Միջազգային

Մատվիենկոյին արգելել են Նյու Յորքի կենտրոնից հեռանալ. այցը չեղյալ է հայտարարվել

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը չեղյալ է հայտարարել այցը ԱՄՆ, որտեղ մասնակցելու էր Միջխորհրդարանական միության նստաշրջանին։ Նման որոշման պատճառը Մատվիենկոյի ամերիկյան վիզան էր, որը ռուս բարձրաստիճան պաշտոնյայի համար սահմանափակումներ էր պարունակում։

«Երկար ձգձգումներից հետո տրված վիզայում կան Վ. Ի. Մատվիենկոյի ԱՄՆ- ում գտնվելու մի քանի անթույլտրելի սահմանափակումներ։ Մասնավորապես՝ վիզայով չի թույլատրվում մասնակցեզ Միջխորհրդարանական միության գծով ցանկացած հադիպման եւ այլ միջոցառումների։ Նման պայմաններում Վ. Ի. Մատվիենկոյի գլխավորած ռուսաստանցի օրենսդիրների պատվիրակության Նյու Յորք այցն անհնար է դառնում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մատվիենկոն գտնվում է ԱՄՆ սանկցիոն ցուցակում եւ նրա մուտքը այս երկրի տարածք արգելված է։ Սակայն ԱՄՆ դեսպանատունը խոստացել էր նրան տրամադրել վիզա, սակայն սահմանափակումնեով։ Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահին թույլատրված էր Նյու Յորքում մնալ 3 օր եւ արգելված էր քաղաքի կենտրոնից՝ Մանհեթընից՝ ՄԱԿ- ի կենտրոնակայանից 25 կմ ավելի հեռանալ։

Back to top button