Հասարակություն

Կյանքից հեռացել է Nouvelles d’Armenie-ի գլխավոր խմբագիրը

Կյանքից հեռացել է Ֆրանսիայում գործող հայկական Nouvelles d’Armenie հանդեսի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը: Ժակ Թորանյանը մշտապես հետամուտ է եղել հայության խնդիրներին և եղել է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հայկական հանդեսներից մեկի հիմնադիրներից մեկը:

Ժակ Թորանյանը նաև Ֆրանսիայի հայ համայնքի նշանավոր գործիչ Արա Թորանյանի հայրն էր: Ժակ Թորանյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` ժամը 11:30-ին, Փարիզի սուրբ Հավհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում:

 

Back to top button