 24 , Հունաստանից 11 զինվորականներ։ Նախատեսված են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և կատարման վարժանքներ:

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը նպատակ ունի բարձրացնելու միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանման գործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, փոխանակելու կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձը, ինչպես նաև ամրապնդելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացվում են 2023-ից, և ամեն տարի մասնակիցների թիվն ավելանում է։ ԱՄՆ–ի հետ զորավարժությունները բարձրացնում են Հայաստանի քաղաքական վարկանիշը, քանի որ շատ չեն այն երկրները, որոնց հետ Միացյալ Նահանգները զորավարժություններ է անցկացնում։ Փորձագետները կարծում են, որ դրանցով ավելանում է ՀՀ դիմադրողականությունը։

Հայ-ամերիկյան զորավարժությունները տեղի են ունենում ՀԱՊԿ-ի հետ ոչ այնքան հարթ հարաբերությունների պայմաններում, սակայն ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը գերադասում է չհամեմատել այդ զորավարժությունները ՀԱՊԿ գործընկերության հետ։

«Մեր խաղաղապահ բրիգադը գոյություն ունի շատ ավելի վաղուց, այնպես որ, սա ՀԱՊԿ-ի կոնտեքստում նայելը մի քիչ տաքը փափուկի հետ համեմատելու պես բան է։ Այո՛, որովհետև ՀԱՊԿ-ը ամբողջ զինված ուժերի մակարդակում ինչ–որ ռազմական դաշինքի կամ խմբի կազմում լինելու մասին է, իսկ սա կոնկրե՛տ խաղաղապահ բնույթի գործակցություն է։ Բայց ինչու չէ, կարող է ապագայում սրա զարգացումը այնպիսի մասշտաբներ ունենալ, որ դառնա ընդհուպ մեր զինված ուժերի զարգացման, զորքերի զարգացման հիմնական ուղղություններից մեկը»։

Խաղաղապահ առաքելությունների կատարման համատեքստում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նման վարժանքների՝ գործընկեր երկրներում: Հայաստանի խաղաղապահ առաքելությունը սկսվել է 2004 թվականից Կոսովոյում։ Դրանից մեկ տարի հետո հայ խաղաղապահները նաև Իրաքում են առաքելություն կատարել՝ հիմնականում մասնակցելով ականազերծումներին, բեռնափոխադրումներին և բժշկական ապահովմանը: Այնուհետև հայ խաղաղապահները ծառայել են Աֆղանստանում, իսկ ավելի ուշ՝ նաև Լիբանանում։

ԱՄՆ-Իրան համաձայնությունը պատրաստ է ստորագրման, բայց Իսրայելի դիրքորոշումն անփոփոխ է
Վաշինգտոնն ու Թեհրանը տեղեկացնում են, որ ավարտել են փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է, որ փաստաթուղթը ենթադրում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանում և կշարունակի պայքարը «Հեզբոլլահ»–ի դեմ, եթե նույնիսկ ԱՄՆ–ն ու Իրանը հակամարտության կարգավորման համաձայնագիր ստորագրեն։

ՀՀ վարչապետը X-ի իր էջում ողջունել է խաղաղության համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց միջնորդական ջանքերը։ Նա հույս է հայտնել, որ համաձայնությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-15-06-IRANAMN.mp3"></audio>

«Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,—սոցիալական ցանցերում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով գործարքը Իրանի հետ։ Նա վստահեցրել է, որ այն կվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը, որտեղով տեղափոխվում է համաշխարհային նավթի մոտ 20 %-ը։

Դոնալդ Թրամփն այժմ մեկնել է Ֆրանսիական Ալպեր՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին։ Այստեղ նա հանդիպելու է համաշխարհային առաջնորդների հետ և ներկայացնելու համաձայնագրի մանրամասները։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը վերջ կդնի ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին։

Գործարքի մասին առաջինը հայտարարեց Պակիստանը։ Այդ երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆը տեղեկացրել է, որ երկու կողմերը պատրաստ են անհապաղ և վերջնականապես դադարեցնելու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

AP գործակալությունը գրում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը նախնական համաձայնության են հանգել Հորմուզի նեղուցը բացելու և հրադադարը երկարաձգելու հարցում։

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։ Իրանը պարզաբանում է, որ համաձայնագրի իրականացումը չի սկսվի, մինչև այն չստորագրվի, Ըստ գլխավոր միջնորդ Պակիստանի՝ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին էլ ասել է, որ Հորմուզի նեղուցը Իրանը փակ կպահի մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնագրի կապակցությամբ դիմել է իրանցիներին․

«Ես լիովին վստահ եմ, որ կարող ենք արագ կերպով Իրանը դուրս բերել այս ճգնաժամից։ Ոչ ոք չի ասում, թե մենք ուզում ենք հաշտվել Ամերիկայի հետ։ Մենք մեր սեփական գործը կանենք։ Ի՞նչ կարիք կա գնալու և հակամարտություններ սկսելու։ Ի վերջո, երկրում պետք է լինի մեկը, որն ունի առաջին և վերջին խոսքը ասելու իրավունք։ Սա այն բանն է, որին հավատում եմ»։

Իրանի կառավարությունը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետ հրադադարի նոր համաձայնագրի շուրջ յուրաքանրյուր պառակտում երկրում կթուլացնի Թեհրանի բանակցային դիրքերը:

Իրանի նախագահը ազգային միասնության կոչ է արել և ամոթալի որակել այն վարքագիծը, երբ դավաճան են կոչում բանակցողներին։

Համաձայնագրի հարցում անհասկանալի է մնում Իսրայելի դիրքորոշումը։ Միջազգային մամուլը գրում է, որ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանում և կշարունակի պայքարը «Հեզբոլլահ»–ի դեմ, անգամ եթե  ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվի։

Առայժմ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Թեհրանը չեն հրապարակում վերջնական համաձայնագիրը և չեն բացահայտում շատ մանրամասներ։

Միջազգային մամուլը նկատում է, որ մոտ 15 շաբաթ տևած հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդ է բանակցություններում, հայտարարել է, որ այս շաբաթ կլինեն նախապատրաստական քննարկումներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 60-օրյա տեխնիկական բանակցությունների հիմքը դնելու համար։

«Ուզում եմ շնորհավորել ԱՄՆ նախագահ Թրամփին, Իրանի գերագույն առաջնորդ Սայիդ Մոջթաբա Խամենեիին, իմ ընկերոջը և եղբորը՝ Իրանի նախագահ Փեզեշքիանին և բանակցային թիմի բոլոր անդամներին, որոնք այս դժվարին իրավիճակում մասնակցեցին այս խաղաղության ջանքերին և չկորցրին իրենց  իմաստությունն ու հասկացողությունը և իրականացրին սա։ Այս հիանալի օրը օրհնված էր ոչ միայն Պակիստանի, այլև ամբողջ աշխարհի համար»։

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը արդեն ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի պատերազմում հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնագիրը:

