Հասարակություն

Կալանավորը բանտապահների պատճառով ինքնավնասում է արել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հորդորել են իրեն ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված  մեղադրանքը:

Հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նշված գործողությունների արդյունքում ինքը ինքնավնասում է կատարել: Հետագայում նույն անձինք կրկնել ու պնդել են կատարել նշված պահանջը, սակայն ինքը մերժել է: Իրենից մերժում ստանալուց հետո, պաշտոնատար անձինք արգելել են տեսակցել մորը, ինչի պատճառով երկրորդ անգամ է ինքնավնասում կատարել:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button