ԿարևորՄշակույթՑեղասպանություն 100

Մոսկվայի գրքի ցուցահանդեսի այս տարվա հատուկ հյուրը Հայաստանն է

Հայաստանը Սերբիայի եւ Իրանի հետ միասին սեպտեմբերի 2- 6- ը Մոսկվայում անցկացվող գրքի միջազգային ցուցահանես- վաճառքի հատուկ հյուրն է, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայկական տաղավարում կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված գրքեր։ Մասնավորապես՝ Բոգդան Գեմբարսկու «Նամակներ աշխարհին», ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները», ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքերը, նաեւ եղեռնազոհ արեւմտահայ գրողների ստեղծագործությունները ներկայացնող «Երկիրն է խոսում» ժողովածուն։

Սերբական տաղավարում կներկայացվի հատուկ այս ցուցահանդեսի համար հրատարակված «Բռնիր ընկնող աստղը» ժողովածուն, որում տեղ են գտել ժամանակակիր սերբ արձակագիրների ստեղծագործությունները։ Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել ժամանակակից հայտնի սերբ հեղինակների հետ, որոնց ստեղծագործությունները լույս են տեսնում տարբեր լեզուներով եւ հազարավոր տպաքանակներով. մասնավորապես բանաստեղծ, արձակագիր եւ հեքիաթասաց Վլադիսլավ Բոյացի, գրող եւ հրատակարիչ Գայկո Բոժովիչի հետ։

Իրանական տաղավարում իրանական հայտնի բուհերի մասնագտները կպատմեն իրանական պոեզիայի առանձնահատկությունների մասին, կհամեմատեն ռուս եւ իրանական գիրքը, կներկայացնեն ժամանակակիս պարսկական գրականության առանցքային ուղղությունները, պարսկական ձեռագործի վարպետության դասեր կանցկացնեն։

Մոսկվայի գրքի տոնավաճառին այս տարի մասնակցում են 400- ից ավելի հրատարակիչներ։

Back to top button