«Դա շատ ողջունելի է, մատները խաչած ենք պահում, որ այն նաև նախաստորագրվի ուրբաթ օրը, քանի որ բոլորին անհրաժեշտ է, որ Հորմուզի նեղուցը բացվի և իրականում այս պատերազմը դադարեցվի: Այնպես որ, դա շատ ողջունելի է, և մենք հույս ունենք, որ այն կիրականանա»:

AP–ն նկատում է, որ Թրամփը և իրանցի պաշտոնյաները օրեր շարունակ ասում էին, որ առաջընթաց են գրանցում համաձայնագրի հասնելու ուղղությամբ, բայց նույնիսկ կիրակի օրը իրավիճակը անկայուն էր Իսրայելի և «Հեզբոլլահ»–ի զինյալների միջև՝ Լիբանանում նոր հարվածների պատճառով։

Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան պատերազմը մոտ է ավարտին, համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին
ԱՄՆ նախագահն օրերս հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է Թեհրանի հետ պատերազմը դադարեցնելուն։  Համաձայնագիրը, ըստ Թրամփի, կստորագրվի առաջիկա օրերին։ Իրանի արտգործնախարարը, փաստաթղթին առնչվող որոշ փակագծեր բացելով, հայտարարել է, թե համաձայնագիրը բացառիկ է այն առումով, որ ԱՄՆ-ն 47 տարվա ընթացքում առաջին անգամ  հարգալից վերաբերմունք է դրսևորում ԻԻՀ ինքնիշխանության նկատմամբ։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-13-06-IRA-AMN.mp3"></audio>

ԱՄՆ-Իրան պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնագիրը մոտ է ստորագրմանը՝ փաստում են և ամերիկյան, և իրանական կողմերը։ Չնայած լավատեսական շեշտադրումներին և անգամ համաձայնագրի դրույթների հրապարակմանը՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Հունիսի 13-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն հայտարարեց իրանական անօդաչուներ խոցելու մասին։ Նշվում է, որ դրանք թիրախավորել էին մի քանի նավթատար նավեր Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում, մասնավորապես, գրել է․

«Իրանը հարձակողական անօդաչու սարքեր է արձակել՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերը խոցել են բոլոր անօդաչու սարքերը և ապահովել նավերի անարգել շարժը։ Միջազգային առևտրային միջանցքը բաց է տարանցիկ փոխադրումների համար»։

Այս լուրերը հաղորդվում են իրավիճակի հանգուցալուծման մասին հայտարարությունների ֆոնին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ կողմերը ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։ Նա փաստաթղթին առնչվող որոշ փակագծեր է բացել․

«Կողմերը փոխադարձաբար կհարգեն միմյանց ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ սա առաջին դեպքն է 47 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգները բացահայտորեն արտահայտում է իր հարգանքը Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ։  Այդ մասին անգամ գրավոր ձևակերպում կա։  Փոխարենը Վաշինգտոնը խնդրում է մեզ հարգել Միացյալ Նահանգների ինքնիշխանությունը։ Նահանգները պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և խնդրում է մեզ պարտավորվել չմիջամտելու Միացյալ Նահանգների ներքին գործերին։ Կարծում եմ, որ սա այս համաձայնագրի ամենակարևոր դրույթներից մեկն է»։

Իրանի արտգործնախարար Արաղչին հստակեցրել է նաև, որ համաձայնագրում ներառված է Իրանի արգելափակված միջոցների ապասառեցման հարցը, որի շուրջ վերջնական համաձայնության կողմերը  կգան  առաջին փուլում։ Ըստ Արաղչիի՝ համաձայնագրում ներառվել է նաև Իրանին հասցված վնասի փոխհատուցման հարցը։ Ի դեպ, սա այն թեման է, որի շուրջ ամերիկյան մոտեցումը էապես տարբերվում է իրանականից։ ԱՄՆ նախագահը շտապել է  պարզաբանել հարցը՝ սոցցանցում գրելով, որ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցվող համաձայնագրի մանրամասները ճիշտ չեն ներկայացվում։

Իսկ նախարար Արաղչին համաձայնագրի նաև այլ կետերի մասին է խոսել․

«Մենք նաև խորհրդակցություններ ենք սկսել տարածաշրջանի այլ  երկրների հետ, որոնց համար Հորմուզի նեղուցի ջրային ճանապարհը կարևոր է։ Օրինակ՝ ջրային այս ճանապարհը մեծ նշանակություն ունի Չինաստանի համար։ Մենք համապարփակ վերանայումներ ենք արել, ըստ այդմ՝ տարանցիկ վճար գանձելն ընդունելի չէ, բայց մատուցված ծառայությունների համար գանձումներ անելը լիովին թույլատրելի է»։

Իրանի արտգործնախարարը նաև հստակ հայտարարում է, որ  համաձայնագիրն ունի թշնամիներ, և առաջինը մատնացույց է անում Իսրայելին։

Axios պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և հայտնել, որ առաջիկա օրերին պատրաստվում է ստորագրել Իրանի հետ գործարքը, ինչը, ըստ լրատվամիջոցի, Նեթանյահուի համար անակնկալ է եղել։

ԱՄՆ նախագահը վերջինիս վստահեցրել է, որ խոսքը հիանալի գործարքի մասին է, և որ ժամանակն է ավարտելու այս պատերազմը։

Իսրայելի վարչապետն էլ մտահոգություն է հայտնել փաստաթղթի առնչությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ շեշտել է, որ Թրամփի վարչակազմը գործում է՝ բացառապես ԱՄՆ շահերից ելնելով։ Նա հայտարարել է, որ Իսրայելի անվտանգության դոկտրինը մնում է անփոփոխ, և երկիրը պահպանում է Իրանի միջուկային սպառնալիքի դեմ ինքնուրույն և անկախ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը։

Իրանի արտգործնախարարը, մինչդեռ, իրանական հեռուստատեսությանը պարզաբանել է, որ Թեհրանի դիրքորոշումը անփոփոխ է․ 60% հարստացված նյութի հարցում միակ ընդունելի տարբերակը կամ դրա նոսրացումն է կամ փոխակերպումը Իրանի ներսում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակն այլ կերպ է պարզաբանում․

«Ինձ համար ամենակարևոր դրույթն այն է, որ Իրանն, ըստ էության, ոչ մի դեպքում չի ստեղծի կամ չի գնի միջուկային զենք։ Սա շատ ուժեղ փոխըմբռնման հուշագիր է, որը հայեցակարգային է և կատարվելու է։ Դա շատ մանրամասն փոխըմբռնման հուշագիր է, որը նաև համաձայնեցված է շատ այլ երկրների հետ, որոնք մեծ ազդեցություն ունեն նրանց վրա։ Բոլորը ցանկանում են, որ այն իրականություն դառնա»:

Ուշագրավ է, որ երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին հարվածելու մտադրություն է ունեցել, որը, սակայն, չի իրագործել։

CNN-ի տեղեկություններով՝ Վաշինգտոնը դեռ մեկ ամիս առաջ է մտադիր եղել ցամաքային գործողություններ իրականացնել ու առգրավել Իրանում հարստացված ուրանը, սակայն հրաժարվել է այդ ծրագրից՝ դրա վտանգավորության չափը հաշվի առնելով։

