Տնտեսական

Այս տարի արձանագրվել է բանջարեղենի 9% գնաճ

hasmikdilanyan
2014 թվականի համեմատ այս տարի արձանագրվել է բանջարեղենի 9% գնաճ: Ի տարբերություն բանջարեղենի, ըստ նրա, այս տարի էժանացել է միրգը: «Միրգը համեմատած էժան է այս տարի, անցած տարվա համեմատ միրգը 11%-ով  էժանացել է»: Տվյալներն այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել  է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Անդրադառնալով  կարտոֆիլի գներին,  սպառողների իրավունքների պաշտպանը  նշել է, որ  կարտոֆիլի գինը  վերջին օրերին  կտրուկ բարձրացել է՝ 150 դրամից հասներլով  300 դրամի: Չիլինգարյանը կարծում է, որ գների թռիքչը ժամանակավոր է, քանի որ, ըստ գյուղատնտեսության նախարարության, կատրոֆիլի լավ բերք է սպասվում: Մինչ վիճակագիրները  դիտարկումներ են անցկացնում,  գների բարձրացումն առաջինը շարքային սպառողի գրպանին է հարվածում:  Ի դեպ, Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն, ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզի կարկտահարված դաշտեր: Ոլորտի պատասխանատուն խոստացել է՝  կատրահարությունից տուծաշ գյուղացիների վարկերի հետաձգման հարցը կքննարկվի կառավարությունում և անհատական մոտեցում կցուցաբերվի։

 

Երևանի և ոչ միայն շուկաներում մրգի ու բանջարեղենի պակաս չկա, տարին առատ է,  բնությունն էլ մինչև վերջին օրերը բարեհաճ էր գյուղացու հանդեպ: Չնայած գյուղատնտեսական տարվա առատությանը,  բանջարեղենի գները  անցյալ տարվա նույն  այս օրերի համեմատ  բավականին բարձր են: Այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  բանջարեղենի գնաճը կազմել է 9 տոկոս,  ի տարբերություն բանջարեղենի, 11 տոկոսով նվազել  են մրգի գները: Մինչ վիճակագիրները  դիտարկումներ են անցկացնում,  գների բարձրացումն առաջինը շարքային սպառողի գրպանին է հարվածում. «Համրյա ամեն ինչն էլ թանկ է, ասում էին տարին առատ է, սակայն, գները կրկին բարձր են»:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը հետաքրքրվել է ու պարզել, թե ինչու  է կարտոֆիլի գինն այս տարի բարձր,  պապատասխանը հուսադրող է՝ կարտոֆիլի շուկայում նկատված գնաճը ժամանակավոր է: Վաղահաս կարտոֆիլը վերջացել է, բարձրադիր վայրերում էլ դեռ կարտոֆիլի բերքահավաքը չի սկսվել: Սպառողների իրավունքների պաշտպանն էլ չի հասկանում, թե ինչպես է ստացվել, որ գյուղատնտեսական առատ տարվա ընթացքում անակնկալները միայն գնաճի տեսքով են մատուցվում.«Ընդհանուր առմամբ սպասվում է  բարձր բերքատվություն, չգիտես ինչու,  գները, սակայն, բարձր են: Մենք ավելի մեծ գնանկում  էինք սպասում»:

Օդերևութաբանները զարմացած  էին, 2015թ  եզակի տարի էր, երբ զանգվածային ցրտահարություն կամ կարտահարություն  չգրանցվեց: Օգոսոտսի 22-ին սակայն,  Արարատի ու արմավիրի մարզերում տեղացած  կարկուտը բավականին վնաս հասցրեց  գյուղատնտեսությանը:   Մասնագետները զարմացած են, միշտ չէ, որ օգոստոսին կարկուտ է  տեղում:  Գյուղատնտեսության նախարարությունը շտապեց  հաղորդագրություն տարածել ու գյուղացիներին  տեղեկացնել, թե ինչպես վարվեն  քամուց շրջված ու կարկտահարված այգիների հետ: Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ   գյուղմթերքի շուկայում հերթական գնաճի պատճառ չի կարող դառնալ, քանի որ մասսայական կարկտահարություն չի գրանցվել:

Գյուղատնտեսության նախարարության հարողդագրության համաձայն, ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզի կարկտահարված դաշտեր: Տուժած բոլոր տնտեսություններում նախարարը զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն: Սերգո Կարապետյանը նշել է, որ առաջիկայում կառավարությունում կքննարկվի վարկերի հետաձգման հարցը և կցուցաբերվի անհատական մոտեցում։ Ընդհանուր առմամբ, Արմավիրի և Արարատի մարզում կարկտահարության արդյունքում տարբեր չափի վնասներ է կրել շուրջ 16 համայնք, իսկ Շիրակի մարզում 3 համայնք։

 

Back to top button