Հասարակություն

ՃՈ- ն այս տարի եւս ուժեղացված հսկողություն կիրականացնի դպրոցների հարակից տարածքներում

hasmikdilanyan

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու ներկայացրել նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  դպրոցամերձ տարածքներում, և ոչ միայն, իրականացրած նախապատրաստական աշխատանքները:

 

Ամռան ամիսներին ՀՀ  ճանապարհային ոստիկանությունը   մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ  123 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցել, զոհվել է 6 , վիրավորվել  136 երեխա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաեմամատությամբ նվազել են  ցուցանիշները:

Վիճակագրությունը փաստում Է՝  տարվա ընթացքում երեխաների մասնակցությամբ պատահարներն ավելանում են  հենց ամռանը: Իսկ այս տարվա անցած յոթ ամիսների ընթացքում երեխաների մասնակցությամբ ՀՀ-ում գրանցվել է 210 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 9, վիրավորվել, 238 երեխա: 2015թ  անցած յոթ ամիսների ընթացքում ՀՀ-ում  գրանցած    1691   պատահարներից  յուըաքանչյուր ութերորդին մասնակցել է  մինչև 16 տարեկան երեխա:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի վերլուծությունը երեխաների մասնակցությամբ պատահական չէ, առջևում նոր ուսումնական տարին է, ուստի և, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ  ՃՈ նախապատրաստական աշխատանքներ է կազմակերպել  և  օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 1- ը  ուժեղացված ծառայություններ են  կազմակերպվում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը կոչով դիմում է և մանկավարժներին, և  վարորդներին։ «Աառաջին իսկ օրվանից դպրոց հաճախող առաջին դասարանցու մեջ պետք է սերմանել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու պատասխանատվություն: Կոչ ունեմ նաև մեր վարորդներին, հատկապես  այս օրերին պետք է լինել ավելի զգույշ, չցուցաբերել ավերոդ շտապողականություն հատկապես դպրոցամերձ փողոցներով անցնելիս»։

Երեխաներին մեքենաներով դպրոց  ուղեկցելիս Նորիկ Սարգսյանը ծնողներին հորդորում է  դպրոցի բակից հնարավորինս արագ հեռանալ՝ խցանումներից  ու անհարմարություններից խուսափելու համար: Հակառակ դեպքում՝  վարորդները խստագույնս կպատժվեն:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում  ավելացել են գծանշումները՝ ըստ անհրաժեշտության,   հանվել են   վտանգավոր  գծանշումները: Որպես  օրինակ  ՃՈ ներկայացուցիչը  Հերացի փողոցում տեղադրված , սակայն արդեն հանված հետիոտնային անցումն է մատնանշում: Գնդապետ Սարգսյանը  նաև  հիշում է՝ 2014թ սեպտեմբերի 2- ին աշակերտը դպրոցից դուրս էր եկել ու  Էրեբունի փողոցում հետիոտնային անցումով անցնելիս վրաերթի ենթարկվել:

Ճանապարհային ոստիկանությունը նոր ուսումնական տարվա մեկնարկին  նախապատրաստվել  է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:  Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է՝ արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասարակական տրանսպորտը  նորմալ սպասարկի, 100 ավտոբուս են  ավելացրել,  շուրջ 200 միկրոավտոբուս:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը  նաև վստահեցնում է՝ մայրաքաղաքում մինչև տարեվերջ տրանսպորտի թանկացման մասին խոսք լինել չի կարող։ Թե երբ կսկսվեն խոսակցությունները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասադյանը չմանրամասնեց:

Back to top button