Մոսկվան փակում է դռները, Եվրոպան՝ բացում․ հայկական արտադրանքը կիրացվի ԵՄ-ի շուկայում
ՀՀ արտադրանքը այսօր արտահանվում է եվրոպական շուկաներ։ Դա նշանակում է, որ հայկական արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին՝ վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը։ Նա վստահեցնում է, որ Հայաստանում արտադրված ապրանքը այսօր կարող է մրցել Ֆրանսիական, իսպանական, պորտուգալական արտադրանքի հետ։

Սրան զուգահեռ՝ «Ռոսսելխոզնադզորը» այսօրվանից ոչ միայն արգելում է հայկական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, այլև արգելում է դրա տարանցումը իր երկրի տարածքով։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-12-06-TOTAL-SAHMANAPAKUM.mp3"></audio>

Մայիսի սկզբին Երևանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո դժգոհության նոտաներ հնչեցին Մոսկվայից։ Իսկ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցից ու ՀՀ-ԱՄՆ համաձայնագրերի ստորագրումից հետո դրանք վերածվեցին կոնկրետ գործողությունների։ Ռուսաստանը արգելեց ներմուծել հայկական արտադրության մի շարք մթերքներ։ Այսօր այդ ցանկը բավականին մեծ է՝ հայկական արտադրության խմիչքներում, պտուղ– բանջարեղենում, մրգերում ու ձկնեղենում, ըստ ռուսական չափումների, հայտնաբերվել են անթույլատրելի պարունակություններ։ Հայ արտադրողը հայտնվել է անելանելի վիճակում։ Ռուսաստան արտահումը կասեցված է, իսկ պտուղ –բանջարեղենը երկար պահել հնարավոր չէ ։ Այս իրավիճակում սկսեցին բացվել եվրոպական շուկայի փակ դռները։  Պարզվում է՝ հայկական չափանիշները համապատասխանում են Եվրոպական ստանդարտներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ ջերմատնային տնտեսությունների, ինտենսիվ այգիների արտադրանքը արտահանվելու է, և այն համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշներին:

«Հայաստանում արտադրվող ջերմոցային ժամանակակից տնտեսությունների արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում գերմանականին կամ լեհականին: Ինչու, որովհետև տեխնոլոգիան նույնն է, արտադրողը, կառուցապատողը նույնն են, սերմը, ամեն ինչ նույնն են ամբողջությամբ: Դա նշանակում է, որ մենք նախորդիվ ճիշտ ենք արել, որովհետև նախորդ տարիներին, երբ միլիարդավոր դրամներ ենք ծախսել ու Հայաստանում հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են ստեղծվել, հարյուրավոր հեկտարներով ջերմատներ են ստեղծվել, դրանց արտադրանքը այսօր կարողանում ենք հեշտությամբ արտահանել»։

Իսկ այն արտադրանքը, որը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, պետք է այնպես անել, որ ժամանակի ընթացքում փոխվի և համապատասխանի դրանց։ Այդ հարցում կառավարությունը տնտեսվարողի կողքին է՝ վստահեցրեց Պապոյանը։ Նա նաև պարզաբանեց, որ այսօր արտահանման խնդիրներ ունեցող ապրանքը կփորձեն իրացնել տեղական շուկայում, կամ այլ շուկաներում  լուծում գտնելով։ Ամեն դեպքում, ըստ նախարարի, արտադրողը չի տուժում, քանի որ կառավարությունը սուբսիդավորում է ծախսերը։ Նախարարը վստահեցնում է, որ հայ արտադրողը չի տուժել ռուսական շուկա մուտքի արգելքից, և դրա վկայությունն, օրինակ, ելակի գինն է, որը չի իջնում, շուկայում առհասարակ գնանկում չկա։

«ՀՀ գյուղացիական տնտեսությունները իմ խորին համոզմամբ պետությունից նեղանալու հիմքեր չունեն։ Պետությունը միշտ իրենց կողքին կանգնած է բոլոր ծրագրերով՝ պարարտանյութերի սուբսիդավորման, ապահովագրության ժամանակ կողքին է, արտահանման ժամանակ ամեն կիլոգրամի համար փոխհատուցում տալիս է, մաքսատուրք վճարելիս գյուղացու կողքին է, ջրի գնի մեծ մասը սուբսիդավորելով, կողքը կանգնած է: ՀՀ-ում գյուղատնտեսությունը ոչ միայն հարկ չի տալիս, այլև փաստացի, եթե իրար հետ գումարենք, կպարզվի, որ 50 տոկոս և ավելի պետությունը սուբսիդավորում է ընդհանուր ծախսերը»։

Սահմանափակում չկա արտահանվող ապրանքի քանակի հարցում, վստահեցնում է նախարարը։ Պապոյանը նաև հստակեցնում է, որ ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունները աշխատում են եվրոպական երկրների հետ, որպեսզի ՀՀ–ն տնտեսական հատուկ կարգավիճակ ստանա, ինչպես Մոլդովան կամ Ուկրաինան։

Իսկ ռուս գործընկերների հետ հունիս-հուլիս ամիսներին քննարկումների հնարավորություն կա, քանի որ այցեր և հանդիպումներ են նախատեսված ՌԴ-ում, տեղեկացրեց Գևորգ Պապոյանը։ Նա նաև ընդգծեց, որ հարգանքով են վերաբերվում ռուս գործընկերներին և չեն կարծում, որ այս հարցերը կարող են լարվածություն ստեղծել երկու երկրների հարաբերություններում։

Մինչև այդ քննարկումները, սոցցանցերում գործարարներն ու «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» հեռախոսահամարներ են տարածում և հուշում, թե ինչպես կարելի է իրացնել այս կամ այն արտադրանքը։

«Made by Armenias» հ/կ հիմնադիր Արա Մարությանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ այս պահին  ծիրանի, պղպեղի ու այլ պտուղ–բանջարեղենի պատվեր կա Գերմանիայից, Ֆրանսիայից և Վրաստանից և իրենք պատրաստ են ապրանք ընդունելու և տեղափոխելու։

ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանն էլ, անդրադառնալով ստեղծված վիճակին, ասում է․

«Վերջին շրջանում նկատում եմ, որ որոշ արտահանողներ շտապում են տարբեր միջազգային սերտիֆիկատներ ստանալ՝ կարծելով, թե դրանք պարտադիր են ԵՄ արտահանման համար։ Իրականում Հայաստանից ԵՄ թարմ միրգ և բանջարեղեն արտահանելու համար ներկայումս կա միայն մեկ պարտադիր սերտիֆիկատ՝ ֆիտոսանիտարական սերտիֆիկատը, որը տրամադրում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

Եթե ցանկանում եք արտահանել թարմ միրգ կամ բանջարեղեն ԵՄ շուկա, առաջարկում եմ հետևյալ քայլերը.

1. Գտնել եվրոպացի գնորդ կամ ներմուծող։

2. Ճշտել գնորդի կողմից ներկայացվող բոլոր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը։

3. Համոզվել, որ արտադրանքը համապատասխանում է ԵՄ բուսասանիտարական պահանջներին։

4. ՍԱՏՄ-ից ստանալ ֆիտոսանիտարական սերտիֆիկատ։

5. Կազմակերպել արտահանման և մաքսային ձևակերպումները։

6. Անհրաժեշտության դեպքում ստանալ գնորդի կողմից պահանջվող կամավոր սերտիֆիկատները։

7. Ապահովել համապատասխան մակնշում և ուղեկցող փաստաթղթեր»։

Հայ արտահանողները ուղիներ են առաջարկում, իսկ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից ժամանակավորապես արգելում է ոչ միայն Հայաստանից բուսասանիտարական բոլոր տեսակի ապրանքների ներկրումը Ռուսաստան, այլև դրանց տարանցիկ փոխադրումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ պետություններ։

Արգելքը տարածվում է ինչպես տեղական արտադրանքի, այնպես էլ Հայաստանից առաքվող բեռների վրա և կգործի մինչև անվտանգության վերահսկման հստակ ալգորիթմների համաձայնեցումը։

Ռուսական կողմն այս քայլը հիմնավորում է հունիսին հայկական ընկույզի, չրերի և չորացրած լոլիկի խմբաքանակներում «կապրային բզեզի» ենթադրյալ հայտնաբերմամբ՝ Հայաստանի պատասխանատու կառույցներին մեղադրելով թերի ֆիտոսանիտարական հսկողության և ԵԱՏՄ անվտանգությանը սպառնալու մեջ։

Միջազգային մամուլը, անդրադառնալով հայկական արտադրանքի Ռուսաստան ներմուծման արգելքին, հիշեցնում է, որ նախ՝ մայիսի 22-ին Ռուսաստանը արգելեց ծաղիկների ներմուծումը, ապա մայիսի 30-ին՝ թարմ բանջարեղենի և հատապտուղների ներմուծումը՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, կանաչեղեն ու ելակ: Հունիսի 2-ին սահմանափակումները տարածվեցին կորիզավոր մրգերի վրա, իսկ հունիսի 3-ին՝ կարտոֆիլի, սմբուկի և չոր մրգերի վրա: Մինչև այդ, արդեն արգելափակվել էր հանքային ջրի, կոնյակի, գինու, կենդանի ձկան ու ձկնամթերքի ներմուծումը։

DW–ն այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում և գրում է, որ ռուս-հայկական հարաբերություններում ճգնաժամը սկսվեց, երբ 2025 թվականի մարտին Հայաստանը սկսեց ԵՄ միանալու գործընթացը: 2026 թ-ին մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը զգուշացրեց Երևանին «ուկրաինական սցենարի» մասին՝ առաջարկելով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, և եթե կարիք լինի, խելացի և փոխշահավետ, քաղաքակիրթ ապահարզան կարող է լինել։

Ավելի ուշ, արդեն մայիսի 26-ին Ռուսաստանը սպառնաց դադարեցնել գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը: Իսկ մայիսի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Երևանից՝ խորհրդակցությունների համար։

Միջազգային մամուլը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ նիստերին մինչև ԵՄ-ԵԱՏՄ միջև ընտրությունը անխուսափելի դառնա։ Այս լարվածության պայմաններում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացավ 50 միլիոն եվրո օգնություն ուղարկել Հայաստան՝ Ռուսաստանի արտահանման սահմանափակումները հաղթահարելու համար։

«Հեռո՛ւ տարածաշրջանից, եթե անվտանգություն եք ուզում»․ Իրանի ԱԳ նախարարի սպառնալիքը Վաշինգտոնին
Իրանը չորս բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ բազաների ուղղությամբ՝ հայտնում է Axios-ը, հղում անելով իր ամերիկյան աղբյուրներին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էր Իրանին հարվածել։ Այդ ամենին զուգահեռ՝ սպառնալիքներ և բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին հայտարարություններ են հնչում երկու կողմից։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-10-06-IRAN.mp3"></audio>

Իրանի պետական հեռուստատեսությունը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Թեհրանը հարվածում Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին սոցցանցում սպառնացել է ԱՄՆ-ին, որ Իրանը կպատասխանի ամերիկյան յուրաքանչյուր հարվածի կամ սպառնալիքի։ Ավելին՝ նա զգուշացրել է Վաշինգտոնին, որ հեռու մնա տարածաշրջանից, եթե անվտանգություն է ցանկանում։

«Մեր հզոր զինված ուժերն անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացե՛ք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվտանգ մնալ»։

Թեհրանի այս հարվածներն ու սպառնալիքները հաջորդում են Իրանին հարվածելու մասին ամերիկյան հայտարարություններին։ Ամերիկյան կողմը պնդում է, որ Իրանին հարվածել է ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցմանը։ Փոխադարձ հարվածները երկու կողմն էլ ներկայացնում է որպես պատասխան գործողություն։

Հարվածներին զուգահեռ՝ կողմերը հայտարարում են հակամարտությունը  բանակցային տարբերակով լուծելու իրենց վճռականության մասին։

Իրանական լրատվամիջոցները և արևմտյան մամուլը, սակայն, գրում են, որ ամերիկյան ուղղաթիռի խոցումը երկամսյա հրադադարից հետո սրել է իրադրությունը։

«Իրանի պետական հեռուստատեսությունը մեջբերում է Արաղչիի գրառումից մի հատված, որում նշվում է, որ Իրանը նախընտրում է դիվանագիտության լեզուն: Սակայն իրանցի մարտիկները ցույց տվեցին աշխարհին, որ կարող են խոսել այլ լեզվով ևս»։

AP–ն էլ հաղորդում է, որ փոխադարձ հարվածները կասկածի տակ են դնում փետրվարին սկսված պատերազմում մշտական հրադադարի հասնելու ջանքերը: Միևնույն ժամանակ պարզ չէ՝ արդյոք կշարունակվեն հակահարվածները։ Այս ամենը նոր ճնշում է բանակցությունների վրա, որոնք մինչև այժմ որևէ էական արդյունք չեն ունեցել:

Երկու օր առաջ ՄԱԿ-ում՝ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևի ընդունման ժամանակ մի շարք երկրների դեսպաններ անդրադարձել են ԱՄՆ-Իրան լարվածությանը։ Ֆրանսիայի դեսպան Ժերոմ Բոնաֆոնը մտահոգություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույց ներառված տվյալների կապակցությամբ։

«Ես այս հայտարարությունը անում եմ Բահրեյնի, Դանիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և Եվրամիության անունից։ Մենք հավաքվել ենք՝ հայտնելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վաղուց առկա մեր մտահոգությունները, որոնք բավական լուրջ են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակված վերջին զեկույցը մտահոգիչ է։ Այն վերահաստատում է, որ Իրանը միակ պետությունն է, որ չունի միջուկային զենք, բայց կարող է մինչև 60 % ուրան հարստացնել։ Սա այն քանակն է, որից միջուկային զենք արտադրելու հնարավորությունը չի կարելի բացառել»։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը չի կարողացել ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում։

