ԿարևորՀասարակություն

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Գերման Ստերլիգովին

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում իրավապահ մարմիններն այսօր կալանավորել են Լեռնային Ղարաբաղում հաստատված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովին, որի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել։ ՏԱՍՍ գործակալությանը Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովն ասել է, որ նրան ձերբակալել են Մոսկվայի ժամանակով ժամը 17։00- ին։

Նա հայտնել է, որ Ստերլիգովը Երեւանից ժամանել է Մոսկվա եւ պետական սահմանն անցնելուց հետո կալանավորվել է։«Հավանական է, որ Ստերլիգովի կալանավորումը կապված է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հետ»,- կարծում է փաստաբանը։

«Հիմա նրա ճակատագարի մասին ոչինչ հայտնի չէ։ Նրա կինն էլ այժմ Դոմոդեդովոյում  է, սակայն ձերբակալման պատճառների մասին նրան չեն հայտնել, չեն թույլատրել նրա հետ հանդիպել»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Հայրապետովը։ Նա հիշեցրել է, որ Ստերլիգովն այլեւս Ինտերպոլի կողմից չի հետախուզվում։ «Ես միայն ենթադրում եմ, որ այստեղ պաշտոնական Բաքվի ձեռքը կա, որը նրան հայտարարել է այսպես կոչված միջպետական հետախուզում ԱՊՀ երկրներում, սակայն ավելի ճիշտ չեմ կարող ասել»,- նշել է փաստաբանը։

Back to top button