Հասարակություն

Պաշտոնատար անձինք մարդուն առեւանգել եւ բռնության են ենթարկել

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, մարդուն առևանգելու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ստացված նյութերի լրացուցիչ նախապատրաստմամբ պարզվել է, որ առկա են հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և այդպիսով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու՝ ենթադրաբար կատարված հանցագործությունների  հատկանիշներ:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Back to top button