AP-ն գրում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի  հարստացված ուրանի իր պաշարներից, որոնք ենթադրաբար հողի տակ են մնացել 2025 թվականի 12-օրյա պատերազմի ժամանակ՝ ամերիկյան ավիահարվածներից հետո։

Սակայն Իրանը հրաժարվում է այս պահանջը կատարելուց և իր հերթին պահանջում է մեղմացնել պատժամիջոցները։ Թեհրանը նաև պահանջում է վերջնական  համաձայնագրից առաջ հետ ստանալ իր սառեցված ակտիվները։ Այս պահանջը, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է։

Վերահաշվարկ 555 տեղամասային հանձնաժողովներում․ ընդդիմադիր ուժերը սպասում են արդյունքներին
Ընտրատարածքային 38 հանձնաժողովներից 17-ում ընտրության արդյունքների վերահաշվարկ է ընթանում։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հայտնում է, որ դիմումների ընդունման ժամկետը լրացել է հունիսի 9-ին՝ ժամը 11-ին, և նույն օրը ժամը 12-ից սկսվել է վերահաշվարկը։ Ընդհանուր առմամբ  30 դիմում է ստացվել, որոնց հիման վրա վերահաշվարկ կիրականացվի  555 տեղամասային ընտրական հանձնաժողովում։  Ընտրական օրենսգիրքն այս գործընթացն ավարտելու համար 5 օր է նախատեսում։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-09-06-TVERI-VERAHASHVARK-Copy.mp3"></audio>

Հանրապետության ընտրատարածքային 38 հանձնաժողովներից 17-ում  վերահաշվարկ է արվում։ Դիմումներ ներկայացրել են ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը, «Հայաստան»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը։ ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։

Քվերակության հաջորդ օրը վերահաշվարկի համար դիմելու մասին հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքներով շուրջ 0,03 տոկոսային կետով չի հաղթահարել 4 % անցողիկ շեմը։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը  ֆեյսբուքյան գրառմամբ մի շարք ընտրատեղամասեր էր նշել, որտեղ հանձնաժողովի արձանագրության մեջ նշված տվյալը չի համապատասխանում ԿԸՀ կայքում հրապարակված թվին։ Ըստ ԲՀԿ խոսնակի, օրինակ, 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։ Տոնոյանը գրառմամբ հետևյալ ամրագրումն էր արել․

«Նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոս ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր բացահայտած խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը ուսումնասիրվում են»։

«Միասնության թևերն»-ն էլ արձանագրել  է, որ իրենց ձայները գողացվել են Սյունիքում։

«Սյունիքի թիվ 35/24 ընտրատեղամասում «Միասնության թևերը» ստացել է 33 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 5 ձայն»։

Քաղաքական ուժերի կողմից վերահաշվարկի պահանջի պայմաններում մինչև շաբաթավերջ հանրապետության մի շարք ընտրատեղամասերում կուսակցությունների ստացած ձայները վերահաշվարկվելու են՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա հայտարարել է, որ տարբեր տեղամասերում արձանագրված արդյունքների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների միջև կան անհամապատասխանություններ։

«Ակնհայտ է, որ կան տեղամասերում արձանագրված արձանագրությունների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների մեջ անհամապատասխանություններ։ Այսինքն՝ մենք տեղամասերից ունենք ստորագրված կնքված արձանագրություն, որտեղ արտացոլված են այլ տվյալներ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այլ տվյալներ, օրինակ 27/26 տեղամասում սա Չարենցավանում է՝ «Հայաստան դաշինքը» ստացել է 112 ձայն, որ արձանագության մեջ ֆիքսված է, իսկ ԿԸՀ կայքում մեր դաշինքի դիմաց գրվում է 8 ձայն։ 29/39 տեղամասում 117 քվե արձանագրությունում ֆիքսված է, ԿԸՀ կայքում գրված է 80 քվե։ ԿԸՀ-ն սա համարում է տեխնիկական վրիպում»։

Վերահաշվարկից և ԿԸՀ-ի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո «Հայաստան» դաշինքը դիմելու Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Դրանք, ընդդիմադիր գործչի պնդմամբ, անցել են ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում։

«Այս հարցերի պատասխաններ ունենալուց հետո համապատասխան խորհրդակցություններ անցկացնելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք այդ որոշում պետք է լինի միասնական, հետո նաև մեր դիրքորոշումը վերջնական կհայտնվենք։ Մի բան ընդամենը այս պահին կարող եմ մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։  Մենք կիսում ենք և մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով և պայքարի հաջողության և շարունակության տեսանկյունից է այդ որոշումը ընդունվելու։ Այստեղ շատ կարևոր է միասնական ընդդիմադիր որոշումը»։

Կվերցնի «Հայաստան» դաշինքը մանդատները, թե ոչ՝ կորոշեն ընդդիմադիր մյուս ուժերի հետ խորհրդակցություններից հետո։ Սաղաթելյանը, իր ձևակերպմամբ, «մի քանի ձայն ստացած քաղաքական ուժերին հորդորում է իրենց չթելադրեն, թե ինչ անեն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան եթերում է պարզաբանել, որ սպասում են վերահաշվարկի արդյունքին և ըստ դրա այն հարցի պատասխանին, թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի անցողիկ շեմը։ Սա էական հարց է որոշ խնդիրներ խորհրդարանում լուծելու համար՝ ասում է Նարեկ Կարապետյան․

«Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անել, որ դատարանի նախագահները նշանակվեն ընդդիմության ձայնը հաշվի առնելով, դա հավասարակշռություն կապահովի և  քաղբանտարկյալների հարցը այդ կերպ կփորձենք լուծել։ Եթե տեսնենք, որ արդյունք չի լինելու, հանդես կգանք հայտարարությամբ»։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա, մեկը ընտրությունն է, մյուսը փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ԱԺ պատգամավորների մեծամասնությունը  քվեարկի փոփոխության օգտին։ Ընդամենը 8 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխիր դիրքորոշումը՝ Փաշինյանը կորցնում է աթոռը»։

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ընտրողների ձայների  49,8 տոկոսով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,3 տոկոսով, և «Հայաստան» դաշինքը՝ 9,9 տոկոսով։ Անցողիկ՝ 4 տոկոս շեմը հաղթահարելուն մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Կհաղթահարի, թե ոչ՝ պարզ կլինի ձայների վերահաշվարկից հետո։ Ընտրական օրենսգիրքն այս գործընթացն ավարտելու համար 5 օր է նախատեսում։ Վերահաշվարկի արդյունքների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 12-ն է։

Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին հարցերին․ միջազգային դիտորդներ
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության 23 անդամները ընտրությունների ժամանակ եղել են 107 ընտրատեղամասերում և արձանագրել, որ, չնայած արտաքին միջամտության փորձերին, ընտրությունները արդար են եղել։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ 17 երկրների մի քանի տասնյակ դիտորդները ևս ամփոփել են քարոզարշավի ընթացքն ու ընտրություններ։ Նրանք նախնական զեկույցում արձանագրել են, որ ընտրողները ոգևորված էին գնում ընտրատեղամասեր։ Բայց նաև խուսափել են հայտարարելուց, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել եվրոպական չափանիշներին համապատասխան՝ թողնելով այդ «վճիռը» ՀՀ ժողովրդին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-08-06.mp3"></audio>

Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդները փաստում են, որ քարոզարշավի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու արտաքին միջամտության փորձեր են նկատել։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պետեր Ռոսկամն ասաց, որ իրենց դիտորդները ընտրախախտումներ չեն տեսել․

«Մեր առաքելությունը չի դիտարկել համակարգային խախտումներ, մեր գնահատմամբ՝ քվեարկությունը և հաշվարկը ընդհանուր առմամբ անցկացվել է վստահելի կերպով։ Քվեարկությունը և հաշվարկը ընդհանուր առմամբ կարգապահ և խաղաղ է եղել ՝ սահմանված ընթացակարգերի համաձայն։ Տեղական ու միջազգային դիտորդները լայն ներգրավվածություն ունեին։ Ընտրությունը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ աճում էր բևեռացումը, կային անվտանգային մտահոգություններ, և բանավեճ էր ընթանում Հայաստանի արտաքին կողմնորոշման վերաբերյալ»։

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի խորհրդի նախագահ Ստեֆան Նիքսը խոսեց ՌԴ–ի սպառնալիքների և ընտրություններին միջամտելու փորձերի մասին․

«Մեր առաքելությունը դիտարկել է Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի հետ կապված դերակատարների կողմից ընտրական միջավայրի միջամտության շարունակական ջանքեր։ Սա ներառում էր ընտրողների բիզնեսների և քաղաքական դերակատարների նկատմամբ ճնշումների կիրառումը և հատկապես Հայաստանում խաղաղության գործընթացների մասին մոլորեցնող և կեղծ ահագնացող պատմությունները»։

Նկատվել են նաև ֆիշինգային հարձակման փորձեր սոցցանցերում՝ նշեցին միջազգային դիտորդները։ Նրանք Հայաստանի իշխանություններին հորորեցին  բացահայտելու արտաքին ու անդրսահմանային միջամտությունը ընտրական գործընթացներին, ինչպես նաև բացահայտելու արձանագրված ընտրախախտումները։

Ընտրություններից գոհ էին նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ (ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) դիտորդներն ու ԵԽԽՎ պատվիարակները։ Եվրոպական տասնյակ երկրներից բազմաթիվ դիտորդները նշեցին, որ ընտրողները ոգևորված էին այցելում ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց ընտրությունը։ Նրանք նաև հայտնեցին, որ արտաքին միջամտության փորձեր են արձանագրել։

ԵԽԽՎ ընտրական դիտորդական խմբի անունից ներկայացավ Նատալի Լուազոն․

«Մենք տեսանք որ վնասակար և չարակամ միջազգային միջամտության փորձեր։ Նրանք փորձում էին շեղել դեմոկրատական գործընթացների առաջընթացը տարբեր գործիքների կիրառությամբ, այդ թվում ՝ կիբերահարձակումների և ապատեղեկատվության արշավների միջոցով, և մենք իհարկե դատապարտում ենք այս բացահայտ միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին հարցերին»։

ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Ֆարահ Քարիմին հայտարարեց, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն քարոզարշավը խիստ բևեռացված էր և աչքի էր ընկնում սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ պատերազմի թեմային առնչվող ուղերձներով։

ԵԱՀԿ հատուկ կոորդինատորն ասաց, որ քարոզարշավը ընթացել է ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման։ Դրա պատճառով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ չեն կարողացել  ակտիվ մասնակցել  քարոզարշավին ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչն էլ նշեց, որ արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ տարբեր դիտարկումներ ունի․

«Մի կողմից դիտարկել ենք արտաքին ճնշում և արտաքին միջամտություն․ սրանք երկու տարբեր բաներ են։ Ինչ վերաբերում է արտաքին ճնշմանը, կարող եմ ասել, որ մենք նկատել ենք առևտրի սահմանափակման քայլեր հատկապես ՌԴ կողմից։ Նախքան քարոզարշավի մեկնարկը, բավականին ահագնացող կերպով, սա պետք է անպայման շեշտել, և սա ուղեկցվել է տարբեր պաշտոնյաների կողմից, ռուսական պաշտոնների կողմից ելույթներով, որոնք վտանգի տակ են դնում և սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը ինչ-որ կոնկրետ արդյունքներ չապահովելու պարագայում, մյուս կողմից մենք գրանցել ենք նաև բարձր մակարդակի այցեր և ներգրավում ինչպես ԵՄ պաշտոնյաների, այնպես էլ Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաների կողմից»։

Միջազգային դիտորդները դեռ կմնան Հայաստանում՝ դիտարկելու նաև հետընտրական գործընթացները և մի քանի ամիս անց նաև վերջնական զեկույց կհրապարակեն։

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն հայկական պետության
«Ժողովրդական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը քվեարկել է 4/49 ընտրատեղամասում։ Նա հայտարարել է, որ քվեարկել է հանուն հայկական պետության և հավելել, որ մեծ սպասելիքներ ունի, քանի որ քաղաքացիների հետ շփումների արդյունքում հասկացել է՝ մարդիկ փոփոխություններ են ցանկանում։

Սուրեն Պետրոսյանը ձեռնպահ է մնացել ընտրախախտումների մասին խոսելուց՝ հորդորելով բոլորին գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը․

«Սպասելիքներս բավականին դրական են։ Իհարկե, վերջում արդյունքը կախված է ժողովրդի քվեից, և կերևա՝ արդյոք արդարացված են իմ սպասելիքները, թե՝ ոչ։ Շփումների արդյունքում պարզ է դառնում, որ ժողովուրդը համակարգային փոփոխություններ է ուզում։ Թե որքանով դա կարտահայտվի քվեների տեսքով՝ կտեսնենք, որովհետև այս օրերի ընթացքում, անգամ լռության օրը, բավականին ինտենսիվ են հոգեբանական ճնշումներն ու ԶԼՄ-ների միջոցով գիտակցության մանիպուլյացիաները։ Մինչև ընտրությունները չավարտվեն, չի կարելի խոսել ընտրախախտումների ու լեգիտիմության մասին։ Մեր քաղաքացիներին ասելիքս հետևյալն է՝ գնացեք ընտրության և ձեր քվեարկության հիմքում դրեք գաղափարը, սկզբունքն ու ձեր հավատամքը»։

«Այսօր տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է»․ Հայկ Մարության
4/53 ընտրատեղամասում քվեարկել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ուրախ է ժողովրդի քաղաքական բարձր ակտիվության համար և տեղեկացրել, որ իրենց քաղաքական ուժի անդամներից ձերբակալվածներ չկան։

