Տնտեսական

Վարչապետ.Կիսամյակային տնտեսական աճը կազմել է 4%

hasmikdilanyan
ԱՎԾ այսօր հրապարակել է այս տարվա առաջին կիսմայակի տնտեսական աճի ցուցանիշերը: Կարճատև հանգստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստն օրվա երկրորդ կեսին հենց այս ցուցանիշեևրի հրապարակմամբ սկսեց:

Կառավարության ղեկավարի փոխանցմամբ, այս տարվա առաջին եռամսյակում ըստ ճշգրտված տվյալների, արձանագրվել է ՀՆԱ-ի 2,5 տոկոս տնտեսական աճ, երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 5,1 տոկոս տնտեսական աճ: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունը շուրջ 4 տոկոս տնտեսական աճ է արձանագրել:

«Արտերկրից եկող տրասնֆերտներն էականորեն նվազել են»,- ընդգծում է Հովիկ Աբրահամյանն ու կարևորում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը:

«Մենք այսօր ավելի շատ երկրներ ենք արտահանում: Հանձնարարում եմ տնտեսության ոլորտի, գերատեսչություններին հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյուքները»:

Back to top button