Սպորտ

Մեկ ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ` Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում

arammanukyan

Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 1 ոսկե , 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Ուկրաինայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որը եզրափակչում գեղեցիկ ոճով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ:

Ոսկե մեդալին մոտ էր նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում զիջեց ուկրաինացի Մուրադ Սիրյոգևին:

Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև 4 բրոնե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91 կգ քաշային Դավիթ Չալոյան :

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել 8 բռնցքամարտիկով, որոնցից 6-ը հայրենիք կվերադառնան մեդալներով:

Back to top button