«Վերջին խոշոր ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն էին, որտեղ տիրող ապատիայի պատճառով մասնակցությունը ընդամենը 28 տոկոս էր, ինչը հիասթափեցնող էր։ Իսկ այսօր տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է և ինքն է որոշում՝ ուր պետք է գնա Հայաստանը, և ինչպիսին այն պետք է լինի։ Սա ինձ համար շատ հուսադրող փաստ է»,- նշել է  Մարությանը։

TRIPP-ը փոխել է «3+3» տարածաշրջանային հարթակի արդյունավետությունը․ փորձագետ
«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի երկրների արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Երևանում կամ Բաքվում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում։ Ռուս պաշտոնյան ընդգծել է նաև, որ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ամբողջական ապաշրջափակման հարցում։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-05-32-FORMAT.mp3"></audio>

Մոսկվան աջակցում է Երևանին ու Բաքվին հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հիշատակելով  Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ Ռուս պաշտոնյան  հույս է հայտնել նաև, որ տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ ձևաչափ կարող է դառնալ «3+3» հարթակը։

«Մեծ պոտենցիալ կա «3+3» տարածաշրջանային գործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Խոսքը  Հարավային Կովկասի երկրների և  նրանց պատմական հարևանների մասին է»։

«3+3» ձևաչափով հնարավոր հանդիպումը, ըստ Գալուզինի, տեղի կունենա Երևանում կամ Բաքվում։ Այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ռուսաստանն աջակցում է նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը «3+3» ձևաչափի լիարժեք աշխատանքի համար՝ պարզաբանել է Գալուզինը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ «3+3» ձևաչափ ընդգրկված երկրներում վերջին տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը քիչ հավանական է դարձնում այդ ձևաչափով քննարկումների արդյունավետությունը։

«Կարծում եմ՝ այդ  հարթակի ստեղծումից հետո տարածաշրջանում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են որոշ երկրների առաջնահերթությունները։ Այն ժամանակ արտատարածաշրջանային երեք երկրները՝ ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը, փորձում էին նպաստել, որ Արևմուտքը քիչ ներկայացվածություն ունենա տարածաշրջանում, այսինքն՝ փորձում էին դուրս մղել տարածաշրջանից։ Նախորդ տարվա օգոստոսին  Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը փոխել են իրավիճակը։ Թուրքիան, օրինակ, փոխել է իր դիրքորոշումը և ոգևորված է TRIPP-ով, որը հնարավորություն է տալիս կարճ ճանապարհով Թուրքիան ու Ադրբեջանը միացնելու, ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհով և հնարավոր է որոշ հարցերում այլևս Թուրքիան, ՌԴ ու Իրանը տրամագծորեն հակասող դիրքորոշումներ ունենան»։

Տարածաշրջանային «3+3» հարթակի ձևավորման նախաձեռնությունը Թուրքիայինն է, որը այդ մասին խոսեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Վրաստանը մինչև այժմ ձեռնպահ է մնացել «3+3» ձևաչափով հանդիպումներից՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։

Այս հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023-ին Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են հինգ երկրների նախարարները։

«Նախկինում «3+3» ձևաչափի մասնակիցների հիմնական ակնկալիքը տարածաշրջանում  Արևմուտքի ներկայացվածությունը թուլացնելն էր։ Պատահական չէ , որ Ադրբեջանի նախագահն ասում էր, որ պետք չէ այլ երկրներից խաղացողներ բերել այս տարածաշրջան, որ այս տարածաշրջանի երկրները կարող են իրենք իրենց հարցերը լուծել։ Այս մտքերը կրկնում էր նաև Մոսկվան։ Հիմա Թուրքիան որոշակիորեն  փոխել է իր կարծիքը, հակված է, որ TRIPP նախագիծն իրականանա։ Հնարավոր է՝ այս հարցում տարակարծություններ լինեն Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Այնպես որ այս «3+3» փևաչափը երկար կյանք չի ունենա․։

Փորձագետը համոզված է, որ մոտեցումների տարբերության պատճառով «3+3» ձևաչափը երկար կյանք չի ունենա։

Ընդլայնումը ներդրում է խաղաղության ու կայունության մեջ․ ԵՄ–ն սկսում է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլին։ Միության Խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է Ուկրաինայի և Մոլդովայի  անդամակցության վերաբերյալ առաջին բանակցային կլաստերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս քայլը վկայում է ԵՄ-ի միասնության ու վճռականության մասին և կարևոր հանգրվան է երկու երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-04-06-EM.mp3"></audio>

ԵՄ-ն արդեն պատրաստ է պաշտոնապես բացելու Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ առաջին կլաստերը։ Այս լուրը տեղ է գտել միջազգային մամուլում՝ որպես Կիևի առջև կանաչ լույս՝ ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին։

Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ առաջին բանակցային կլաստերի պաշտոնական բացման նախապատրաստական ​​աշխատանքների մասին հայտարարությունը հրապարակվել է Կիպրոսի նախագահության պաշտոնական էջում։

Կիպրոսն է այժմ նախագահում  Եվրոպական Միության Խորհրդում։

«Այս իրադարձությունը կարևոր հանգրվան է Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական ինտեգրման ճանապարհին և հստակ նշան է ԵՄ-ի միասնության և վճռականության: Առաջիկա օրերին մենք կշարունակենք նպատակասլաց աշխատել՝ Խորհրդի քննարկումներն ավարտելու համար՝ այս խմբի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսելու համար»։

Կիևը և Բրյուսելը դեռևս մարտի կեսերին փորձագիտական ​​մակարդակով բացել են ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցային խմբերը: Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը նախկինում վստահեցրել էր, որ Կիպրոսի ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում Ուկրաինայի հարցը գերակա կլինի։

Այս առումով ուշագրավ է Հունգարիայի դիրքորոշումը։ Բուդապեշտը հայտնում է, որ պատրաստ է վերացնելու իր վետոն այս հարցում։

2026 թվականի մարտի 10-ին Հունգարիայի խորհրդարանը դեմ արտահայտվեց Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։ Խորհրդարանի ընդունած փաստաթղթում ասվում էր, որ Բրյուսելը վերջերս որոշումներ է կայացրել, որոնք մեծացրել են լարվածության սրման ռիսկը, և որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է ողջ դաշինքին ներքաշել պատերազմի մեջ։

Այնուամենայնիվ, մեկ ամիս անց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, որի առաջնորդ Պետեր Մագյարը դարձավ երկրի վարչապետ։ Հունիսի 3-ին նա սոցիալական ցանցերում հայտարարեց, որ Ուկրաինայի հետ համապարփակ համաձայնագիր է կնքվել, որով ընդլայնվում են այնտեղ բնակվող 100.000 հունգարացիների լեզվական, կրթական, մշակութային ու քաղաքական իրավունքները։

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի այս պարտավորությունները կարտացոլվեն նաև ԵՄ հետ գործողությունների ծրագրում։

«Եթե դա տեղի ունենա, Հունգարիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինայի անդամակցության բանակցությունների առաջին փուլի մեկնարկին», — հայտարարել է Մագյարը։

