Պայթյուն Բաքու- Թբիլիսի- Էրզրում գազատարում
Երկուշաբթի ուշ երեկոյան Բաքու- Թբիլիսի- Էրզրում գազատարի թուրքական հատվածում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22- ին Սարիղամիշի մոտակայքում։ Պայթյունից հետո բռնկված հրդեհի բարձրությունը եղել է մոտ 100 մետր։
Սարիղամիշի նահանգապետ Յուսուֆ Քարմանը չի բառացել սաբոտաժը։ Նա թուրքական ԶԼՄ- ներին հայտնել է, որ գազամուղի փականը փակված է, իսկ հրդեհը մարվում է։ Միջադեպի կապակցությամբ քննություն է ընթանում։
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտարարել է, որ պայթյունի պատճառը Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկչական հարձակումն է։ Նրա խոսքով՝ պայթյունի շրջանում անվտանգության միջոցառումներ են իրականացվում։
Սա այս ամսվա մեջ գազատարի երկրորդ պայթեցումն է։ Առաջինը տեղի էր ունեցել կրկին Սարիղամիշում, օգոստոսի 3- ին։