ԿարևորՄիջազգային

Պայթյուն՝ ուկրաինական Ռադայի մոտ. ավելի քան 50 վիրավոր կա

Ուկրաինայի Գերագույն Ռադայի դիմաց անցկացվող բողոքի գործողության ընթացքում պայթյուն է որոտացել: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն հայտնել է, որ նախնական տվյալներով գործի է դրվել նռնակ, վնասվածքներ են ստացել մեկ տասնյակից ավելի իրավապահներ, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Տեղական հեռուստաընկերությունները հայտնում են, որ կան տուժածներ նաև ցույցի մասնակիցեների շրջանում: Դեպքի վայր է ժամանել Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:

Ռիա-նովոստին հայտնում է, որ բողոքի գործողության մասնակիցներն այսօր առավոտյան հավաքվել են Ռադայի շենքի մոտ՝ բողոքելու երկրի Սահմանադրության մեջ կատարված փոփոփությունների դեմ, չնայած փաստաթուղթն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Բողոքի գործողության մասնակիցները նաև պահանջել են նախագահ Պորոշենկոյի հրաժարականը: Բողոքի գործողությունը վերաճել է անկարգությունների: Բախումների ընթացքում ընդհանուր առմամբ 50 մարդ մարնման վնասվածքներ է ստացել:

Back to top button