Սակայն նա կրկին նշել է, որ Հունգարիան չի աջակցում ԵՄ-ին  Ուկրաինայի արագացված անդամակցությանը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան անդամակցության իրենց հերթին սպասող երկրներին անդրադառնալով, ասել է, որ գլոբալ աշխարհաքաղաքական անորոշության և տնտեսական անկայունության այս ժամանակաշրջանում ընդլայնումը աշխարհաքաղաքական անհրաժեշտություն  է ԵՄ–ի համար․

«ԵՄ անդամակցությունը ավելին է, քան պարզապես միասնական շուկա մուտք գործելը: Այն նշանակում է միանալ ընդհանուր արժեքներին և համատեղ ռազմավարական ընտրությունների վրա կառուցված քաղաքական միությանը: ԵՄ–ն կայուն ժողովրդավարական ինստիտուտների և ամուր տնտեսական կապերի միջոցով իր անդամ պետությունների համար ստեղծել է երկարատև խաղաղություն և կայունություն: Ընդլայնումը նույն հնարավորություններն է առաջարկում մեր հարևաններին Եվրոպայում, ինչպիսին է Ալբանիան: Սակայն գլոբալ աշխարհաքաղաքական անորոշության և տնտեսական անկայունության այս ժամանակաշրջանում ընդլայնումը նաև աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է Եվրոպայի համար: Այն ներդրում է մեր մայրցամաքի խաղաղության, կայունության և անվտանգության մեջ: Այդ պատճառով անհամբեր սպասում եմ ԵՄ–ի առաջիկա գագաթնաժողովին, որը ցույց կտա ԵՄ–ն ընդլայնելու տեմպը զարգացնելու մեր վճռականությունը»:

Մայիսի 29-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի Եվրոպական խորհրդում՝ հունիսի 18-19-ը կայանալիք հանդիպման ժամանակ։

ԵՄ ընդլայնման և նոր անդամների ներգրավման առումով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հստակեցնում է, որ Ալբանիան ճիշտ ճանապարհի վրա է, սակայն այդ երկիրը դեռ պետք է ակտիվացնի ջանքերը կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

AP գործակալությունը գրում է, որ վերը նշված պայմանների կատարման հարցում ԵՄ–ին անդամակցելու իրենց հերթին սպասող երկրների շարքում առաջատար են Չեռնոգորիան ու Ալբանիան։

Միջազգային մամուլը գրում է նաև, որ արժանիքների վրա հիմնված անդամակցությունը դանդաղ է ընթացել, սակայն վերջերս ԵՄ-ն փորձում է խրախուսել բարեփոխումները թեկնածու երկրներին՝ վախենալով Ռուսաստանի ու Չինաստանի աճող ազդեցությունից։

Մի կողմից՝ հարձակում ու սպառնալիք, մյուս կողմից՝ բանակցություններ․ ԱՄՆ-Իրան օրագրի 96-րդ էջը
Հրադադարի խախտումների մասին կրկին լուրեր են տարածում թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմերը։ Իսկ ԱՄՆ նախագահը դարձյալ հայտարարում է, որ Թեհրանը համաձայնել է միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան առաջարկներին, և բանակցությունները շուտով կավարտվեն։ Հակառակ Թրամփի լավատեսական հայտարարություններին՝ փոխադարձ հարվածները, այնուամենայնիվ, շարունակվում են, իսկ Հորմուզի նեղուցը մնում է շրջափակված։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-03-06.mp3"></audio>

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանի՝ Հորմուզի նեղուցի Ղեշմ կղզում գտնվող ռազմական կառավարման կայանին՝ ի պատասխան իրանական հարվածների։

Բանն այն է, որ, ըստ ամերիկյան կողմի, հունիսի 2-ին Իրանը հրթիռներ էր արձակել Քուվեյթի ու Բահրեյնի ուղղությամբ, որոնք, սակայն, խոցվել են և թիրախներին չեն հասել։

ԱՄՆ ԶՈՒ հրամանատարությունը X սոցիալական հարթակում գրում է․ «Ամերիկյան զորքերը հաջողությամբ որսացել են մի քանի իրանական բալիստիկ հրթիռ և անօդաչու սարք, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով հարվածներ են հասցվել Ղեշմ կղզուն՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում Իրանի կողմից հարձակման փորձերի»։

Ի տարբերություն այս տեղեկության՝ Քուվեյթի քաղավիացիայի ղեկավարությունը հայտնում է, որ երկրի միջազգային օդանավակայանը Իրանի օդային հարձակմանն է ենթարկվել․ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ, վնասվել է նաև օդանավակայանի տերմինալը։

Արտակարգ դրություն է հայտարարվել, կասեցվել են թռիչքները:

Associated Press-ը, անդրադառնալով կատարվածին, հաղորդում է․ «Իրանը և Միացյալ Նահանգները կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել Պարսից ծոցում։ ԱՄՆ ռազմական պաշտոնյաներից լսում ենք, որ իրանցիները բալիստիկ հրթիռներ են արձակել՝ Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ: ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ այդ հարվածը կամ կասեցվել է, կամ էլ չի հասել որևէ թիրախի: Իրանցիները մեղադրում են ամերիկացիներին՝ դատարկ նավթատարի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար։ Թեև իրականում շարունակական ռազմական գործողություններ չկան, նման հարձակումները տարածաշրջանային անվտանգությանը ուղղված շատ ավելի մեծ սպառնալիք են»։

Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոջթաբա Նիկզադը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նաև բանակցությունների, թեև չի վստահում Վաշինգտոնին։ Թեհրանից ավելի վաղ պարզաբանում էին, որ բանակցությունները դադարեցվել են։ Սակայն ԱՄՆ նախագահը կրկին հայտարարում է, որ բանակցությունները ընթանում են, և որ դրանց մեջ ներգրավված է հենց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։ Ավելին՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Այս լավատեսության կողքին, սակայն, Թրամփը նշում է, որ Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը կարող է տևել ևս մի քանի ամիս։

Ըստ Թրամփի՝ Իրանը նաև համաձայնել է միջուկային զենքի արգելքին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքում է այս լուրերը և պարզաբանում, որ իրենք չեն բանակցում միջուկային ծրագրի շուրջ, քանի որ առաջնահերթությունը պատերազմը դադարեցնելն է։

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաեին X-ում գրել է․

«Արձակված ամեն հրթիռին կհետևի անօդաչուների հեղեղով պատասխան»։

Իրանի ռազմական և գործառական կարողությունները հրադադարի ժամանակ ավելացել են, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Սարդեր Մոհեբին։ Նա վստահեցրել է, որ Իրանի զինված ուժերն այսօր ավելի լավ վիճակում են, քան անցյալում և լիովին պատրաստ են բոլոր հնարավոր իրավիճակներին համարժեք արձագանքելու։

«Եթե թշնամին վերադառնա ռազմական գործողություններին, կհանդիպի Իրանի կողմից օգտագործվող նոր զինատեսակների»։

Այս տարվա փետրվարի 28-ից Իրանի դեմ սկսված պատերազմն ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում է։ Հակամարտող կողմերն այժմ բանակցում են՝ ինչ պայմաններով է հնարավոր դադարեցնել պատերազմը։