Հասարակություն
Ստերլիգովի հետ շատ նրբանկատ զրույց է տեղի ունեցել
Գերման Ստերլիգովը չի ձերբակալվել։ այլ նրան «խնդրել են պատասխանել մի քանի հարցերի», քանի որ Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ հայտարարել են միջպետական հետախուզում ԱՊՀ երկրներում՝ Լեռնային Ղարաբաղի տարածք այցելելու համար, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովն էլ է հաստատել Ստերլիգովի ազատ արձակման լուրը։ «Գերման Լվովիչն ազատ է արձակվել մեր իրավապահ մարմինների հետ շատ նրբանկատ զրույցից հետո»,- Հայրապետովի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»։