Հասարակություն

Երեւանյան լճից հանել են Ռուսաստանի քաղաքացու դիակ

Օգոստոսի 24-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դիակ է նկատվում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները լճից դուրս են բերել 1963 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ա. Հ.-ի դին:

Back to top button