Հասարակություն

Մայր աթոռի կողմից մերժված տիգրանակերտցի հայն արդեն քրիստոնեա է

alisagevorgyan
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Հայաստանում մկրտությունը մերժված տիգրանակերտցի Էրդալ Մերջանը թուրքական իշխանությունների շնորհիվ Տիգրանակերտում ստացել է նոր անձնագիր, որտեղ նշված է նաև նրա նոր դավանանքը՝ քրիստոնեա: Հիշեցնենք, Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվել էր մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան ժամանած, 1915 թ. բռնի իսլամացված  հայերի ժառանգ երկու հայուհիներին և Տիգրանակերտից ժամանած Էրդալ Մերջանին: Մերջանի նոր անձնագի ու դավանանքի մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Վերլուծաբան Սարգիս Հացպանյանի բնորոշմամբ սա աննախադեպ իրադարձություն է, որը փաստում է այն մասին, որ թուրքական իշխանությունն այս հարցում ավելի հեռատես քաղաքականություն է վարում, քան Հայ առաքելական եկեղեցին: «Մայրենի լեզվից, հարազատ մշակույթից  կտրված Արևմտյան Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ վերադարձը դեպի սեփական ինքնությունը պատկերացնում է միայն քրիստոնեության ընդունմամբ»,-ասում է Սարգիս Հացպանյանը՝ անընդունելի համարելով նրանց մկրտվելու հնարավորությունից զրկելը, չնայած այս առիթով Մայր Աթոռի ներկայացրած հիմնավորումներին:

Հիշեցնենք այս առնչությամբ  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանի խոսքերը .« Հայ եկեղեցու ավանդույթի համաձայն՝ մեր եկեղեցու սուրբ ավազանում կարող են մկրտվել ազգությամբ հայեր, հայերի հետ ամուսնացած օտարազգիներ և օտարներ կամ այլադավաններ, որոնք անցնում են նախապատրաստական շրջան,  ձեռք են բերում տարրական գիտելիքներ, ընդունում են հայ եկեղեցու ուղղափառ դավանությունը, որից հետո միայն մկրտվում են: Մկրտությունը ձևական արարողություն կամ շոու չէ, այլ քրիստոնյա դառնալու, եկեղեցուն անդամագրվելու խորհուրդ»,-ասել էր հայ եկեղեցու սպասավորը:

«Աթեշյանի ձեռքով ցեղասպանության 100-ամյակին հայությունը զրկվեց անգամ իր զոհերի հիշատակին Ախթամարում աղոթք բարձրացնելու հնարավորությունից»,-ասում է Հացպանյանը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը հեռու է այն տեսակետից, թե Սուրբ Խաչի պատարագը չեղյալ հայտարարելը պայմամանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյակով: «Ռադոլուր» -ի հետ զրույցում թուրքագետը նշեց, որ Էրդողանի խնդիրն այս պահին հայերը չեն, այլ քրդերը: Ինչ վերաբերում է Էրդալ Մերջանի Հայաստանում մկրտվելու խնդրանքի մերժմանը՝ Հայ առաքելան եկեղեցու կողմից: Այս հարցում ևս Հացպանյանի ու Չաքրյանի տեսակետները չեն համընկնում

« Իմ կարծիքով այս հարցում Մայր աթոռը ճիշտ է վարվել»:

Back to top button