Հասարակություն
Սպանդարյանի գյուղապետի արտահերթ ընտրության նախնական արդյունքներով հաղթել է Ավետիք Մխիթարյանը
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում օգոստոսի 23-ին կայացած գյուղապետի արտահերթ ընտրության նախնական արդյունքներով՝ առավել ձայներ է ստացել ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական, 53-ամյա Ավետիք Մխիթարյանը: Նրա օգտին քվեարկել է 262 ընտրող:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված արդյունքների՝ մյուս 4 ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածուների միջև ձայները բախշվել են հետևյալ կերպ. ոչ մի տեղ չաշխատող Ալեքսան Խաչատրյան՝ 179, ոչ մի տեղ չաշխատող, նախկին գյուղապետի որդի Միքայել Բաղդասարյան՝ 121, Սպանդարյանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գյուլվարդ Սահակյան՝ 95, «Շին Կարկաս» ՍՊԸ տնօրեն Հարություն Հարությունյան՝ 80:
Համայնքի 1167 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 756-ը: 19 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: